Հիլարի Նայթ

Հիլարի Էթվուդ Նայթ (անգլ.՝ Hilary Atwood Knight, հուլիսի 12, 1989(1989-07-12), Պալո Ալտո, Կալիֆոռնիա), ամերիկացի պրոֆեսիոնալ հոկեյիստուհի, որը հանդես է գալիս հարձակման գծում։ Կանադական «Լե Կանադյենն դե Մոնրեալ» ակումբի և ԱՄՆ-ի ազգային հավաքականի խաղացող։ 2018 թվականի օլիմպիական չեմպիոն ու աշխարհի 8-ակի չեմպիոն։

Հիլարի Նայթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Knighter[1]
Մասնագիտացում՝Հոկեյիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 12, 1989(1989-07-12) (34 տարեկան)
Ծննդավայր՝Պալո Ալտո, Կալիֆոռնիա
Ակումբ՝Worcester Blades?, Boston Pride?, Canadiennes de Montréal?, Wisconsin Badgers women's ice hockey?, United States women's national ice hockey team? և PWHL Boston?
180 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Կենսագրություն

Հիլարի Նայթը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 19-ին Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում[2] և մեծացել է Իլինոյս նահանգի Լեյք Ֆորեսթում։

Ավարտել է Մեդիսոն նահանգի Վիսկոնսին քաղաքի համալսարանը, որտեղ 2009 թվականին նա տեղական հոկեյի տեղական թիմի կազմում հաղթել է ազգային ուսանողական առաջնությունում[3]։ Նայթը մրցաշրջանի 39 խաղերում վաստակել է 83 միավոր, ինչը դարձել է ակումբի նոր ռեկորդ։

2012 թվականից հանդես է գալիս «Բոստոն Բլեյդսում»։

ԱՄՆ-ի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի նոյեմբերին Ազգերի գավաթում, որտեղ 17 տարեկանում դարձել է թիմի պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Այդ ժամանակ հավաքականի գլխավոր մարզիչն էր Մարկ Ջոնսոնը, ով աշխատել էր Նայթի հետ Վիսկոնսինում։

Ծանոշագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլարի Նայթ» հոդվածին։