Հանս Այսլեր
Հանս Այսլեր (հուլիսի 6, 1898[1][2][3][…] կամ հունիսի 6, 1898[4], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5] - սեպտեմբերի 6, 1962[5][1][2][…], Արևելյան Բեռլին[5]), գերմանացի կոմպոզիտոր։ ԳԴՀ արվեստների ակադեմիայի անդամ։
Հանս Այսլեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Hanns Eisler |
Ծնվել է | հուլիսի 6, 1898[1][2][3][…] կամ հունիսի 6, 1898[4] Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5] |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1962[5][1][2][…] (64 տարեկան) Արևելյան Բեռլին[5] |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, սցենարիստ, համալսարանի դասախոս, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժիշտ |
Աշխատավայր | Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց |
Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Վիեննական Երկրորդ Դպրոց |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
Ծնվել է հուլիսի 6-ին, Լայպցիգում։ 1925 թվականին տեղափոխվել է Բեռլին։ 1933 թվականին դարձել է վտարանդի, 1938 թվականին անցել ԱՄՆ, աշխատել Հոլիվուդում։ Հրատարակել է «Կոմպոզիցիաներ ֆիլմերի համար» գիրքը (1947)։ Կոմունիստական պրոպագանդով զբաղվելու մեղադրանքով 1948 թվականին արտաքսվել է ԱՄՆ-ից։ 1950 թվականից դասավանդել է Բեռլինի կոնսերվատորիայում։ Գրել է ԳԴՀ պետական հիմնի երաժշտությունը (խոսք Ի. Բեխերի)։ Հանս Այսլերը նոր ոճի հեղափոխական երգի ստեղծողն է, բազմաթիվ հակաֆաշիստական երգերի հեղինակ (հանրահայտ «Կոմինտերն», «Միացյալ ճակատի երգը» և այլն)։ Հանս Այսլերը գրել է «Գերմանական սիմֆոնիա» (1937), կանտատներ, գործիքային ստեղծագործություններ, «Երգ խաղաղության մասին» սիմֆոնիկ տրիպտիխը (1951) և այլն։ Արժանացել է ԳԴՀ ազգային մրցանակների (1950, 1958)։ Մահացել է սեպտեմբերի 6-ին, Բեռլինում։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 348)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Այսլեր» հոդվածին։ |