Հարթավան

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Հարթավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում։

Գյուղ
Հարթավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԲԾՄ1870 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն930 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հարթավան (Հայաստան)##
Հարթավան (Հայաստան)
Հարթավան (Արագածոտնի մարզ)##
Հարթավան (Արագածոտնի մարզ)

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։

Բնակչություն

Հարթավանի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից։Հարթավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

ՏարիԲնակչություն
1831178 մարդ[3]
1897689 մարդ[3]
1926669 մարդ[3]
1939483 մարդ[3]
1959465 մարդ[3]
1970620 մարդ[3]
1979600 մարդ[3]
1989757 մարդ[4]
2001913 մարդ[3]
2004928 մարդ[3]
2011930 մարդ[1]


Նշանավոր հարթավանցիներ

Հարթավանում է ծնվել քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը[5]։

Գյուղատնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Աստվածընկալ գյուղատեղիում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողը։

Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIX-XX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (V-XIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (V-VI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։

Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[6], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[7]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[8]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթավան» հոդվածին։