Հեյդեն Քրիստենսեն

Հեյդեն Քրիստենսեն (անգլ.՝ Hayden Christensen, ապրիլի 19, 1981(1981-04-19)[2], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[1]), կանադացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Տելեպորտ», «Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը» և «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմերից։

Հեյդեն Քրիստենսեն
անգլ.՝ Hayden Christensen
Հասակը187 սմ
Ծնվել էապրիլի 19, 1981 (43 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր,  Կանադա
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Thornhill Secondary School?, Unionville High School? և Baythorn Public School?[1]
Քաղաքացիություն Կանադա
Ազգություն Կանադա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1989–այժմ
ԺանրերԴրամա,
Մարտական,
Արկածային
Ընտրանի"Տելեպորտ",
"Աստղային պատերազմներ. Էպիզոդ II. Կլոնների հարձակումը",
"Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը"
Համատեղ ապրող(ներ)Ռեյչել Բիլսոն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Հեյդեն Քրիստենսենը ծնվել է 1981 թվականի ապրիլի 19-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ կանադացի ծրագրավորող Դեյվիդ Քրիստենսենի և ամերիկացի զեկուցող, իտալա-շվեդական ծագման Էլի Նելսոնի ընտանիքում։ Նրա մանկությունն անցել է Տորոնտոյում, որտեղի դպրոցներից մեկում էլ սովորել է։ Հեյդենի հայրը դեմ էր նրա դերասանական կարիերային, բայց, չլսելով հոր համառ հորդորները, նա որոշում է իր ապագան կապել այդ մասնագիտության հետ։ Առաջին փորձը Քրիստենսենը ձեռք է բերել ութ տարեկանում՝ մասնակցելով հարբուխի դեմ օշարակի գովազդային հոլովակում, իսկ տասներկու տարեկանում առաջին անգամ դեր է ստացել սերիալում։ Սկսնակ դերասանի հեռուստատեսային կարիերան հաջող է ընթանում, 1993 թվականից մինչև 2000 թվականները Քրիստենսենը նկարահանվում է մի շարք հայտնի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ Բացի հեռուստատեսությունում աշխատելուց՝ Քրիստենսենը սկսում է հայտնվել մեծ էկրանին։ Մի քանի կադրերում էպիզոդային դերեր ստանձնելուց հետո, որոնցից ամենահայտնին Սոֆի Կոպոլի «Կույսեր-ինքնասպաններ» ֆիլմն էր, նա հրավեր է ստանում նկարահանվելու «Կյանքն ինչպես տուն» ընտանեկան դրամայում։ Քրիստենսենն այդ ֆիլմում ներկայանում է դժվար բնավորություն ունեցող դեռահասի կերպարով, ով փորձում է հարաբերությունները կարգավորել հոր հետ։

Պարգևներ և մրցանակներ

«Կյանքն ինչպես տուն» ֆիլմի դերը Քրիստենսենին բերեց ԱՄՆ Ազգային կինոգետների խորհրդի պարգև և «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ որպես հետին պլանի լավագույն դերասան։ Եվ այս ամենը այն ժամանակ, երբ «Աստղային պատերազմներ»-ի համար բազմիցս ստացել էր «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը՝ հետին պլանի ամենավատ դերի համար։ Նույն մրցանակը կիսել է նաև Ջեսիկա Ալբայի հետ՝ «Անզգայացում» ֆիլմում էկրանային վատագույն զույգ անվանակարգում։ 2001 թվականին ստացել է Young Hollywood Awards / Երիտասարդ Հոլիվուդ մրցանակը։ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ III. Սիթհերի վրեժը» ֆիլմում, չնայած արդեն ստացած հակամրցանակի, ստանում է Սատուրն մրցանակը՝ լավագույն կինոդերասան անվանակարգում, իսկ «Աստղային պատերազմներ. Կլոնների հարձակում» ֆիլմի համար նորից ստացել է նույն մրցանակը՝ որպես 2003 թվականի լավագույն դերասան։ 2002 թվականին «Շոպար» ընկերության կողմից ստացել է լավագույն երիտասարդ դերասանի մրցանակ։ «Shattered Glass» ֆիլմը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինոգետների կողմից շատ լավ ընդունվեց, բայց անհայտ պատճառներով չմասնակցեց «Օսկար»-ի որևէ անվանակարգի մրցանակաբաշխության։

Անձնական կյանք

2007 թվականին՝ «Տելեպորտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասանուհի Ռեյչել Բիլսոնի հետ, հետագայում օրինականացնելով հարաբերությունները։ 2014 թվականի մայիսի 21-ին պարզ դարձավ, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։ 2014 թվականի նոյեմբերի 7-ին ծնվեց Հեյդենի և Ռեյչելի աղջիկը, ում նրանք անվանեցին Բրայեր Ռոուզ Քրիստենսեն։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1989 – 1996Հավերժ ասպետըForever KnightԱնդրեՍերիալ,
Սարսափ,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Կլեյ Բորիս
Ալեն Կրոկեր
Ջոն Կասար
Ջերենտ Վին Դեյվիս,
Կատրին Դիշեր,
Նայջել Բեննետ,
Ջոն Կապելոս,
Դեբորա Դուչենե
1993 – 1994Ընտանեկան կրքերFamily PassionsՍկիպ ՄակԴիրՍերիալՅորն ՈւինտերԷնդրյու Ջեքսոն,
Տիմ Բերդ,
Կին Շրայներ,
Դուգլաս Միլեր
1994Խելագարության երախումIn the Mouth of MadnessPaper BoyՍարսափ,
Թրիլեր,
Դետեկտիվ
Ջոն ԿարպենտերՍեմ Նիլ,
Ջուլի Կարմեն,
Յուրգեն Պրոխնով,
Դևիդ Ուորներ,
Ջոն Գլովեր
1995Միա Ֆեռոուի պատմությունըLove and Betrayal: The Mia Farrow StoryՖլետչերԴրամա,
Կենսագրական
Կարեն ԱրթուրՊետսի Քենզիտ,
Դեննիս Բուցիկարիս,
Ռիչարդ Մուենզ,
Ռոբերտ ԼյուՊոն,
Ջինա Ուիլկինսոն
1995Ջունգլիների օրենքըStreet Lawերիտասարդ Ջոն ՌայանՄարտական,
Դրամա
Դեմիան ԼիՋեֆ Ուինկոտ,
Պակո Քրիստիան Պրիետո,
Քրիստինա Կոքս,
Ռիչարդ Յերվուդ,
Մայքլ Կոուպմեն
1995Հերիսոն ԲերժերոնHarrison BergeronԷրիկՖանտաստիկԲրյուս ՓիթմանՇոն Էսթին,
Միրանդա դե Պենսեր,
Յուջին Լևի,
Հոուի Մենդել,
Անդրեա Մարտին
1995 – 1998ԲշտիկներGoosebumpsԶեյնՍերիալ,
Սարսափ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Ընտանեկան
Ռոն Օլիվեր
Ուիլյամ Ֆրյուիտ
Տիմոտի Բոնդ
Ռ.Լ. Ստայն,
Կետրին Շորտ,
Կոուդի Ջոնս,
Սկոթ Վիկվեա,
Hamille Rustia
1995Մեծ սեր չի լինումNo Greater LoveԹեդի ՈւինֆելդԴրամա,
Մելոդրամա
Ռիչարդ Տ. ՀեֆրոնԿելի Ռազերֆորդ,
Քրիս Սարանդոն,
Նիկոլաս Կեմպբել,
Դենիել Հյու Կելի,
Մայքլ Լենդիս
1997 – 2001Իրական երեխաներ, իրական արկածներReal Kids, Real AdventuresԷլի ԳուդներՍերիալ,
Դրամա,
Ընտանեկան
Միտչել Նես
Ռոզամունդ Օուեն
Ռիկ Ֆեսթեր
Դենիել Մագդեր,
Գենրի Կորոնեն,
Մելիսա Մակինտայր,
Michelle Melanson,
Բիլի Տերնբուլ
1998ՀարվածStrike!Տինկայի հետ ժամադրվածըԿատակերգությունՍարա ԿերնոկանԿիրսթեն Դանսթ,
Գաբի Հոֆման,
Լին Ռեդգրեյվ,
Ռեյչել Լի Կուկ,
Թոմ Գայրի
1998 – 2001Հայտնի Ջեթ ՋեքսոնըThe Famous Jett JacksonՍթիվենՍերիալ,
Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Շոն Լևի
Գոռդոն Լանժևեն
Ստեյսի Ստյուարտ Կերտիս
Լի Թոմպսոն Յանգ,
Ռայան Սոմերս Բաում,
Գորդոն Գրին,
Մոնտրոուզ Հագինս,
Կերի Դաֆ
1999Ազատ անկումFree FallՊատրիկ ԲրինանՄարտական,
Դրամա
Մարիո ԱցցոպարդիՀաննես Յանիկե,
Ժակլին Սմիթ,
Բրյուս Բոքսլայտներ,
Սքոթ Վենտուորֆ
1999 – 2000Դու վախենո՞ւմ ես մթությունիցAre You Afraid of the Dark?ԿիրկՍերիալ,
Սարսափ,
Ֆենտեզի,
Դրամա,
Ընտանեկան
Ջիմ Դոնովան
Շոն Դվայեր
Ռոն Օլիվեր
Դենիել ԴեՍանտո,
Կարիմ Բլեկուել,
Էլիշա Կատբերտ,
Դևիդ Դևյո,
Վանեսա Լենգիզ
1999Կույս ինքնասպաններըThe Virgin SuicidesՋո Հիլլ ՔոնլիԴրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Սոֆիա ԿոփոլաԿիրստեն Դանստ,
Ջոշ Հարտնեթ,
Ջեյմս Վուդս,
Քեթլին Թերներ,
Մայքլ Պարե
2000Գետնի վերևումHigher GroundՍքոթ ԲերինջերՍերիալ,
Դրամա,
Ընտանեկան
Ալան Սիմոնդս
Փիթեր ԴեԼուիս
Մեթյու Հատինգս
Ջո Լանդո,
Ա.Ջ. Կուկ,
Կենդիս ՄակԿլյուր,
Հորխե Վարգաս
2000Յասամանագույն մառախուղի թակարդումTrapped in a Purple HazeՕրին ԿրիեգԴրամա,
Քրեական,
Սպորտային
Էրիկ ԼանյովիլՋոնաթան Ջեքսոն,
ՋոԲետ Ուիլյամս,
Կարլի Պոուպ,
Ռոբին Դանն,
Էմի Ստյուարտ
2001Կյանքն ինչպես տունLife as a HouseՍեմ ՄոնրոԴրամա,
Մելոդրամա
Իրվին ՈւինկլերՔևին Կլայն,
Քրիստին Սքոթ Թոմաս,
Ջենա Մելոուն,
Մերի Ստինբերգեն
2002Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II: Կլոնների հարձակումըStar Wars: Episode II - Attack of the ClonesԷնաքին ՍքայուոքերՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ ԼուկասՅուեն ՄակԳրեգոր,
Նատալի Պորտման,
Քրիստոֆեր Լի,
Սեմյուել Լ. Ջեքսոն
2003Սթիվեն Գլասի աֆերանShattered GlassՍթիվեն ԳլասԴրամա,
Պատմական
Բիլի ՌեյՓիթեր Սարսգաարդ,
Կլոե Սևինի,
Ռոզարիո Դոուսոն,
Մելանի Լինսկի
2005Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III: Սիթհերի վրեժըStar Wars: Episode III - Revenge of the SithԷնաքին ՍքայուոքերՖանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջորջ ԼուկասՅուեն ՄակԳրեգոր,
Նատալի Պորտման,
Յեն ՄակԴայարմիդ,
Սեմյուել Լ. Ջեքսոն
2006Գործարանի աղջիկըFactory GirlերաժիշտԴրամա,
Կենսագրական
Ջորջ ՀիկենլուպերՍիեննա Միլեր,
Գայ Պիրս,
Ջիմի Ֆելոն,
Ջեք Հյուստոն
2007ՆարկոզAwakeՔլեյ ԲերեսֆորդԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ջոբի ՀարոլդՋեսիկա Ալբա,
Թերենս Հովարդ,
Լենա Ուլին,
Քրիստոֆեր ՄակԴոնալդ
2007Կույսերի տարածքըVirgin TerritoryԼորենցոԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Դևիդ ԼիլենդՄիշա Բարտոն,
Թիմ Ռոտ,
Ռայան Կարտրայտ,
Ռոզալինդ Հալսթեդ
2008ՏելեպորտJumperԴեյվիդ ՌայսՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Դագ ԼայմանՋեյմի Բել,
Ռեյչել Բիլսոն,
Դայան Լեյն,
Սեմյուել Լ. Ջեքսոն
2009Նյու Յորք, ես սիրում եմ քեզNew York, I Love YouԲեն (էպիզոդիկ)Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ֆատիխ Ակին
Իվան Աթալ
Ռենդոլ Բոլսմեյեր
Բրեդլի Կուպեր,
Ջասթին Բարտա,
Էնդի Գարսիա,
Ռեյչել Բիլսոն
2010Քվանտային որոնումներ։ Տիեզերական ոդիսականQuantum Quest: A Cassini Space OdysseyՋամմեր (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Արկածային
Գարի «Դոկ» Կլուր
Դեն Ստ. Պեր
Քրիս Պայն,
Ամանդա Փիթ,
Սեմյուել Լ. Ջեքսոն,
Ջեյմս Էրլ Ջոնս
2010Ելուզակ տղաներըTakersԷյ ՋեյՄարտական,
Քրեական
Ջոն ԼյուսենխոպՊոլ Ուոքեր,
Մեթ Դիլոն,
Զոի Սալդանա,
Մարիանն Ժան-Բապտիստ
20107-րդ փողոցի անհետացումըVanishing on 7th StreetԼյուկՍարսափ,
Թրիլեր,
Դետեկտիվ
Բրեդ ԱնդերսոնՋոն Լեգուիզամո,
Տենդի Նյուտոն,
Ջեյկոբ Լատիմոր,
Տեյլոր Գրուտիուս
2012BattlecreekՀենրիԴրամաԷլիսոն Իսթվուդ
2014ՎտարանդինOutcastՄարտականՆիկ ՊաուելՆիկոլաս Քեյջ
2015Գողություն ամերիկյան ձևովAmerican HeistՋեյմսՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սարիկ ԱնդրեասյանԷդրիան Բրոուդի,
Ջորդանա Բրյուստեր,
Էյկոն,
Տորի Կիթլզ
Անվճար փողերMoney for NothingՋոշՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Դոմինիկ Դերյուդեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդեն Քրիստենսեն» հոդվածին։