Հոբուլեյդ կղզի

Հոբուլեյդ, էստոնական փոքր կղզի Բալթիկ ծովում։ Գտնվում է Վոռմսի կղզու և Ռոհուկյուլա գյուղի միջև։ Զբաղեցնում է 75 հա տարածք, որի ամենաբարձր կետը ծովի մակարդակից 6,6 մ է բարձր։ Կղզու մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 1391 թվականին, երբ կղզում իշխում էին շվեդները։ Հետագայում այն հանդիսացել է Հաապսալու քաղաքի եպիսկոպոսության սեփականություն։ Մեր օրերում կղզին համարվում է կարևոր կայան չվող թռչունների համար[1]։ Հոբուլեյդ կղզում 1934 թվականին կառուցվել է փարոս, որը ներկայումս գործող է[2]։

Հոբուլեյդ կղզի
Տեսակկղզի
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային միավորHaapsalu City?
ՎայրՀոբուլաիու
Մակերես0,75 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Պատկերներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոբուլեյդ կղզի» հոդվածին։