Հաջիմե Իսայամա

Հաջիմե Իսայամա (ճապ.՝ 諫山 創 Isayama Hajime,օգոստոսի 29, 1986(1986-08-29)[1], Հիտա, Օիտա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի մանգակա։ Նրա առաջին և ամենաճանաչված ստեղծագործությունն է «Տիտանների գրոհը» մանգան, որը համարվում է բոլոր ժամանակների ամենահաջող վաճառք ունեցող մանգաներից մեկը։ 2018 թվականի օգոստոս ամսին վաճառվել է մանգայի շուրջ 76 միլիոն օրինակ[2]։

Հաջիմե Իսայամա
諫山 創

Hajime Isayama
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1986(1986-08-29)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՀիտա, Օիտա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԱզգությունՃապոնացի
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունKyushu Designer Gakuin? և Oita Prefectual Hita Forestry & Industrial Senior High School?
ԵրկերՏիտանների գրոհը
ՄասնագիտությունՄանգակա
Աշխատանք«Տիտանների գրոհը»
Գործունեություն2006-ներկա
Պարգևներ և
մրցանակներ
Kodansha Manga Award (2011)
 Hajime Isayama Վիքիպահեստում

Կենսագրություն

Իսայաման ծնվել է Ճապոնիայի Օյամե քաղաքում։ Նկարչությամբ զբաղվել է մանուկ հասակից։ Ավագ դասարաններում նա սկսել է իր մանգաները ներկայացնել տարբեր մրցույթների[3]։ Նրա «Shingeki no Kyojin» մանգան բարձր գնահատականներ է ստացել մրցույթներից մեկում, ինչից հետո Հաջիմեն որոշում է տեղափոխվել Տոկիո, որտեղ գումար վաստակելու համար սկսում է աշխատել ինտերնետ սրճարանում[3][4]։

2006 թվարկանին, նա՝ Shingeki no Kyojin-ը Կոդանսյա հրատարակչության «Գրան-պրի ամսագիր» (MGP) մրցույթ ուղարկեց և ստացավ «Լավ աշխատանք» մրցանակը։ Նա իր մանգան Shonen Jump հրատարակչությանը առաջարկեց, սակայն նրան մերժել և առաջարկել են պատմությունը և ոճը վերամշակել, որպեսզի այն ընթերցողներին ավելի հարմար լինի։ Իսայաման հրաժարվեց և որոշեց դիմել այլ հրատարակչություններին[5]։ 2008 թվականին նա՝ Կոդանսյա հրատարակչության նորեկ մանգակաների՝ Weekly Shonen Magazine մրցույթում հայտ ներկայացրեց։ Իր՝ HEART BREAK ONE աշխատանքը խրախուսական մրցանակի արժանացավ։

2009 թվականից, իր առաջին մանգա-սերիալը՝ Shingeki no Kyojin-ը սկսեց հրատարակվել ամենամսյա՝ Bessatsu Shonen Magazine-ում։ Նա՝ Կոդանսյա հրատարակչության կողմից ստացել է մրցանակ՝ «Շոնեն» անվանակարգում (պատանիների համար) և առաջադրվել է ամենամյա Մանգա Տայսիեում և Օսամու Տեջուկի Մշակութային մրցանակում[6][7]։

2011 թվականին՝ Nikkei Entertainment ամսագրում, հրապարակվել է շահույթապես ամենա հաջողակ ժամանակակից մանգակաների ռեյտինգը։ Իսայաման զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[8]։

Աշխատանքներ

  • Shingeki no Kyojin (ճապ.՝ 進撃の巨人 Shingeki no Kyojin, 2006, one-shot տարբերակ)
  • Heart Break One (2008)
  • orz (2008)
  • Տիտանների գրոհը (ճապ.՝ 進撃の巨人 Shingeki no Kyojin, 2009–ներկա)
  • Տիտանների գրոհը ինսայդ (ճապ.՝ 進撃の巨人 INSIDE 抗 Shingeki no Kyojin INSIDE Kou, 2013) - Կերպարների էջեր, հարցազրույցներ։
  • Տիտանների գրոհը աութսայդ (ճապ.՝ 進撃の巨人 OUTSIDE 攻 Shingeki no Kyojin OUTSIDE Osamu, 2013) - Concept art, interviews. Includes a draft from chapter 1 (2009).
  • Attack on Avengers (2014)
  • «The Killing Pawn» (2014)

Մրցանակներ

ՏարիՄրցանակՆոմինացիաԱշխատանքԱրդյունք
2006Magazine Grand PrixFine WorkՏիտանների գրոհըՀաղթանակ
200880th Weekly Shōnen Magazine Freshman Manga AwardSpecial Encouragement AwardHeart Break OneՀաղթանակ
200881st Weekly Shōnen Magazine Freshman Manga AwardSelected WorkOrzՀաղթանակ
201135th Kodansha Manga AwardShōnenՏիտանների գրոհըՀաղթանակ
201417th Micheluzzi AwardsBest Foreign SeriesՏիտանների գրոհըՀաղթանակ[9]
201427th Harvey AwardBest American Edition of Foreign MaterialՏիտանների գրոհըՀաղթանակ[10]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաջիմե Իսայամա» հոդվածին։