Հելեն Քիմ

Հելեն Քիմ (անգլ.՝ Helen Kim, 1899[1][2], Ինչոն, Հարավային Կորեա[3] - 1970[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի քաղաքագետ, ուսուցիչ, սոցիալական ակտիվիստ և ֆեմինիստ։ Կեղծանունն է Վուվոլ (կորեերեն՝ 우월;又月): Քիմը հիմնադրել է «Կորեական ժամանակ» օրաթերթը[4]։

Հելեն Քիմ
Դիմանկար
Ծնվել է1899[1][2]
ԾննդավայրԻնչոն, Հարավային Կորեա[3]
Մահացել է1970[1][2]
Մահվան վայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Ohio Wesleyan University? և Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ
Մասնագիտությունբանաստեղծուհի, լրագրող, քաղաքական գործիչ և գրող
ԱշխատավայրEwha Womans University?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Helen Kim Վիքիպահեստում

Կենսագրություն

Քիմը ծնվել է Ինչոն քաղաքում, մեծ, ժամանակակից ընտանիքում[5]։ Նա հաճախել է քրիստոնեական դպրոց։ Սովորել է աղջիկների Իվհա դպրոցում։ Իվհա դպրոցն ավարտելուց հետո 1922 թվականին հիմնադրել է Կորեական ազգային YWCA Korea ընկերությունը[6]։ Հետո 1924 թվականին նա գնացել է Վեսլեյան քոլեջ, որտեղ ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև Բոստոնի համալսարան՝ մագիստրոսի աստիճան փիլիսոփայության բնագավառում, իսկ 1931 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Քիմը հետագայում 1931 թվականին դարձել է Իվհա աղջիկների քոլեջի (Ewha College) դեկան[7]։ Իր մահվան տարիներին այս դպրոցը դարձել էր աշխարհի ամենամեծ համալսարանը՝ նախատեսված կանանց համար[8]։

Քիմը ներգրավված էր Կունվու-ի (կորեերեն՝ Kŭnwuhwoe) մեջ, որը կանանց ազգային կազմակերպություն էր, նվիրված էր վերջ տալու «կորեական ֆեոդալական գործելակերպին և հավատալիքներին, ինչպես նաև գաղութատիրական սահմանափակումներին"[5]: Այնուամենայնիվ, նա երկար չի մնացել կազմակերպության մեջ, քանի որ «չէր ցանկանում աշխատել կանանց հետ, ովքեր մարքսիստներ և սոցիալիստներ էին "[9]:

1945 թվականին Քիմը, Օ-Չը-սըն (կորեերեն՝ O Ch'ǒn-sǒk), Յու Oք-քյոմը (կորեերեն՝ Yu Ŏk-kyǒm) և Պեկ Նակ-Չունը (կորեերեն՝ Paek Nak-chun) կազմել են Կորեայի կրթության հանձնաժողովը[10]։

Այս հանձնաժողովն աշխատում էր Միացյալ Նահանգների հետ կրթության բյուրոյում՝ առաջարկություններ ներկայացնելով դպրոցների և նրանց աշխատակազմի վերաբերյալ[10]։

1948 թվականին Քիմը դարձել է նախագահ Լի Սին Մանի հանրային տեղեկատվության գրասենյակի տնօրեն[5] : 1949-ին նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Բոստոնում։ Որպես հանրային տեղեկատվության գրասենյակի տնօրեն՝ նա խորհուրդ տվեց, որ անհրաժեշտ է անգլերեն թերթ[11]։ Նա ընտրել է թերթի անվանումը՝ որոշելով, որ «Կորեա Թայմս» -ը լավագույն անվանումն է ամբողջ երկիրը ներկայացնելու համար։ Թերթը լույս է տեսել 1950 թվականի նոյեմբերի 1-ին[11]։

Հակասություններ

Քիմը վիճելի կերպար է, քանի որ ներգրավված էր այնպիսի գործունեությունների մեջ, որոնք Կորեայի ճապոնական օկուպացիայի ժամանակ համարվում էին «ճապոնական»[6]։ Որպես Իվհա-ի տնօրեն՝ նա իր դիրքն օգտագործել է ուրիշներին ներշնչելու համար, որպեսզի քաջալերեն իրենց կյանքի տղամարդկանց՝ միանալու ճապոնական բանակի ռազմական նախագծին[12]։ Ինքը Քիմը արդարացրել է իր գործողությունները որպես անհրաժեշտություն, «որպեսզի Իվհա-ն բաց լինի գաղութատիրական կոշտ քաղաքականության ներքո», և կարելի է նկատել, որ հետևողական է մեթոդիստական եկեղեցու ուսմունքներին (Քիմի կրոն)։ Քիմը շարունակում է մնալ հակասությունների գործոն, քանի որ նրա կերպարանքով նկարներն այրվում են[5], և ուսանողները բողոքում են նրա արձանը կանգնեցնելու դեմ[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Քիմ» հոդվածին։