Հնաբանություն
Հնաբանություն, լեզվական միավորներ (քերականական ձևեր, բառեր, շարահյուսական կառուցվածքներ), որոնք դուրս են եկել գործածությունից կենդանի լեզվի տվյալ փուլում։ Սովորաբար հնաբանություններին փոխարինում են նորաբանությունները (նորաստեղծ բառեր, փոխառություններ, արտահայտություններ և այլն)։ Հնաբանություններից առանձնանում են պատմական բառերը, որոնցով անվանված են հասարակական կյանքից դուրս եկած երևույթներ, առարկաներ (սեպուհ, նախարար, գահասրահ)։ Պատմական բառերը չունեն իրենց համարժեքները ժամանակակից լեզվում։ Երբեմն անհրաժեշտաբար հնաբանությունները կարող են կենսունակություն ձեռք բերել և օգտագործվել կենդանի խոսքում։ Սովորաբար հնաբանությունները ոճական երանգավորման նպատակով գործածվում են գեղարվեստական երկերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 459)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա