Հաննովեր 96

Հաննովեր 96 (գերմ.՝ Hannover 96), ֆուտբոլային ակումբ Հաննովերից, Ստորին Սաքսոնիա։ Ակումբը ստեղծվել է 1896 թվականին և ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում։ Տնային խաղերն անցկացնում է ՀԴԻ Արենայում։ Իր պատմության ընթացքում թիմը 2 անգամ հաղթել է Բունդեսլիգան և 1 անգամ՝ Գերմանիայի գավաթը։

Հաննովեր 96
Ամբողջական անունHannoverscher Sportverein von 1896 e.V.
Մականուն(ներ)Die Roten (Կարմիրներ)
Հիմնադրումապրիլի 12, 1896
Երկիր Գերմանիա
ՄարզադաշտՀԴԻ Արենա
Տարողունակություն49,200
ՆախագահՄարտին Կինդ
ՄարզիչԱնդրե Բրայտենրայտեր
Կայք
ԼիգաԲունդեսլիգա
2016-17Բունդեսլիգա 2, 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն

Սկզբնական պատմություն

Ֆուտբոլային ակումբ «Հաննովեր 96»-ը հիմնադրվել է 1896 թվականի ապրիլի 12-ին։ Սկզբում դա եղել է սպորտային ակումբ, որտեղ մարզվում էին դպրոցականները, իսկ առաջին սպորտային ոլորտները եղել են Ռեգբին և ատլետիկան։ Ֆուտբոլային հատվածը ուշ դուրս եկավ՝ 1899 թվականի հունիսի 25-ին։ 1913 թվականին «BV Hannovera 1898» միացմանը օգնել է «Հաննովեր սպորտային ակումբ 1898»-ը» (գերմ.՝ Hannoverscher Sportverein von 1896 e.V., ժամանակակից անվանումը), միացնելով սպորտի մի քանի տեսակներ, նաև ֆուտբոլը։ 1914 թվականին «Հաննովեր 96»-ը իրագործեց իր առաջին շրջագայությունը Շվեդիայում։ 1919 թվականին ներկայացուցիչը դարձավ Պաուլ ֆոն Գինդենբուրգը, Հաննովերի բնակիչ, ապագա Գերմանիաի նախագահ։

Ակումբի սկզբնական պատմության քննարկվող և չվորոշվող հարցերից է ավանդական կարմիր մարզաշապիկները, որով խաղում է ակումբը և համնկնող մականունն է կարմիր, բայց «Հաննովեր 96»-ի զինանշանը և դրոշը սև, սպիտակ և կանաչ գույներով են։ 1930 թվականի թերթր վրա գրված է, որ ակումբի մականունը կոչվում է կարմիր։ XX դարում քաղաքային իշխանությունները օգնության ձևով բաշանում էին ակումբի մարզաշապիկները Հաննովերի տարբեր ակումբներին, և «Հաննովեր 96»-ին հասավ կարմիր մարզաշապիկները, և այդպես ծնվեց ավանդությունը։

1935-1963

Այդ ժամանակաշրջանում «Հաննովեր 96»-ը երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Ակումբի հաջողությունները 1930 թվականի կեսերին կապված է մարզիչ Ռոբերտ Ֆուկս (Robert Fuchs) և Գերմանիաի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրիզ Դայկե (Fritz Deike), Լյուդվիգ Պյոլեր (Ludwig Pöhler), Էդմունդ Մալեցկի (Edmund Malecki) և Հովհաննես Յակոբսի (Johannes Jakobs) անունների հետ։ Առաջին լուրջ արձյունքին «Հաննովեր» ստացել է 1936 թվականին, հասնելով Գերմանիաի առաջնության եզրափակչին, այդ ժամանակ ակումբի խաղացողները հետաքրքրված էին ազգային հավաքականով։ Երկու տարի անց, 1938 թվականին ակումբը ձևավորեց իր առաջին չեմպիոնությունը։ Եզրափակչում «Հաննովեր»-ը խաղում էր Շալկե 04-ի դեմ։ Առաջին եզրափակչի արդյունքը վերջացավ ոչ-ոքի ավելացված ժամանակում (3:3), դրա համար նշանակվել է ևս մեկ խաղ։ Երկրորդ խաղում դիտողների քանակը հասել էր 95000-ի, «Հաննովերը» կարողացավ հաղթել 4:3 հաշվով։ 1946 թվականին գելզենկիրխենցիները կարողացան վերցնել ռևանշ խաղում, որը նվիրված էր «Հաննովերի» 50 ամյակին։ Խաղը վերջացավ 6:1՝ հաղթանակ տարան գելզենկիրխենցինը։

1954 թվականին ակումբը չունենալով հայտնի խաղացողներ, երկրորդ անգամ հաղթեց առաջնությունը՝ եզրափակչում հաղթելով Կայզերսլաուտերնին 5:1 հաշվով, որի կազմում խաղում էին ազգային հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ ապագա աշխարհի չեմպիոններ։

1963-1990

1963 թվականին «Հաննովերը» չկարողացավ մտնել Բունդեսլիգա գերմանական քաղաքային ֆուտբոլային պաշտոնյաների ընդունած որոշմամբ, գտնվելով մեկ խավ ներգև և վերջին տեղը զիջելով Այնտրախտ Բրաունշվեյգին, գերելով ադմինիստրատիվ ռեսուրսին։ Հաջորդ տարի «Հաննովերը» մտավ Բունդեսլիգա և գրավեց 5-րդ հորիզոնականը։ Վերջին 10 տարին ակումբը օգտվում էր միջնեկի ռեպուտացիայով, ամեն անգամ գրավելով ավելի ցածր հորիզոնական, որը ի վերջո բերեց նրան, որ Հաննովերը դուրց մնաց Բունդեսլիգաից (1973-1974 մրցաշրջանում)։ Բայց հենց այդ տարիներին (1965-ից 1974) 96-ում էր խաղում Հանս Սիմենսմայրը, ով համարվում է Հաննովերի պատմության լավագույն ռմբարկուն։

Դուրս գալու հաջորդ տարին, 1974-1975 մրցաշրջանում, Հաննովերը մարզիչ Կրոնսբայնի գլխավորությամբ գրավեց առաջին հորիզոնականը երկրորդ դիվիզիայում և նորից մտավ բարձրագույն խումբ։ Ճիշտ է հետ գալով ակումբ նա նորից դուրց եկավ, ֆինանսկան խնդիրների պատճառով։ Ակումբը հաջորդ մրցաշրջաններում հիմնականում լուծում էր ֆինանսկան խնդիրները, որի պատճառով ակումբին սպասվում էր պրոֆեսիոնալ կարգավիճակի վերցնում։ Հաննովերյան հարձակվող Դիտեր Շատցշնայդերը (Dieter Schatzschneider) այդ տարիներին դարձավ Երկրորդ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու՝ 153 գոլով։ Թիմը Բունդեսլիգա վերադարձավ 1985 թվականին Վերներ Բիսկուպի (գերմ.՝ Werner Biskup) գլխավորությամբ, բայց այստեղ մնաց ընդամենը մեկ մրցաշրջան։ Ապագայում ակումբը տատանվում էր առաջին և երկրորդ դիվիզիոնների մեջ, դրանով հանդերձ շարունակում էր ունենալ ֆինանսական խնդիրներ։

1990-2005

1992 թվականին Հաննովերը հաղթեց Գերմանիայի գավաթը, պատմության մեջ դառնալով երկրորդ դիվիզիոնի առաջին ակումբը, որը հաղթել է այս մրցաշարը։ Դարպասապահ Յորգ Սիվերսը ետ մղելով Բորուսիա Մյոնխենգլադբախի 11 մետրանոցները՝ դարձավ եզրափակիչ խաղի հերոս։ Այնուամենայնիվ, առաջնությունը ակումբի համար լավ չէր ընդանում՝ 1996 թվականին Հաննովերը դուրս մնաց շրջանային լիգա, այդ ձևով նշելով իր 100 ամյակը։

Հետո ակումբում փոխվեց տնօրինությունը, նախագահ դարձավ բիզնեսմեն Մարտին Կինդը, և 1998 թվականին Հաննովերը կարողացավ բարձրանալ բարձրանալ Երկրորդ Բունդեսլիգա։ Այդ կազմում խաղում էին Գերմանիայի հավաքականի ապագա խաղացողները՝ Ջերալդ Ասամոահն, Ֆաբիան Էրնստը, Սեբաստիան Կելը և այլք։ 2001-2002 մրցաշրջանում «կարմիրները» վերադարձան Բունդեսլիգա։ «96»-ը ցուցադրեց լուսավոր և գրավիչ հարցակողական ֆուտբոլ, որտեղ փայլում էին իրենց խաղով երիտասարդներ Յան Շիմակը, Հեբոշա Կրուպնիկովիչը և այլք։ Այդ ժամանակվանից սկսեց նոր սերունդ Բունդեսլիգայում հանդես գալու համար, որը շարունակվում է «Հաննովեր 96»-ի համար մինչև այս օրը։

1998 թվականին գրվել է ակումբի հիմնը՝ «96 — Alte Liebe» երգը (գերմ.՝ «96, հին սերը»), որի բառերը գրել է Կայ Գոֆմանը (Kai Hoffmann

2005 թվականին 96-ը ունեցավ իր սեփական մարզադաշտը՝ ՀԴԻ Արենան, որում անցկացվեցին 2006 թվականի աշխարհի առաջնության որոշ խաղեր։

2005-2010

Բունդեսլիգա գալու հենց առաջին մրցաշրջանում հարցակողական ոճի մասին պահանջվեց մոռանալ, երկար տարիներ ակումբի գլխավոր խնդիրը դարձավ պաշտպանությունը։ Մտնելով Բունդեսլիգա ակումբը ծանր խաղեր տարավ Բունդեսլիգայում մնալու համար։ Թիի հիմնական հարձակվողներ էին Ֆրեդի Բոբիչը և Տոմաս Բրդարիչը, ովքեր խաղացել են նաև Գերմանիայի հավաքականում։ Այս ժամանակաշրջանում ակումբի ակադեմիան ունեցավ սեփական սաներ, որոնցից էր Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պեր Մերտեզակերը։

Ռոբերտ Էնկեի մահը

Ակումբի դարպասապահ և ավագ Ռոբերտ Էնկեն 2009 թվականի նոյեմբերի 10-ին չկարողանալով հաղթահարել սեփական ողբերգություններով և դրանց պատճառով հայտնված դեպրեսիաները ինքնասպան եղավ[1][2]։ Դարպասապահի կարիերան թվում էր թէ հասնում էր իր գագաթնակետին։ Մոտավորապես 40000 մարդ մասնակցում էր դարպասապահի հոգեհանգստին, նրա հոգեհանգստին էին գալիս երկրի տարբեր մասերից, նաև այլ երկրներց։ Էնկեի մահից առաջացած ցնցումի պատճառով ակումբին հետապնդում էր առաջնությունում ձախողումը։ Ակումբը հաղթելով հակառակորդին 3:0 հաշվով, ակումբը դրամատիկական մրցաշրջանը իր սեփական մարզադաշտում, որտեղ հանդիսատեսները սպասում էին Բոխումից եկող ֆուտբոլիստների մեքենան։ Մարզադաշտի դիմաց գտնվող ակումբի գրասենյակի փողոցը վերանվանվել է Ռոբերտ Էնկե[3][4]։

2010-ներկա

2011-2012 մրցաշրջանում Եվրոպայի Լիգայում «Հաննովեր 96»-ը մինչև քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ պարտվեց Ատլետիկո Մադրիդին։ Այս տարի Հաննովերը Բունդեսլիգայում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Հաջորդ մրցաշրջանում թիմը նույնպես հանդես եկավ Եվրոպայի Լիգայում՝ հասնելով 1/16 եզրափակիչ։

2015-2016 մրցաշրջանում Հաննովերը դուրս մնաց Բունդեսլիգայից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը, սակայն հաջորդ մրցաշրջանում նորից վերադարձավ։

Մասնակցությունը եվրոգավաթներին

ՄրցաշրջանՓուլԱկումբՏնայինԱրտագնաԸնդհանուր
1992–93 ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթՌաունդ 1  Վերդեր Բրեմեն2–11–33–4
2011–12 ՈՒԵՖԱ Եվրոպայի ԼիգաՈր. փլեյ օֆֆ  Սևիլյա2–11–13–2
Խմբային փուլ  Ստանդարտ Լյեժ0–00–20–2
 Կոպենհագեն2–22–14–3
 Վորսկլա Պոլտավա3–12–15–2
1/16 եզրափակիչ  Բրյուգգե2–11–03–1
1/8 եզրափակիչ  Ստանդարտ Լյեժ4–02–26–2
1/4 եզրափակիչ  Ատլետիկո Մադրիդ1–21–22–4
2012–13 ՈՒԵՖԱ Եվրոպայի ԼիգաՈր. 3-րդ փուլ  Սենտ Պատրիկս Ատլետիկ2–03–05–0
Որ. փլեյ օֆֆ  Շլյոնսկ5–15–310–4
Խմբային փուլ  Տվենտե0–02–22–2
 Լևանտե2–12–24–3
 Հելսինգբորգ3–22–15–3
1/16 եզրափակիչ  Անժի Մախաչկալա1–11–32–4

Ներկա կազմ

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊՖիլիպ Չաուներ
3 ՊՇՄիիկո Ալբորնոս
4 ՊՇՅուլիան Կորբ
5 ՊՇՖելիպե
6 ԿՊՄարվին Բակալորց
7 ԿՊԷդգար Պրիբ
8 ԿՊՄանուել Շմիդեբախ
9 ՀՐԺոնատաս
10 ԿՊՍեբաստիան Մայեր
11 ԿՊՖելիքս Կլաուս
13 ՀՐԻլա Բեբու
14 ՀՐՄարտին Հարնիկ
15 ՊՇՏիմո Հյուբերս
16 ՀՐՅուսուֆ Էմգամես
17 ՀՐՈւֆե Բեկ
18 ԿՊԻվեր Ֆոսում
ԴիրքԽաղացող
19 ՊՇՖլորիան Հյուբներ
20 ԿՊՍալիֆ Սանե
22 ՊՇՄատիաս Օստժոլեկ
23 ԴՊՄիխայել Էսեր
24 ՀՐՆիկլաս Ֆյուլկրուգ
25 ՊՇՕլիվեր Զորգ
26 ՀՐԿենան Կարաման
27 ԿՊՊիրմին Շվեգլեր
28 ՊՇՄայք-Ստիվեն Բերե
29 ՀՐՄետե Կաան Դեմիր
30 ԴՊՍամուել Շահին-Ռադլինգեր
31 ՊՇՎալդեմար Անտոն
33 ՊՇՖին Արկենբերգ
35 ՀՐՉառլիսոն Բենշոպ
37 ՊՇՆոահ Ջոել Սարենրեն Բազի
38 ԿՊԹոմ Բալլեր

Ակումբի գույներ

ՍևՍպիտակԿանաչ

Մրցաշրջանների վիճակագրություն

ՄրցԴիվիզիոնՏեղ
1963-64Ռեգիոնալլիգա2
1964-65Բունդեսլիգա5
1965-66Բունդեսլիգա12
1966-67Բունդեսլիգա9
1967-68Բունդեսլիգա10
1968-69Բունդեսլիգա11
1969-70Բունդեսլիգա13
1970-71Բունդեսլիգա9
1971-72Բունդեսլիգա16
1972-73Բունդեսլիգա16
1973-74Բունդեսլիգա18
1974-75Բունդեսլիգա 21
1975-76Բունդեսլիգա
ՄրցԴիվիզիոնՏեղ
1976-77Բունդեսլիգա 25
1977-78Բունդեսլիգա 25
1978-79Բունդեսլիգա 215
1979-80Բունդեսլիգա 23
1980-81Բունդեսլիգա 24
1981-82Բունդեսլիգա 212
1982-83Բունդեսլիգա 214
1983-84Բունդեսլիգա 213
1984-85Բունդեսլիգա 22
1985-86Բունդեսլիգա18
1986-87Բունդեսլիգա 21
1987-88Բունդեսլիգա10
1988-89Բունդեսլիգա18
ՄրցԴիվիզիոնՏեղ
1989-90Բունդեսլիգա 28
1990-91Բունդեսլիգա 210
1991-92Բունդեսլիգա 25
1992-93Բունդեսլիգա 29
1993-94Բունդեսլիգա 212
1994-95Բունդեսլիգա 212
1995-96Բունդեսլիգա 216
1996-97Ռեգիոնալլիգա1
1997-98Ռեգիոնալլիգա1
1998-99Բունդեսլիգա 24
1999-00Բունդեսլիգա 210
2000-01Բունդեսլիգա 29
2001-02Բունդեսլիգա 21
ՄրցԴիվիզիոնՏեղ
2002-03Բունդեսլիգա11
2003-04Բունդեսլիգա14
2004-05Բունդեսլիգա10
2005-06Բունդեսլիգա12
2006-07Բունդեսլիգա11
2007-08Բունդեսլիգա8
2008-09Բունդեսլիգա11
2009-10Բունդեսլիգա15
2010-11Բունդեսլիգա4
2011-12Բունդեսլիգա7
2012-13Բունդեսլիգա9
2013-14Բունդեսլիգա10
2014-15Բունդեսլիգա13
ՄրցԴիվիզիոնՏեղ
2015-16Բունդեսլիգա18
2016-17Բունդեսլիգա 22
2017-18Բունդեսլիգա16
2021-2022Բունդեսլիգա-2[5]

Նվաճումներ

  • Բունդեսլիգա
    • Հաղթող (2). 1938, 1954
  • Գերմանիայի գավաթ
    • Հաղթող (1). 1991–92
  • Բունդեսլիգա 2
    • Հաղթող (2). 1986–87, 2001–02
  • Սուդկրայսլիգա
    • Հաղթող (4). 1921, 1927, 1928, 1930
  • Գաուլիգա Հարավային Սաքսոնիա
    • Հաղթող (2). 1935, 1938
  • Գաուլիգա Հարավային Սաքսոնիա Հարավ
    • Հաղթող (2). 1940, 1941
  • Օբերլիգա Հյուսիս
    • Հաղթող (1). 1954
  • Բունդեսլիգա 2 Հյուսիս
    • Հաղթող (1). 1975
  • Ռեգիոնալլիգա Հյուսիս
    • Հաղթող (2). 1997, 1998
  • Հարավային Սաքսոնիայի գավաթ
    • Հաղթող (3). 1982, 1998, 1999

Հայտնի խաղացողներ

«Հաննովերի» խաղացողները մեծ միջազգային առաջնություններում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննովեր 96» հոդվածին։