Հայրենիք կուսակցություն (Ադրբեջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրենիք կուսակցություն (այլ կիրառումներ)

Հայրենիք կուսակցություն (ադրբ.՝ Ana Vətən Partiyası, AVP), Ադրբեջանական Հանրապետությունում գործող կուսակցություն։ Կուսակցության հիմնադիր և գործող նախագահն է Սոցիալական պաշտպանության նախկին նախարար Ֆազայիլ Աղամալըն։ Կուսակցության անդամների զգալի մասը Հայաստանի Հանրապետության տարածքից ծագող ադրբեջանցիներ են։

«Հայրենիք» կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԱռաջնորդFazail Agamali?
ՀիմնադիրFazail Agamali?
Հիմնադրված1990 հունվար
ԳաղափարախոսությունԱդրբեջանական ազգայնականություն, ազգային պահպանողականություն
ՇտաբNərimanov raion, Բաքու, Ադրբեջան
ԱՀ Միլլի Մեջլիս
1 / 125
Կայքavp.az

Պատմություն

Կուսակցությունը հիմնադրվել է 1990 թվականին[1]։ Կուսակցության նպատակն է ստեղծել «ազատ, հզոր, ժողովրդավարական և ամբողջական Ադրբեջան»[2]։ 2010 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ստացել է 125-ից 2 պատգամավորական մանդատ[3], 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ 1:

Ընտրություններ

Խորհրդարանական
Ընտրությունների տարեթիվՁայներ%Մանդատներ+/–
1995–1996140,8213.96
0 / 25
2000–2001
1 / 25
1
2005
2 / 125
1
201033,2751.39
2 / 125
201528,4830.99
1 / 125
1

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ