Հարվարդի աստղադիտարան
Հարվարդի աստղադիտարան, Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտական հիմնարկ։ Հիմնվել է 1839 թվականին։ 1955 թվականին Հարվարդի աստղադիտարանի հետ միավորվել է Սմիթսոնյան աստղաֆիզիկական դիտարանը (Քեմբրիջ)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Harvard_Observatory_Telescope.jpg/220px-Harvard_Observatory_Telescope.jpg)
Դիտարկներ և սարքավորումներ
Հիմնական գործիքներն են՝ 1, 5 մ ռեֆլեկտորը, Շմիդտի 60 և 80 սմ դիտակները, 18 մ ռադիոաստղադիտակը և այլն։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ փոփոխական աստղերի ուսումնասիրությունը, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների լուսաչափական և սպեկտրալուսաչափական հետազոտությունները, ռադիոաստղագիտական հետազոտությունները, աստղերի ներքին կառուցվածքի պրոբլեմի ուսումնասիրությունը, կոսմոլոգիան։
Հարվարդի աստղադիտարանում գոյություն ունի եզակի «ապակեդարան» (պարունակում է ավելի քան 500000 աստղագիտական թիթեղ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 314)։ ![]() |
![]() | Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարվարդի աստղադիտարան կատեգորիայում։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա