Հելեն Հովարդ Հաթթոն

Հելեն Հովարդ Հաթթոն (հետագայում՝ Հելեն Հովարդ Մարգեթսոն) (1860[1] կամ 1859[2], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - 1935, 1904 կամ հոկտեմբերի 24, 1955(1955-10-24)[2][4], Goring-on-Thames, Goring-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա), 19-րդ դարավերջի անգլիացի նկարչուհի։

Հելեն Հովարդ Հաթթոն
Ծնվել է1860[1] կամ 1859[2]
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել է1935, 1904 կամ հոկտեմբերի 24, 1955(1955-10-24)[2][4]
Մահվան վայրGoring-on-Thames, Goring-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
ՀայրՋոզեֆ Հաթթոն
ԱմուսինՈւիլյամ Հենրի Մարգեթսոն[3]
 Helen Howard Hatton Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ծնվել է 1859 թվականի հունվարի 16-ին Անգլիայի Բրիստոլ քաղաքում, վիպասան Ջոզեֆ Հաթթոնի դուստրն էր։

Նկարչուհի

1878 թվականի հոկտեմբերին լույս տեսած «Bath Chronicle» և «Weekly Gazette» թերթերում նշվում է, որ «տասնվեց տարեկան մի խելացի աղջիկ՝ վիպասան Ջոզեֆ Հաթթոնի դուստրը, արդեն գլուխգործոց է ստեղծել։ Նրա նկարն ընդունվել ու ցուցադրվել է ԱՄՆ-ում Չիկագոյի ցուցահանդեսում»[5]։

1885 թվականին Լոնդոնի յուղաներկերով նկարող նկարիչների ինստիտուտում ցուցադրել է «Մութի ու լույսի միջև» կտավը[6]։ 1895 թվականին Լոնդոնի թագավորական ակադեմիայում ցուցադրել է «Տիկին Ուոլտեր Էլլիս» դիմանկարը[7]։

«Women's Franchise»-ն հաղորդում էր, որ Հաթթոնը ներդրում է ունեցել վաճառքի համար ստեղծված պատկերազարդ էջանշանների հարցում, որոնք ցուցադրվել են 1907 թվականին «Կանանց սոցիալ-քաղաքական միության» ցուցահանդեսում[8]։

Ընտանեկան կյանք

1889 թվականի հունիսի 20-ին Լոնդոնում ամուսնացել է գործընկերոջ՝ Ուիլյամ Հենրի Մարգեթսոնի հետ։ Ամուսինը մահացել է 1940 թվականին, իսկ ինքը՝ 1955 թվականի հոկտեմբերի 24-ին, 96 տարեկան հասակում, Օքսֆորդշիրի Գորինգ-օն-Թեմզ գյուղի ծերանոցում[9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Հովարդ Հաթթոն» հոդվածին։