Հերակլես։ Լեգենդի սկիզբը

«Հերակլես։ Լեգենդի սկիզբը»[12] (անգլ.՝ The Legend of Hercules), ռեժիսոր Ռեննի Հարլինի նկարահանած 3D ձևաչափով, մարտա-արկածային ֆենտեզի[13]։ Գլխավոր դերերում Քելեն Լատս, Գայա Վայս, Սքոթ Էդկինս, Ռոկսանա Մակկի, Լիամ Գերիգան, Լիամ Մակինթայր, Ռադե Շերբեջիա և Ջոնաթոն Շեկ։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 10-ին[14][15][16]։

Հերակլ. Լեգենդի սկիզբը
անգլ.՝ The Legend of Hercules
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], ֆենթեզի ֆիլմ[1] և արկածային ֆիլմ
ԹեմաՀերակլես
Թվականհունվարի 8, 2014[4], մայիսի 1, 2014[5] և հունվարի 30, 2014[6][7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌեննի Հարլին[1][3][8][…]
ՊրոդյուսերԲոազ Դևիդսոն
Սցենարի հեղինակՇոն Հուդ
ԴերակատարներՔելեն Լատս[2][9][3][…], Սքոթ Էդքինս[2][9][3][…], Ռոքսաննա ՄակՔի[2][9][10], Լիամ Գերիգան[9][3][8][…], Ջոնաթոն Շեք[9], Քեննեթ Քրենհեմ[9][10], Լիամ ՄակԻնթայր[9][3][8][…], Ռադե Շերբեջիա[9][10] և Գայա Վայս
ՕպերատորՍեմ ՄակՔարդի
ԵրաժշտությունՏուոմաս Կանտելինեն
ՄոնտաժՎինսենտ Տաբայլոն
Պատմվածքի վայրՀունաստան
Նկարահանման վայրԲուլղարիա
ԿինոընկերությունNu Image և Summit Entertainment
Տևողություն99 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ61 279 452 $[11]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Հին Հունաստան, մեր թվարկությունից 1300 տարի առաջ։ Թագուհի Ալկմենան աղերսում է աստվածներին, որպեսզի փրկեն հին աշխարհը իր ամուսնու՝ տիրանյան արքա Ամֆիտրիոնի ձեռքից։ Գերա աստվածուհին, լսելով նրա աղերսանքները, թույլ է տալիս իր ամուսնուն՝ Զևսին անցկացնել մեկ գիշեր թագուհու հետ, որպեսզի նա հետագայում ունենա զավակ, ով, համաձայն մարգարեության, կտապալի տիրանյան արքային և կվերականգնի խաղաղությունը աշխարհում։ Սակայն արքայազն Հերակլը ոչինչ չգիտեր իր իրական ծագման և իր ճակատագրի մասին։ Նա միայն ցանկանում էր վայելել Կրետեի արաքայադուստր Գեբիի սերը, ով պետք էր ամուսնանար Հերակլի հարազատ եղբոր հետ։ Երբ Հերակլը պարզում է իր իրական ծագման մասին, նա այդժամ պետք էր կայացներ որոշում, փախչել իր իրական սիրու հետևից, թե իրականացներ իր ճակատագիրը և դառնար իր ժամանակվա իրական հերոսը[17]։

Դերերում

ԴերասանԴեր
Քելեն Լատս[18]Ալկիդ, Հերակլ Ալկիդ, Հերակլ
Գայա ՎայսԳեբա Գեբա
Սկոթ Էդկինս[19]Ամֆիտրիոն արքա Ամֆիտրիոն
Ռոկսանա ՄակկիԱլկմենա թագուհի Ալկմենա
Լիամ Գերիգան]Իֆիկլ Իֆիկլ
Լիամ Մակինթայր[20]Սոտիրիս Սոտիրիս
Ռադե Շերբեջիա Խիրոն Խիրոն
Ջոնաթան Շեկ[21]Տարակ Տարակ
Լյուկ ՆյուբերրիԱգամեմնոն
Յուկա ՀիլդենԿրեոնտ Կրեոնտ
Քենեթ ԿրենեմԼուցի Լուցի
Մերայա ԳեյլԿակիա Կակիա
Սարայ ԳիվատիՍաֆիրա Սաֆիրա
Սպենսեր ՈւիդլինգՀումբաբա Հումբաբա

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումները անցկացվել են Սոֆիա քաղաքում[22]։

Հետաքրքիր փաստեր

  • Սա Յուկի Հիլդենի, ով կատարում էր Կրեոնտի դերը, մասնակցությամբ առաջին մեծ բյուջետային գեղարվեստական ֆիլմն է։ Իրականում, Յուկան կասկադյոր է և հանդիսանում է ֆիննական Dudesons էքստրեմալ շոուի մասնակից, Ռուսաստանում առավել հայտնի է դարձել «Հրե Ֆինն Տղաներ» անվամբ։ Սակայն ֆիլմի եզրափակիչ տարբերակում, նրա դերը այդպես էլ չհայտնվեց։
  • Ֆիլմի աշխատանքային անունն է. «Hercules 3D»[15] կամ «Hercules: The Legend Begins»[23]:

Նոմինացիաներ

«Ոսկե ազնվամորի» 2015

  • Նոմինացիա(6)
    • «Վատագույն ֆիլմ»
    • «Վատագույն ռեժիսոր» (Ռեննի Հարլին)
    • «Վատագույն սիքվել»
    • «Վատագույն էկրաննային համույթ»
    • «Վատագույն տղամարդու դեր» (Քելեն Լատս)
    • «Վատագույն կնոջ դեր» (Գայա Վայս)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ