Հենրիխ Թալալյան

հայ ալտահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թալալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիխ Սեմյոնի Թալալյան (ապրիլի 18, 1922(1922-04-18)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 20, 1972(1972-05-20)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ալտահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։

Հենրիխ Թալալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 18, 1922(1922-04-18)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Երկիր ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 20, 1972(1972-05-20)[1] (50 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներալտ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1948)
Պարգևներ

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գերոնտի Թալալյանի եղբայրն է, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հորեղբայրը։

Կենսագրություն

1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ Մ. Տերյանի դասարանը։ 1948-1972 թվականներին եղել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտի դասատու, պրոֆեսոր՝ 1972 թվականից, կամերային նվագախմբի դիրիժոր, 1947-1972 թվականներին՝ Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար։ Ալտի, լարային նվագախմբի քառյակի համար մշակել և փոխադրել է մի շարք երկեր։ Հենրիխ Թալալյանի անունով է կոչվել Գավառի երաժշտական դպրոցը[2]։ Հանդես է եկել տարբեր անսամբլներում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Ռ. Բարշայի, Լեոնիդ Կոգանի, Սվյատոսլավ Ռիխտերի հետ[3]։

Պարգևներ

  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1965

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ