Հենրի Ուինստոն

Հենրի Ուինսթոն (անգլ.՝ Henry Winston, ապրիլի 2, 1911(1911-04-02)[1], Հաթիսբուրգ - դեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1], ԽՍՀՄ), աֆրոամերիկացի հասարակական-քաղաքական գործիչ

Հենրի Ուինստոն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1911(1911-04-02)[1]
ԾննդավայրՀաթիսբուրգ
Մահացել էդեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԽՍՀՄ
ԳերեզմանՀայմարկետի նահատակների հուշարձան[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և ակտիվիստ
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
 Henry Winston Վիքիպահեստում

Ծնվել է Հաթիսբուրգ քաղաքում (Միսսիսիպի նահանգ) բանվորի ընտանիքում։ 1931 թվականին ընդունվել է կոմունիստական երիտասարդական միության (ԿԵՄ), 1933 թվականին՝ ԱՄՆ կոմունիստական կուսակցության շարքերը։ Եղել է դեպի Վաշինգտոն Կանզաս Սիթիի գործազուրկների երթի կազմակերպիչներից։

1938-1941 թվականին՝ ԿԵՄ Ազգային գործկոմի քարտուղար։ 1941-1945 թվականներին ծառայել է ԱՄՆ զինված ուժերում։

1947 թվականին ընտրվել է կոմկուսի ազգային խորհրդի անդամ և ազգային կոմիտեի քարտուղար։ 1948 թվականին, Սմիթի օրենքը խախտելու և կառավարության տապալումը քաջալերելու մեղադրանքով, ձերբակալվել է, սակայն ապացույցների բացակայության պատճառով բաց է թողնվել։ Հետապնդումների և հալածանքների հետևանքով հանձվել է իշխանություններին և 1956 թվականին բանտարկվել։ Տարիների ընթացքում ծանր հիվանդացել և կուրացել է։ Ազատվել է 1961 թվականին[3]։ 1961 թվականից եղել է ԱՄՆ-ի կոմկուսի գործադիր բյուրոյի (1969 թվականից՝ քաղկոմիտե), 1964 թվականին՝ ազգգային կոմիտեի քարտուղարության (1972 թվականից՝ ԿԿ) անդամ։

Ծանոթագրություններ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։