Հարավային դաշնային տարածաշրջան (ՌԴ)

Հարավային դաշնային շրջան (ռուս.՝ Южный федеральный округ), վարչական կազմավորում Ռուսաստան Դաշնության եվրոպական մասի հարավում։ Կազմավորված է նախագահի 2000 թվականի մայիսի 13-ի հրամանագրով։

Հարավային դաշնային շրջան
Южный федеральный округ
ՎարչկենտրոնԴոնի Ռոստով
Տարածք416 840 կմ²
(ՌԴ տարածքի 2,4 %)
Բնակչություն13 798 404 մարդ
Սուբյեկտների թիվ6 (մինչև 19.01.10՝ 13)
Քաղաքների թիվ79 (2009)
Եկամուտը մեկ շնչի հաշվով3267,5 ռուբլի (2003)
Լիազոր ներկայացուցիչՎլադիմիր Ուստինով
Կայքhttp://www.ufo.gov.ru/
Քարտեզ

Դմիտրի Մեդվեդևի 2010 թվականի հունվարի 19-ի հրամանագրով շրջանի կազմից առանձնացվել է Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանը, որի կենտրոնն է դարձել Պյատիգորսկը։

Վարչական կազմ

Հարավային դաշնային շրջանը (Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի առանձնացումից հետո) ընդգրկում է 2 հանրապետություն, 3 մարզ և 1 երկրամաս։ Շրջանի տարածքը կազմում է 416 հազար 840 կմ²։

Հարավային դաշնային շրջանը քարտեզին
ԴրոշԴաշնության սուբյետՎարչկենտրոն
1 Ադըղեայի ՀանրապետությունՄայկոպ
2 Աստրախանի մարզԱստրախան
3 Վոլգոգրադի մարզՎոլգոգրադ
4 Կալմիկիայի ՀանրապետությունԷլիստա
5 Կրասնոդարի երկրամասԿրասնոդար
6 Ռոստովի մարզԴոնի Ռոստով

Բնակչություն և ազգային կազմ

Հարավային դաշնային շրջանում ըստ 2002 թվականի մարդահամարի (առանց Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի) բնակվում էր 13 798 404 մարդ կամ Ռուսաստանի բնակչության 9,45 %-ը։

Հարավային դաշնային շրջանի ազգային կազմը[1]՝

Նախագահի լիազոր ներկայացուցիչները Հարավային դաշնային տարածաշրջանում

ՌԴ նախագահի ներկայացուցչությունը Հարավային դաշնային տարածաշրջանում, Դոնի Ռոստով
  • Վիկտոր Կազանցև (2000 թվականի մարտի 18-ից մինչև 2004 թվականի մարտի 9-ը)
  • Վլադիմիր Յակովլև (2004 թվականի մարտի 9-ից մինչև 2004 թվականի սեպտեմբերի 13-ը)
  • Դմիտրի Կոզակ (2004 սեպտեմբերի 13-ից մինչև 2007 սեպտեմբերի 24-ը)
  • Գրիգորի Ռապոտա (2008 հոկտեմբերի 9-ից մինչև մայիսի 7-ը)
  • Վլադիմիր Ուստինով (2008 մայիսի 14-ից)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ