Հարալդ IV

Հարալդ IV Գիլլի (նորվ.՝ Haraldr gilli or Haraldr gillikristr, 1102[1], Իռլանդիա - դեկտեմբերի 14, 1136(1136-12-14), Բերգեն, Նորվեգիա), Նորվեգիայի թագավոր 1130-1136 թվականներին, ով ծնվել և մեծացել է Իռլանդիայում։

Հարալդ IV Գիլլի
Haraldr gilli
Նորվեգիայի թագավոր
1130 - դեկտեմբերի 14, 1136
ՆախորդողՄագնուս IV Կույր
 
Մասնագիտություն՝կառավարիչ
Ծննդյան օր1102[1]
ԾննդավայրԻռլանդիա
Վախճանի օրդեկտեմբերի 14, 1136(1136-12-14)
Վախճանի վայրԲերգեն, Նորվեգիա
ԴինաստիաGille dynasty?
ՔաղաքացիությունՆորվեգիա
ՀայրՄագնուս III Բոկոտն
ԱմուսինԻնգրիդ Ռագնվալդսդոտտեր և Բիանկա
ԶավակներՍիգուրդ II
Ինգի I Սապատավոր և այլն

Կենսագրություն

Ըստ ամենայն հավանականության՝ Հարալդը ծնվել է 1103 թվականին Իռլանդիայում։ 1127 թվականի Հարալդը մեկնում է Նորվեգիա և հայտարարում, որ ինքը իռլանդաբնակ Մագնուս III-ի որդին է՝ գործող թագավոր Սիգուրդ I-ի եղբայրը։

Օրդալիումն ապացուցել է դրա ճշմարտությունը, իսկ Հարալդը իր հերթին խոսք է տվել իշխանության գլուխ չկանգնել, քանի դեռ Սիգուրդն ու իր որդին՝ գահաժառանգ Մագնուս IV-ը ողջ են։

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Սիգուրդը խաչակրաց արշավանքներից մեկի ժամանակ զոհվեց, իսկ Մագնուսն իրեն հռչակեց Նորվեգիայի թագավոր։ Ըմբոստ Հարալդը պատերազմ սկսեց իր եղբորորդու հետ։ Մարտերից մեկի ժամանակ Հարալդի զինվորները կարողացան շրջափակել Մագնուսի նավն ու գերեվարել վերջինիս։

Հարալդի հրամանով Մագնուսը ենթարկվեց դաժան պատիժների՝ կուրացվեց և նույնիսկ անդամահատվեց։ Այս ամենից հետո 1130 թվականին նա ինքն իրեն հռչակեց երկրի թագավոր։ Հարալդ Գիլլին իշխել է Նորվեգիայում մինչև 1136 թվականը, երբ նա սպանվել է Մագնուսի դաշնակիցներից մեկի՝ Սիգուրդ Սլեմբեի կողմից։

Հարալդն ունեցել է վեց երեխա, որոնցից երկուսն արտամուսնական կապի միջոցով։ Նա ամուսնացած է եղել Շվեդիայի արքայադուստր Ինգրիդի հետ։

Իր անունով Նորվեգիայի հաջորդ թագավորը՝ Հարալդ V-ը, կառավարել է 20-րդ դարի վերջում[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ IV» հոդվածին։