Հյուր կատվի մոտ

Հյուր կատվի մոտ (англ. When the Cat's Away ), Ուոլտ Դիսնեյի Միկի Մաուսի մասնակցությամբ վեցերորդ մուլտֆիլմը։ Պրիմերիան ԱՄՆ-ում կայացել է 1929 թվականի ապրիլի 11-ին։

Հյուր կատվի մոտ
անգլ.՝ When the Cat's Away
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ԿերպարներՄիկի Մաուս և Մինի Մաուս
Շարքի մասն էՄիկի Մաուս[1][2]
ՌեժիսորՈւոլթ Դիսնեյ[1]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ
ԵրաժշտությունԿառլ Սթալլինգ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորColumbia Pictures և Դիսնեյ+
Տևողություն7 րոպե
ՇարքՄիկի Մաուս[1][2]
ՊրիկվելThe Opry House?
ՍիկվելThe Barnyard Battle?
Թվական1929

Սյուժե

Նիփ կատուն վերցնում է զենքը և գնում որսի, իսկ Միկի Մաուսը այդ ժամանակ մկների խմբով որոշում է այցելել կատվի բնակարան։ Նրանք բացում են տան կողպեքը և մտնում ներս։ Այնտեղ նրանք սկսում են ի սրտե զվարճանալ․ դաշնամուր նվագել, ճոճվել աթոռների վրա, խաղալ ջահի լամպերի հետ։ Ստացվում է իսկական մկների համերգ։ Միկին օգտվում է մկան թակարդից, որպեսզի հասնի պանրի մեծ կտորին, իսկ հետո օգտագործում է այն իր երաժշտական նպատակներով։ Մկներից ամեն մեկը գտնում է իրեն համար զբաղմունք․ կեսը ձայնապնակ է լսում, մյուսները փող են նվագում, իսկ երրորդները՝ զվարճանում կուկուով։ Ավելի ուշ նրանք գտնում են ձայնապնակներ և կառուցում իրենց ինքնաշեն գրամաֆոնը։ Նրանք սկսում են նվագել գեղեցիկ երաժշտություն, և Միկին ու Մինին միասին պարում են։ Եզրափակիչ տեսարանում երկուսով համբուրվում են[3]։

Առանձնահատկություն

Սա Ուոլտ Դիսնեյի առաջին և միակ մուլտֆիլմն է Միկի Մաուսի մասին, որտեղ նա և Մինին մկներ են։ Հետագա մուլտֆիլմերում նրանք մարդու հասակի են։

Մրցանակներ

Միկի Մաուսն արժանացել է Հոլիվուդի փառքի արահետի աստղ մրցանակին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուր կատվի մոտ» հոդվածին։