Հնդկական սփյուռք

Հնդկական սփյուռք, Հնդկաստանից դուրս բնակվող հնդկական ծագումով բնակչությունը։ Ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման ծրագրի հաշվետվության, հնդկական սփյուռքը աշխարհի երկրորդն է խոշորությամբ, չինականից հետո, և կազմում է ավելի քան 25 միլիոն մարդ։

2003 թվականից սկսած, ամեն տարի հունվարի 9-ին Հնդկաստանում նշում են «Փրավասի Բհարաթիյա Դիվաս» (հնդկական սփյուռքի օր) տոնը, որպեսզի նշեն սփյուռքի ավանդը Հնդկաստանի զարգացման մեջ։ Այդ օրը 1915 թվականին Մահաթմա Գանդին Հարավային Աֆրիկայից վերադարձել է Հնդկաստան[1]։

Հնդկական սփյուռքի քանակը ըստ երկրների

Նեպալ 4,000,000[2]
 ԱՄՆ 3,183,063[3]
Մյանմա 2,900,000[4]
Մալայզիա 2,050,000
Սաուդյան Արաբիա 1,789,000[5]
 Արաբական Միացյալ Էմիրություններ 1,750,000[6]
Շրի Լանկա 1,601,600[7]
 Մեծ Բրիտանիա 1,500,000[8][9][10][11][12]
Հարավային Աֆրիկա 1,218,000[13]
 Կանադա 1,000,000[14]
Մավրիկիոս 882,220
Օման 718,642
Սինգապուր 670,000
 Քուվեյթ 579,390[15]
Տրինիդադ և Տոբագո 551,500[16]
 Կատար 500,000
 Ավստրալիա 448,430
 Բահամներ 350,000
Գայանա 320,200
Ֆիջի 313,798
 Ֆրանսիա 300,000 - 450,000[17]
Նիդերլանդներ 215,000[18]
Չինաստան 150,051
Թաիլանդ 150,000
140,300
 Իտալիա 120,000
Եմեն 111,000[19]
 Նոր Զելանդիա 110,000[20]
 Պորտուգալիա 80,000
 Իսրայել 78,000[21]
Քենիա 75,000
 Ռուսաստան 40,000[22]

Ծանոթագրություններ