Հայրենիք կուսակցություն (Հայաստան)

քաղաքական կուսակցություն

Հայրենիք կուսակցություն, Հայաստանում քաղաքական կուսակցություն է։ Հիմնադրվել է 2020 թվականի մայիսի 20-ին՝ նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից[1]։

Հայրենիք կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր{{{2}}} Հայաստան
ԱռաջնորդԱրթուր Վանեցյան
Հիմնադրվածմայիսի 30, 2020
ԴաշինքՊատիվ ունեմ դաշինք

Պատմություն

«Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարն անցկացվեց 2020 թվականի մայիսի 20-ին, Երևանում։ Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց կուսակցության անդամների կողմից որպես կուսակցության նախագահ։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենն էր[2][3]։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանին ազատեց զբաղեցրած պաշտոնից։ Այդ ժամանակվանից ի վեր Վանեցյանը հանդիսանում է Փաշինյանի կառավարության բուռն քննադատողը և կոչ է անում վարչապետին հեռանալ իշխանությունից[4]։ Վանեցյանը հայտարարեց, որ գործող կառավարությունը սպառել է մարդկանց ճնշող մեծամասնության վստահությունը[5][6]։

2021-ի մայիսին Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեցին, որ կստեղծեն իրենց քաղաքական դաշինքը, որը կոչվեց «Պատիվ ունեմ դաշինք»։ Դաշինքը ստեղծվեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար[7][8][9]։ Ընտրություններում դաշինքը հավաքեց ընդհանուր ձայների 5,22%-ը, ստանալով 7 մանդատ ԱԺ-ում։

Ծանոթագրություններ