Հասիկավոր անանուխ

բույսերի տեսակ

Հասկիկավոր անանուխ (լատին․՝ ), խոտային բույս, անանուխի բնորոշ տեսակներից մեկը (Mentha) Խուլեղինջազգիների ընտանիքից (Lamiaceae):

Հականիշներ

Հականիշներ[1]

  • Mentha aquatica var. crispa (L.) Benth.
  • Mentha spicata var. ciliata Druce
  • Mentha spicata var. crispa (Benth.) Danert
  • Mentha spicata var. viridis L.
  • Mentha ×villosa var. cordifolia (Opiz ex Fresen.) Lebeau

Տարածումը և էկոլոգիան

Եգիպտոսում, Հարավ-արևելյան Եվրոպայում և Հարավարևմտյան Ասիայում աճում է վայրի տեսակով[1]։ Բնականացվել է տարբեր տարածաշրջաններում բարեխառն կլիմայով։

Բնագիտական նկարագրություն

Հասիկավոր անանուխ — խոտաբույսային բազմամյա բույս, հասնում է 30-100 սմ բարձրությամբ։

Տերևներ — սովորական, ձգված ձվածև կամ լայն ձվաձև, սեղմված, գանգուր, թափված, եզրերը ատամնաձև են։

Ցողունի խիտ ծաղկաբույլը ծաղկում և տալիս է սպիտակ կամ վարդագույն փոքր ծաղիկներ։

Քիմիական բաղադրությունը

Հիմնական բաղադրիչները.

Կետոններ. Կարվոն 81,5%, ցիս-դիգիդրոկովոն 2,0%, մենտոն 1,3%, իզո-մենտոն 0,2%, պիպերիտոն 0,4%։ Մոնոտերպեններ. լիմոնեն+1,8 ցիլոել+ֆալլանդրեն 3,4%։ Էֆիրներ. իզո-դիգիդրոկարվեոլ ացետատ 1,5%, մետիլ ացետատ 0,3%։ Մոնոտերպենոլններ. դիգիդրոկարվեոլ 2,8%, տրանս-կարվեոլ 0,8%, մենտոլ 0,8%. բորնեոլ 0,4%, տերպինեն-4-օլ 0,1%։ Սեսկվիտերպի։ բետա-բուրբոնեն 0,8%, բետա-էլեմեն 0,4% (Z), կարիոֆիլլեն 0,2%, (E), կարիոֆիլլեն 1,7%, ալֆա-գումուլեն 0,1%։ Օքսիդներ. կարիոֆիլլեն օքսիդ 0,1%, լիմոնեն-1,8-ցինեոլ-ֆալլանդրեն 3,4%։

Կարագը բերանի մեջ չի թողնում սառը զգացողություն, ի տարբերություն պղպեղազգի անանուխ եթերայուղին։

Նշանակությունը և օգտագործումը

Բույսը լայնորեն օգտագործվում է խոհանոցում, օգտագործվում է ինչպես համեմունք։ Բույսից ստանում են եթերայուղ, օգտագործվում է օծանելիքի մեջ, հրուշակեղենի և ալկոգոլային խմիչք լիկյորի արտադրություն մեջ, բժշկության, օչառի և տաբակայի արտադրության մեջ։

Դասակարգում

Տեսակի մեջ առանձնանում են երկու ենթատեսակ[1]։

  • Mentha spicata subsp. condensata (Briq.) Greuter & Burdet
  • bt-latrus|Mentha microphylla|aut=K.Koch|s=0
  • Mentha spicata subsp. tomentosa (Briq.) Harley
  • bt-latrus|Mentha tomentosa|aut=d'Urv.|s=0
  • Mentha tomentosa subsp. condensata Briq.
  • Mentha tomentosa subsp. tomentosa Briq., nom. illeg.
  • Mentha spicata subsp. spicata

Հետաքրքիր փաստեր

Պղպեղաին անանուխը հանդիսանում է ջրային անանուխի (լատին․՝  Mentha aquatica) և հասիկավոր անանուխի հիբրիդը (լատին․՝  Mentha spicata)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասիկավոր անանուխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասիկավոր անանուխ» հոդվածին։