Հոլանդացիներ

(Վերահղված է Հոլանդացիից)

Հոլանդացիներ կամ նիդերլանդացիներ (հոլ.՝ Nederlanders), ազգ, Նիդերլանդների հիմնական բնակչությունը (13 մլն.)։ Մոտ 5 միլիոն հոլանդացիներ բնակվում են ԱՄՆ-ում, 1 մլն՝ Կանադայում, Վեստ Ինդիայում, Ինդոնեզիայում և այլ երկրներում։

Հոլանդացիներ
Nederlanders (nl)

Ընդհանուր քանակ

25-ից 28 միլիոն

Բնակեցում
Նիդերլանդներ Նիդերլանդներ՝
13 186 600[1]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ՝
5 087 191[2]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն՝
մոտ. 5 մլն[3]
Կանադա Կանադա՝
923,310[4]
Բրազիլիա Բրազիլիա՝
մոտ. 850 հազ.[5]
Ավստրալիա Ավստրալիա՝
մոտ. 270 հազ.[6]
Գերմանիա Գերմանիա՝
մոտ. 164 հազ., նրանցից 41 հազարը մերձսահմանային շրջանում[7]
Սուրինամ Սուրինամ՝
մոտ. 151 հազ.[8]
Բելգիա Բելգիա՝
121 489, նրանցից 59,0-ը մորձսահմանային շրջանում[9]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա՝
մոտ. 100 հազ.[10]
Ֆրանսիա Ֆրանսիա՝
մոտ 83 հազ.[11]
Շրի Լանկա Շրի Լանկա՝
40 հազ.[12]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն՝
40 հազ.[11]
Դանիա Դանիա՝
մոտ. 26 հազ.[13]
Իսպանիա Իսպանիա՝
մոտ. 20 հազ.[13]
Շվեյցարիա Շվեյցարիա՝
16,143[14]
Իռլանդիա Իռլանդիա՝
4,292[15] ||align="right"| ||style="padding-left:1em;"|

Լեզու(ներ)
հոլանդերեն
Հավատք(ներ)
բողոքականություն, կաթոլիկություն, ագնոստիցիզմ, աթեիզմ[16][17]

Խոսում են հոլանդերեն։ Հավատացյալների մեծ մասը բողոքականներ են (կալվինականներ և այլն), կան կաթոլիկներ, բապտիստներ և այլն։

XIV— XV դարերում ձևավորված հոլանդական ազգության միջուկը կազմել են գերմանական ցեղերը (ֆրիզներ, բատավներ, սաքսեր և ֆրանկներ), որոնք միասերվել են կելտերի հետ։ XVI դարում Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը և ազգային-ազատագրական պայքարն Իսպանիայի դեմ նպաստեցին հոլանդացիների ազգային համախմբմանը։

Հոլանդացիների մեծ մասն աշխատում է արդյունաբերության մեջ, համեմատաբար փոքր մասը կազմում է գյուղական բնակչությունը (զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ)։ Լեզվով, ծագմամբ և մշակույթով հոլանդացիները շատ մոտ են երկրի հարավում բնակվող ֆլամանդացիներին։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդացիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 510