Հարիեթ Բիչըր Սթոու

Հարիեթ Բիչըր Սթոու (Հարիետ Բիչեր-Սթոու[11], անգլ.՝ Harriet Elizabeth Beecher Stowe, հունիսի 14, 1811(1811-06-14)[1][2][3][…], Լիչֆիլդ[4][5][6] - հուլիսի 1, 1896(1896-07-01)[1][2][3][…], Հարթֆորդ[7]), ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» (անգլ.՝ Uncle Tom's Cabin, 1852) հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն[12]

Հարիեթ Բիչըր Սթոու
անգլ.՝ Harriet Beecher
Ծննդյան անունանգլ.՝ Elizabeth Harriet Beecher
Ծնվել էհունիսի 14, 1811(1811-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրԼիչֆիլդ[4][5][6]
Վախճանվել էհուլիսի 1, 1896(1896-07-01)[1][2][3][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՀարթֆորդ[7]
ԳերեզմանPhillips Academy Cemetery
Մասնագիտությունվիպասան, բանաստեղծուհի, մանկագիր, վիպասան, գրող և աբոլիցիոնիստ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[5][2]
ԿրթությունHartford Female Seminary?
Ժանրերվեպ, պատմազրույց, պատմվածք, էսսե և բանաստեղծություն
Ուշագրավ աշխատանքներՔեռի Թոմի խրճիթը[4], Քեռի Թոմասի խրճիթի բանալին[4], Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին[4] և Still, Still with Thee?
Պարգևներ
ԱմուսինՔելվին Էլլիս Սթոու
ԶավակներCharles Edward Stowe?
Изображение автографа
Կայքharrietbeecherstowecenter.org
Հարիեթ Բիչըր Սթոու Վիքիքաղվածքում
 Harriet Beecher Stowe Վիքիպահեստում

Կենսագրություն

Հարիեթ Բիչըր Սթոուն ծնվել է 1811 թվականի հունիսի 14-ին աստվածաբան և քարոզիչ Լայման Բիչըրի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Հենրի Ուորդ Բիչըրը, նույնպես եղել է քարոզիչ։ Երկար ժամանակ ապագա գրողը՝ որպես ուսուցիչ, աշխատել է իր քրոջ հիմնադրած իգական դպրոցում։ 1836 թվականին նա ամուսնացել է Կելվին Էլիս Սթոուի հետ, ով այդ ժամանակ եղել է աստվածաբանության պրոֆեսոր Վոլնաթ Հիլզում գտնվող Լեյնի սեմինարիայում, որի նախագահն էր Հարիեթի հայրը՝ Լայման Բիչըրը։

Ստեղծագործություն

Իր գրական ստեղծագործություններում Հարիեթ Բիչըր-Սթոուն հանդես է գալիս որպես կանանց կրթության իրավունքի պաշտպան և ստրկատիրության վերացման կողմնակից։ 1852 թվականին հրատարակվել է նրա ամենահայտնի վեպը՝ «Քեռի Թոմի խրճիթը», որը ստրկատիրությունը մերկացնող ամենացնցող փաստաթղթերից է։ Առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է գրքի 350000, իսկ ամբողջ աշխարհում՝ 600000 օրինակ։ Անգլիայում այն հրատարակվել է 35, ԽՍՀՄ-ում՝ 59 անգամ, թարգմանվել է 21 լեզուներով, հրատարակվել 2 միլիոնից ավելի ընդհանուր տպաքանակով[11]։ Վեպի հիման վրա նկարահանվել են կինոֆիլմեր։ Ի պատասխան ստրկատետերի ու նրանց ընկերների կողմից հնչած մեղադրանքների՝ Հարիեթ Բիչըր-Սթոուն 1853 թվականին հրատարակում է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» («Key to uncle Tom’s Cabin») վեպը, որում ապացուցել է, որ վեպի սյուժեն (հաճախ նաև ամենափոքր մանրամասները) վերցված է կյանքից։

Բիչըր-Սթոուի բանաստեղծությունները հիմնականում կրոնական թեմաներով են։ 1956 թվականին լույս է տեսել նրա հայտնի վեպերից մեկը՝ «Դրեդ. պատմվածք անիծյալ ճահճի մասին»։

Սկանդալային պատմություն

1869 թվականին Հարիեթ Բիչըր-Սթոուն տպագրել է «Բայրոնի կնոջ կյանքի իրական պատմությունը» հոդվածը, որում առաջին անգամ հասարակությանն է ներկայացրել բանաստեղծի՝ իր խորթ քրոջ հետ ամուսնացած լինելու հանգամանքը[13]։ Հոդվածը սկանդալի տեղիք է տվել Ամերիկայում ու Եվրոպայում, ու թեև Բիչըր-Սթոուն փորձել է արդարանալ ու մեղադրանքը հաստատել «Lady Byron vindicated» (Բոստոն, 1870) գրքում ներկայացված նոր փաստերով, սակայն այլևս երբեք չի վայելել նախկին ժողովրդականությունը։

Մահ

Հարիեթ Բիչըր-Սթոուն մահացել է 1896 թվականի հուլիսի 1-ին Հարթֆորդում։ Թաղված է Անդովերում՝ Ֆիլիպսի ակադեմիայի գերեզմանատանը[14]։

Հիշատակ

1962 թվականի դեկտեմբերի 29-ին Մեն նահանգի Բրանսուիկ քաղաքում գտնվող այն տունը, որտեղ Հարիեթ Բիչըր-Սթոուն գրել է «Քեռի Թոմի խրճիթը» վեպը, ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցանկում[15]։

Մատենագրություն

  • Քեռի Թոմասի խրճիթը, Երևան, 1955։

Ծանոթագրություններ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Բիչըր Սթոու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Բիչըր Սթոու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 443