Հենրի Ալան

Հենրի Ալան (անգլ.՝ Henry Allan, հունիսի 18, 1865(1865-06-18)[1][2], Dundalk, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1912[3][2], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի գեղանկարիչ-բնանկարիչ,19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակի կենցաղանկարիչ։

Հենրի Ալան
Ծնվել էհունիսի 18, 1865(1865-06-18)[1][2]
ԾննդավայրDundalk, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է1912[3][2]
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
 Henry Allan Վիքիպահեստում

Կենսագրություն

Հենրի Ալանը ծնվել է 1865 թվականի հունիսի 18-ին Լաուտ կոմսության Դանդոլկ քաղաքում՝ կղզու արևելյան մասում՝ Դուբլինից դեպի հյուսիս։

Սկզբում նա արվեստը ուսումնասիրել է Բելֆաստում և Դուբլինում, ապա շարունակել գեղարվեստական կրթությունըԱնտվերպենում, Բելգիայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[4]։ Ալանը իռլանդացի գործընկերներ-արվեստագետների՝ Ռոդերիկ Օ'Քոնորի (1860-1940) և Ռիչարդ Մոյենի (1856-1906) հետ միասին անցել է դասընթաց։Անտվերպենում Ալլանը պրակտիկա է անցել 1884-1888 թվականներին։ Սակայն, ի տարբերություն շատ իռլանդացի նկարիչների, այդ տարիներին Ալանը չի գնացել Ֆրանսիա հետագա ուսումը շարունակելու համար, սակայն վերադարձել է կարիերան հայրենիքում շարունակելու համար։

Նա արժանացել է մի քանի մրցանակների Անտվերպենի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ինչպես նաև Թեյլոր մրցանակի Դուբլինի թագավորական միությունում։ Ալանն առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է Հիբերական Թագավորական ակադեմիայում 1889 թվականին․ իռլանդական բնապատկերներ, ինչպես նաև հոլանդական և բելգիական ինտերերներ։ 1891 թվականին նա դարձել է Հիբերական թագավորական ակադեմիայի անդամ[5][6]։

Նա մահացել է 1912 թվականի սեպտեմբերի 2-ին երկարատև հիվանդությունից հետո Դուբլինում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ալան» հոդվածին։