Հերիզաու

Հերիզաու (գերմ.՝ Herisau)[3], քաղաք և համայնք Շվեյցարիայում, Ապենցել Աուսերռոդեն կանտոնի վարչական կենտրոնը, որտեղ գտնվում են կանտոնի կառավարության ու խորհրդարանի նստավայրերը (դատական իշխանության կենտրոնական ղեկավար մարմինների նստավայրը Տրոգեն քաղաքում է)։ Հերիզաուի հետ միավորվել են մերձակա մի շարք բնակավայրեր։ Կենտրոնական բնակավայրն ու գլխավոր հրապարակի շուրջը գտնվող շինությունները, 1580 թվականին կառուցված բողոքական եկեղեցին, Wetter և zur Rose շենքերը (երկուսն էլ կառուցվել են 1737 թվականին), Schwänberg ավանը, վարչական շենքը՝ պետական արխիվով հանդերձ, ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[4]։

Բնակավայր
Հերիզաու
շվեյց. գերմ.՝ Herisau
ԴրոշԶինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես25,2 կմ²
ԲԾՄ771 մետր, 738 մետր
Պաշտոնական լեզուգերմաներենի շվեյցարական տարբերակ
Բնակչություն15 744 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ071
Փոստային դասիչ9100[2] և 9102[2]
Ավտոմոբիլային կոդAR
Պաշտոնական կայքherisau.ch(գերմ.)
Հերիզաու (Շվեյցարիա)##
Հերիզաու (Շվեյցարիա)

Պատմություն

Պատմական փաստաթղթերում Հերիզաուն առաջին անգամ հիշատակվել է 837 թվականին՝ որպես Herinisauva[5],, իսկ նրա եկեղեցին՝ 907 թվականին։ 1084 թվականին Հերիզաուն ավերվել է Սանկտ Գալլ վանքի շուրջ ծավալված մարտերի հետևանքով։ 1248 և 1249 թվականներին քաղաքն ավերել են վանքին աջակցող ռազմական ուժերը՝ հավատարմություն պարտադրելու նպատակով։

1517-1518 թվականների միջակայքում քաղաքը կարողացել է վանքին որոշակի գումար վճարելով՝ ձեռք բերել իր ազատությունը։ 1601-ին կառուցվել է քաղաքպետարանը։ Դրանից հինգ տարի անց քաղաքը մեծապես վնասվել է հրդեհից։ 1798-1803 թթ. Հերիզաուն եղել է Säntis կանտոնի մայրաքաղաքը։ Քսաներորդ դարի վերջերին անդամագրվել է «Տարվա ալպիական քաղաք» ընկերակցությանը, որի նպատակն է ապահովել ալպիական գոտու բնակավայրերի նշանակալի զարգացումը։ 2003 թվականին Հերիզաուն արժանացել է «Տարվա ալպիական քաղաք» մրցանակին։

Պատկերասրահ

Աշխարհագրություն

Քաղաքն զբաղեցնում է 25.2 քառակուսի կիլոմետր տարածք, որի 56.8%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 27.1%-ն անտառապատ է։ Գտնվում է տարածաշրջանի երկու խոշոր ավտոմայրուղիների՝ Սանկտ Գալլեն-Տոգենբուրգ և Գոսաու-Ապենցել ճանապարհների խաչմերուկում։

Ժողովրդագրություն

2008 թվականի տվյալներով Հերիզաուն ուներ 15.527 բնակիչ, որոնց մոտավորապես 17.9%-ը օտարերկրացիներ էին[6]։

Հերիզաուն 1900 թ.

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5][7]

ՏարինԲնակչութ.Շվեյց. քաղաքացիներ% Գերմանախոս% Բողոքականներ% Կաթոլիկներ
16673,021
17344,816
17805,933
18136,863
18307,014
18508,3878,18997.1%2.9%
18709,7059,48192.9%6.2%
188812,93712,08298.9%87.7%12.0%
190013,49712,42698.1%84.9%14.7%
191015,33613,55095.0%81.4%18.0%
193013,59912,78498.4%82.8%16.6%
195013,40712,81997.6%80.6%18.6%
197014,59712,12886.0%66.3%31.3%
199015,62412,73184.6%55.3%34.1%
200015,88212,53587.0%48.3%32.1%

Գրականություն

  • Angelo Steccanella: Herisauer Goldschmiede[8]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերիզաու» հոդվածին։