Հանրային ձայն կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Արտակ Գալստյան |
Հիմնադիր | Արտակ Գալստյան, Վարդան Ղուկասյան |
Հիմնադրված | օգոստոսի 6, 2022 |
Գաղափարախոսություն | հայկական ազգայնականություն |
Շտաբ | Երևան, Գայի պողոտս 2 |
Կայք | hanrayindzayn.com/en/ |
Հանրային ձայն կուսակցություն, հայկական քաղաքական կուսակցություն։ Հիմնադրվել է 2022 թվականին, նախագահն է Արտակ Գալստյանը[1][2][3]։
Հանրային ձայն կուսակցությունը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսի 6-ին,Արտակ Գալստյանը հիմնադիր համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ, իսկ Վարդան Ղուկասյանը կուսակցության պատվավոր նախագահ[4]։ Կուսակցությունը հայտարարել է Ալյանս կուսակցության հետ քաղաքական համագործակցություն հաստատելու մտադրության մասին[5]։ Ներկայումս կուսակցությունն Ազգային ժողովում չունի որևէ ներկայացուցչություն և գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
2022 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա և վրան սպիտակ ներկ լցրել[2][6][7]։
2023 թվականի ապրիլին կուսակցության տաս անդամներ շինծու գործերով ձերբակալվել են, այդ թվում նաև կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը[8][9]։ Կուսակցությունը մասնակցել է Երևանի 2023 թվականի քաղաքապետի ընտրություններին և քաղաքապետի թեկնածու է առաջադրել Արտակ Գալստյանին[10]։ Կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 9,68 %-ը և ստացել 7 մանդատ[11]։ 2023 թ-ի վերջին կուսակցությունը, փաստացի, պառակտվեց։ Վարդան Ղուկասյանի առակիցները հեռացան կուսակցությունից և ձևավորցեց նոր քաղաքական ուժ՝ ԴՕԿ կուսակցությունը։
Կուսակցությունը հավատում է Հայաստանի հետ Արցախի միավորմանը, երկրի անվտանգության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական արդարության և օրենքի գերակայության բարելավմանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Կուսակցությունը նաև աջակցում է երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ընտրական բարեփոխումների անցկացմանը և տնտեսության աջակցությանը[4]։