Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչություն

Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչություն, տարբեր մարդկանց ռասաների, մշակույթների կրոնների բազմազան ներդաշնակություն, որոնք խոսում են տարբեր լեզուներով և ունեն տարբեր սոցիալական կարգավիճակ։ ՀԱՀԱֆրիկայի այն փոքրաթիվ երկրներից է, որտեղ բնակչության զգալի մասը (մոտ 9,6 %) կազմում են էթնիկ սպիտակ եվրոպացիները (աֆրիկաներներ և անգլո-աֆրիկացիներ), որոնք երկրի տարածքում հիմնականում կենտրոնացված են խոշորագույն քաղաքներում, Յոհանեսբուրգում, Քեյփթաունում, Դուրբանում, Պրետորիայում և Պորտ Էլիզաբեթում։

Ազգային կազմ

ՀԱՀ բնակչությունն ըստ ռասայական և ազգային հատկանիշների ավանդաբար դասակարգվում են հետևյալ խմբերի՝

ՀԱՀ-ում սպիտակամորթների տեսակարար կշիռը շուրջ 22 %, իր բարձրակետին է հասել 1940 թվականին, որից հետո այն շարունակաբար նվազել է սևամորթների բարձր աճի տեմպերի շնորհիվ։ Ներկայումս սպիտակամորթների թիվը հասնում է 5 միլիոնի, որոնց 60 %-ը կազմում են աֆրիկաներները, աֆրիկաանս մայրենի լեզվով (հոլանդացիների, գերմանացիների, ֆրանսիացիների և այլ եվրոպացիների սերունդներ), շուրջ 39 %-ը կազմում են անգլո-աֆրիկացիները և շուրջ 1 %-ը այլ եվրոպացիները։ Սպիտակամորթների բաժինը ներկայումս կազմում է շուրջ 10 % (1990 թվականին, 13 %)։ Այնուամենայնիվ, եվրոպացիների բաժինը երկրում մնում է ամենաբարձրն աֆրիկյան մայրցամաքում։

2001 թվականի մարդահամարի տվյալներով սևամորթների տեսակարար կշիռը կազմում է շուրջ 79,0 %, այդ թվում`

  • 38,5 % — զուլուսներ
  • 27,5 % — սոտո
  • 11,6 % — կոսա
  • 6,6 % — շանգաան, տսոնգա
  • 6,6 % — տսվանա

Բացի այդ ՀԱՀ-ում բնակվում են գունավորներ (բնակչության 8,9 % 2001 թվականի մարդահամարով), որոնք հիմնականում խոսում են աֆրիկանս լեզվով և կենտրոնացված են երկրի հարավ արևմտյան մասում։ Հարավարևելյան առափնյա մասերում բնակվում են ծագումով ասիացիներ (հիմնականում Հնդկաստանից), որոնք կազմում են երկրի բնակչության շուրջ 2 %-ը։ Քեյպթաունում բնակվում են քեյփական մալայացի մուսուլմանները (0,2 միլիոն կամ քաղաքի բնակչության 6 %-ը)՝ երկրի միակ խոշորագույն մուսուլմանական համայնքը։

ՀԱՀ բնակչության աճ

Բնակչության աճի տեմպը կազմում է տարեկան 1,2 %, ծնելիությունը 2,31 (2016)։ 2012 թվականին գրանցվել է բնակչության բնական անկում։ ՀԱՀ-ում ծնելիությունը շատ ցածր է, մահացության մակարդակը բարձր է, Աֆրիկայում առաջինը բնորոշ է Թունիսին, երկրորդը՝ Զամբիային։ Երկրում ներողամտություն են ցուցաբերում բռնաբարության նկատմամբ, որի հետևանքով էլ բնակչության շրջանում բարձր է ՁԻԱՀ-ով և այլ հիվանդություններով վարակվածության աստիճանը։

  • 1 թ. — 100 հազար մարդ
  • 1500 թ.՝ 800 հազար մարդ
  • 1900 թ.՝ 7,22 միլիոն մարդ
  • 1976 թ.՝ 26,1 միլիոն մարդ
  • 1996 թ.՝ 40,583 միլիոն մարդ
  • 2001 թ.՝ 44,82 միլիոն մարդ
  • 2013 թ.՝ 52,982 միլիոն մարդ
  • 2100 թ. (կանխատեսում)՝ 56,8 միլիոն մարդ

Լեզու

Բնակչության չորս-հինգերորդը (շուրջ 41,6 միլիոն մարդ) կազմում են բանտու լեզվով խոսող ժողովուրդները, որոնցից կարևորներն են զուլուները, կոսաները և սվատիները։ Կան նաև բուշմեններ և հոտենտոտներ։ Եվրոպական լեզուների մեջ ամենատարածվածը աֆրիկաանսն է (մոտ է հոլանդերենին), որը երկրի բնակչության 5-ից մինչև 65 %-ը համարում է մայրենի (տարբեր գնահատականներով) և անգլերենը (շուրջ 5-15 %), որը երկրում կատարում է լինգվա ֆրանկայի դեր։

Բնակչություն

Բնակչության խտությունը Հարավային Աֆրիկայում (մուգ գույնը = ավելի բարձր խտություն)

Պատմական բնակչություն

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1100 000—    
1000300 000+0.11%
1500600 000+0.14%
1600700 000+0.15%
17001 000 000+0.36%
18201 550 000+0.37%
18702 547 000+1.00%
19045 175 463+2.11%
19115 972 757+2.07%
19136 153 000+1.50%
19216 927 403+1.49%
19369 587 863+2.19%
194611 415 925+1.76%
195013 683 162+4.63%
195515 384 557+2.37%
196017 396 367+2.49%
197022 502 502+2.61%
198029 077 143+2.60%
199036 793 490+2.38%
199541 426 810+2.40%
200144 819 777+1.32%
200748 502 063+1.32%
201151 770 560+1.64%
201655 653 654+1.46%
Note: Բնակչության հաշվարկները (1-1870) կազմված են քանակական մակրոտնտեսական պատմական հաշվարկներից։ 1 (est.), 1000 (est.), 1500 (est.), 1600 (est.), 1700 (est.), 1820 (est.), 1870 (est.), 1913[1], 1904[2]1904-1946[3][4][5], 1950-2010[6], 2001, 2011, 2015[7]

ՄԱԿ-ի բնակչության կանխատեսումներ. 2010-2050

Population projections
ՏարեթիվԲնակ․±%
201554 957 000—    
202057 296 000+4.3%
202559 702 000+4.2%
203061 836 000+3.6%
203563 670 000+3.0%
204065 413 000+2.7%
204567 075 000+2.5%
205068 642 000+2.3%
Աղբյուր՝ United Nations Secretariat[8]

Տարիքային և բնակչության գնահատում. 1950-2015

Համաձայն ՄԱԿ-ի քարտուղարության Համաշխարհային բնակչության հեռանկարների 2010 թ. վերանայման` Հարավային Աֆրիկայի ընդհանուր բնակչությունը 2010 թվականին կազմել է 50133000 մարդ, 1950 թվականի համեմատ՝ ընդամենը 13683000-ի։ 2010 թվականին մարդկանց 30,1%-ը 15 տարեկանից փոքր երեխաներ են, 65,2-% 15-64 տարեկան, 4,6%-ը` 65 կամ ավելի բարձր[9]։ Բնակչության հաշվարկները մոտավորապես կլորացված են:

ՏարիԸնդհանուր բնակչությունՄինչև 15 տարեկան15-64 տարեկանառնվազն 65 տարեկան
195013,683,00038.657.83.6
195515,385,00039.956.43.8
196017,396,00040.955.23.9
196519,814,00041.954.23.9
197022,502,00042.154.53.4
197525,699,00041.954.93.2
198029,077,00041.555.33.1
198532,983,00040.556.43.1
199036,794,00038.957.93.2
199541,402,00036.060.63.4
200044,760,00033.762.63.7
200547,793,00031.764.24.1
201050,133,00030.165.24.6
201554,490,00029.263.07.7

Պատմական մարդահամար

1904 մարդահամար

Հարավաֆրիկյան պետության բնակչության ցուցանիշները 1904 թվականի մարդահամարի տվյալներով։ Աղբյուր[2]՝

ColonyՔեյփ գաղութՆատալ գաղութՏրանսվաալ գաղութՕրանժ գետի գաղութTotalPercent
Սևամորթ 1,424,787904,041937,127225,1013,491,05667.5%
Սպիտակամորթ579,74197,109297,277142,6901,116,80521.6%
Գունամորթ395,0346,68624,22619,282445,2288.6%
Հնդիկ հարավաֆրիկացիներ10,242100,91811,321253122,7342.4%
Total2,409,8041,108,7541,269,951387,3155,175,463100.0%
% of S. Africa46.6%21.4%24.5%7.5%100%

1960 մարդահամար

Աղբյուր՝ Statesman's Year-Book 1967–1968;[10] Europa Year Book 1969[11]

ProvinceԿապի նահանգՆատալՏրանսվաալՕրանժ անկախ պետական նահանգTotalPercent
Սևամորթ աֆրիկացիներ3,011,0802,199,9204,633,3781,083,88610,928,26468.3%
Սպիտակամորթ1,003,207340,2351,468,305276,7453,088,49219.3%
Գունամորթ1,330,08945,253108,00725,9091,509,2589.4%
Հնդիկ18,477394,85463,7877477,1253.0%
Ընդհանուր5,362,8532,980,2626,273,4771,386,54716,003,139100.0%
% of S. Africa33.5%18.6%39.2%8.7%100.0%

Ծնելիության մակարդակը (ժողովրդագրական առողջության հարցում)

Fertility rate (TFR) (Wanted Fertility Rate) and CBR (Crude Birth Rate)[12]

ՏարիCBR (Ընդհանուր)TFR (Ընդհանուր)CBR (Քաղաքային)TFR (Քաղաքային)CBR (Գյուղական)TFR (Գյուղական)
199821,902,90 (2,3)19,22,25 (1,8)25,43,92 (2,9)
200317,52,1 (1,6)18,42,1 (1,6)16,12,2 (1,6)

Ծանոթագրություններ