Հարվի Վայնշտեյն

Հարվի Վայնշտեյն (անգլ.՝ Harvey Weinstein, մարտի 19, 1952(1952-03-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր, Miramax Films ընկերության կառավարման և համահիմնադիրների նախկին անդամ, ինչպես նաև The Weinstein Company ընկերության համահիմնադիր (իր եղբայր Բոբի հետ)։ «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի համար։ Հանդիսացել է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկը։ Ֆիլմերը, որոնց ստեղծմանը մասնակցել է նա, բազմիցս տարբեր անվանակարգերում արժանացել են «Օսկարի», այդ թվում որպես լավագույն ֆիլմ։

Հարվի Վայնշտեյն
Ծննդյան թիվ՝մարտի 19, 1952(1952-03-19)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ՝
IMDb։ID 0005544

2017 թվականի հոկտեմբերին Վայնշտեյնին հեռացրել են The Weinstein Company-ից այն բանի համար, որ տասնյակ դերասանուհիներ մեղադրել են նրան սեռական բռնության մեջ, այդ թվին էին պատկանում Էշլի Ջադը, Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Կարա Դելևինը և այլք։ Վայնշտեյնի հանդեպ մեղադրանքների պատմությունը ծնունդ է տվել այսպես կոչված «Վայնշտեյնի էֆեկտին», երբ նմանատիպ մեղադրանքների են արժանացել հայտնի բազմաթիվ անձինք։

Կենսագրություն

Հարվի Վայնշտեյնը մեծացել է Նյու Յորքի հրեական ընտանիքում[7][8]։ Բացի նրանից ընտանիքում կար ևս մեկ երեխա՝ կրտսեր եղբայր Բոբը։ Հարվին ավարտել է John Bowne High School դպրոցը, ապա Նյու Յորք նահանգի համալսարանը Բուֆֆալոյում[9][10]։

Համալսարանից հետո Վայնշտեյնը սկսել է զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ։ Նրա առաջին նախագծերն էին 70-ական թվականներին Բուֆֆալոյում ռոք համերգների կազմակերպումը։ Հարվին եղբոր՝ Բոբի և Կորկ Բուրգերի հետ աշխատել է Harvey & Corky Productions լեյբլում։ Երկու եղբայրներն էլ երազում էին ֆիլմերի ստեղծման մասին, և 70-ական թվականների կեսերին համերգների կազմակերպման համար աշխատած գումարով բացել են փոքրիկ, բայց անկախ «Miramax» ընկերությունը, որն անվանվել է ի պատիվ եղբայրների ծնողների՝ Միրիամի և Մաքսի[11]։ Miramax-ի առաջին աշխատանքները երաժշտական ֆիլմեր էին, ինչպես օրինակ Փոլ ՄաքՔարթնիի «Ռոք շոուն»[12]։

Վայնշտեյնը համարվում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հին կողմնակից և անդամ՝ ներառյալ նախագահ Բարաք Օբամայի և նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Ջոն Քերիի ընտրարշավները[13]։ Նա աջակցել է Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավը 2008 թվականին[14] և 2012 թվականին կազմակերպել է միջոցների հավաքագրում Օբամայի համար իր տանը՝ Վեսթպորտ, Կոնեկտիկուտ[15]։

Անձնական կյանք

Նախկին կինը Ջորջինա Չափմանն է, ամուսնության արդյունքում ունեն դուստր և որդի։ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Չափմանը հայտարարել է ամուսնուց ամուսնալուծվելու մասին սեքսուալ սկանդալի պատճառով[16]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարվի Վայնշտեյն» հոդվածին։