Հեյվեն Քոուլմեն

ամերիկացի կլիմայական ու բնապահպանական ակտիվիստ

Հեյվեն Քոուլմեն (անգլ.՝ Haven Coleman, 2006)[1], ամերիկացի կլիմայական ու բնապահպանական ակտիվիստ[2], որը կլիմայի ճգնաժամի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և գործողությունների պահանջին նվիրված «ԱՄՆ Երիտասարդական կլիմայական շարժմում» շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիրն է և գործադիր տնօրենը[3][4]։ Այն հիմնադրել է երիտասարդ ակտիվիստներ Ալեքսանդրիա Վիլասենյորի ու Իսրա Հիրսիի հետ[5]։ Թղթակցում է «Bulletin of the Atomic Scientists» կազմակերպությանը[6]։

Հեյվեն Քոուլմեն
Դիմանկար
Ծնվել է2006
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաշակերտ, բնապահպան և Կլիմայական ակտիվիստ
 Haven Coleman Վիքիպահեստում

Բնակվում է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում[1], Դենվերի հանրային դպրոցի աշակերտ է[7]։

Ակտիվիզմ

Քոլմանը դեպի բնապահպանությունը մղումն առաջին անգամ զգացել է տասը տարեկանում, երբ իմացել է, որ իր սիրելի կենդանիները՝ համրուկները վերանում են անտառահատումների պատճառով։ Դրանից հետո նա կատարել է կենսակերպի զգալի փոփոխություններ[8], իսկ «Կլիմայի իրականության նախագծում» վերապատրաստումներն ավելացրել են իր գիտելիքները[9]։

Գրետա Թունբերգի համարձակ բնապահպանական ակտիվությունը և կլիմայի վերաբերյալ երիտասարդական գործադուլները Եվրոպայում տեսնելուց հետո ոգեշնչվել է անել նույնը։ Այսպիսով, 2019 թվականի հունվարից ի վեր[4], 13 տարեկանում սկսել է բողոքի ցույցեր անել բիզնեսի կամ կառավարական շենքերի առջև[10], ինչպիսին է Կոլորադո նահանգի Կապիտոլիումը[11]։ Ամեն ուրբաթ ցույց է անում՝ պահանջելով քաղաքական գործողություններ օդի որակի, ածխի կայանի ապամոնտաժման, վերականգնվող էներգիայի և այլնի վերաբերյալ։ Նաև ընտրված պաշտոնյաներին էլեկտրոնային փոստով գրել է այդ հարցերի մասին։ Զանգվածաբար հալածվել է դպրոցական հասակակիցների կողմից, ովքեր կարծում էին, որ նրա կտրուկ ակտիվությունը տարօրինակ է[8]։

Մինչև Իսրա Հիրսիի և Ալեքսանդրիա Վիլասենյորի հետ «ԱՄՆ Երիտասարդական կլիմայական շարժմումը» հիմնադրելը Քոուլմենը միայնակ է ցույց արել[12], որից հետո կլիմայական գործադուլներ են իրականացվել ԱՄՆ-ի շատ նահանգներում[13]։ Մարտի 15-ին կազմակերպվել է երիտասարդական բողոքի ցույց, որտեղ ներգրավված են եղել ավելի քան 120 երկրներ[14]։

Քոուլմենը մեծ ուշադրության է արժանացել այն բանից հետո, երբ քաղաքապետարանում ածխածնային աղտոտիչների մասին զրուցել է նահանգային սենատոր Կորի Գարդների հետ։ Նա խնդրել է նրան քայլեր ձեռնարկել ու առաջարկել է ժողովրդական շարժում կազմակերպել դա թեթևացնելու համար, սակայն Գարդները մերժել է[10]։

Քանի որ նրա մասին հոդվածներ էին գրվում, նա գրավել է ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գոռի ուշադրությունը, որը հրավիրել է Քոուլմենին ելույթ ունենալ «Կլիմայի իրականության նախագծի» կազմակերպած «24 Hours of Reality» արշավի ժամանակ[10]։

Ներկայումս աշխատում է Arid գործակալությունում, որն ուղղված է շրջակա միջավայրի և սոցիալական արդարության արշավների կազմակերպմանը[15]։

Ծանոթագրություններ