Հիդրոնիում
քիմիական միացություն
Հիդրոնիում, հիդրոնիումի իոն, հիդրօքսոնիումի իոն, ջրային լուծույթում ջրածնի հիդրատացված իոնը՝ ։ Լուծույթում ջրածնի ազատ իոնը (այսինքն, ջրածնի ատոմի միջուկը՝ պրոտոնը) կապվում է ջրի մոլեկուլների հետ՝ առաջացնելով, գլխավորապես հիդրոնիում՝ ։ Պրոտոնի աննշան չափի ( սմ, մնացած իոնների շառավիղները սմ կարգի են) պատճառով այն ստեղծում է էլեկտրական ուժեղ դաշտ, որի ազդեցությամբ ջրի մոլեկուլի թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի և պրոտոնի միջև առաջանում է կովալենտ կապ։ Հիդրոնիումի առաջացումը նման է ամոնիումի իոնի առաջացմանը։ Բյուրեղներում իոնը կոչվում է օքսոնիում։ Պարզված է, որ ջրի մոլեկուլների ասոցման պատճառով հիդրոնիում կապվում է մեծ քանակությամբ ջրի հետ։ Այդ դեպքում ստացված հիդրոնիումի հիդրատացված իոններն արտահայտում են բանաձևերով։
Հիդրոնիում | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | H₃O⁺ |
Մոլային զանգված | 3,2E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
pKa | 0 ± 0,01[2] |
Դասակարգում | |
CAS համար | 13968-08-6 |
PubChem | 123332, 44144404 |
SMILES | [OH3+] |
ChEBI | 109935 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տես նաև
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 399)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա