Հանրապետական այլընտրանք

Հանրապետական այլընտրանք, կամ ուղղակի ՌԵԱԼ (ադրբ.՝ Respublikaçı Alternativ Partiyası; անգլ.՝ Republican Alternative Party, ReAl), չգրանցված ընդդիմադիր քաղաքական կուսակցություն Ադրբեջանական Հանրապետությունում։ Շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 2013 թվականից ազատազրկված է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։

«Հանրապետական այլընտրանք» կուսակցություն
ադրբ.՝ Respublikaçı Alternativ Partiyası և ադրբ.՝ Respublikaçı Alternativ Hərəkatı
Изображение логотипа
Կուսակցության պատկերանիշ
Տեսակկուսակցություն
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԱռաջնորդԻլգար Մամեդով
Հիմնադրված2009 հունվար
Գաղափարախոսությունազատականություն, եվրոպական արժեքներ
Քաղաքական հայացքՄեծ վրան
ՇտաբԲաքու, Ադրբեջան
ԱՀ Միլլի Մեջլիս
1 / 125
Կայքrealpartiyasi.org
 Republican Alternative Party Վիքիպահեստում

Պատմություն

Հանրապետական այլընտրանք շարժումը հիմնադրվել է 2009 թվականի հունվարին երիտասարդ ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։ Կազմակերպության ստեղծման նպատակն է հռչակվել Ադրբեջանում ժողովրդավարական և սոցիալական փոփոխություններին հասնելը։ 2018 թվականին գարնան դրությամբ կուսակցությունը ընդգրկում է ավելի քան 2000 անդամ, որոնց մեծամասնությունն են կազմում երիտասարդներ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ և ակտիվիստներ։ Իր թեկնածությունը առաջադրած շարժման և կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ ձերբակալվել է և առ այսօր ազատազրկված է[1][2][3]։

Համաձայն կազմակերպության պաշտոնական էջի, ստեղծման հիմնական պատճառն էր Ադրբեջանի նախագահի սահմանափակման քանակի չեղարկումը, որն ընդունվել է 2009 թվականի մարտի 18-ից տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքով։

Ծանոթագրություններ