Հայրենասերը (ֆիլմ, 2000)

ֆիլմ

«Հայրենասերը» (անգլ.՝ The Patriot), ֆիլմ ԱՄՆ-ի Անկախության պատերազմի վերաբերյալ։

Հայրենասերը
անգլ.՝ The Patriot
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1], պատմական ֆիլմ, մարտաֆիլմ և դրամա
ԹեմաԱնկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
Թվական2000 և օգոստոսի 3, 2000[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոլանդ Էմերիխ[3][4][5][…]
ՊրոդյուսերԴին Դևլին, Մարկ Գորդոն և Գարի Լևինսոն
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդեթ
ԴերակատարներՀիթ Լեդջեր[3][4][6][…], Մել Գիբսոն[3][4][1][…], Ջեյսոն Այզեքս[7], Ջոելի Ռիչարդսոն[3][6][7][…], Քրիս Քուփեր[7], Ռենե Օբերժոնուա, Չեկի Կարիո[3][6][7][…], Թոմ Ուիլկինսոն[7], Ադամ Բոլդուին[7], Գրեգորի Սմիթ[7], Թրևոր Մորգան[7], Լոգան Լերման[7], Դոնալ Լոգ[7], Ջոի Դ. Վիեյրա[7], Լեոն Ռիփի[7], Լիզա Բրեներ[7], Միկա Բուրեմ[7], Սքայ ՄակՔոուլ Բարտուսյակ[7], Մերի Ջո Դեշանել[8], Փիթեր Վուդուորդ[8], Պատրիկ Տատոպուլոս[8], Մայքլ Է. Ռոջերս[8], Ջեյ Առլեն Ջոնս, Քըրք Ֆոքս, Չարլզ Բլեք, Քրիստիան Թրուլսեն, Ջոն Քերան, Ջեյմիսոն Փրայս, Թերրի Լեյման, Էնդրյու Սթալ և Գրեհեմ Վուդ
ՕպերատորՔալեբ Դեշանել
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժԴևիդ Բրեններ
Պատմվածքի վայրՀարավային Կարոլինա
Նկարահանման վայրՀարավային Կարոլինա
ԿինոընկերությունCentropolis Entertainment, Mutual Film և Columbia Pictures
Տևողություն175 րոպե
Բյուջե110 000 000 $
Շահույթ215 294 342 $

Սյուժե

1776 թվականին սկսվում է ԱՄՆ-ի Անկախության պատերազմը։ Վաստակավոր վետերան և 7 երեխաների հայր Բենջամին Մարտինը (Մել Գիբսոն) որոշում է չմասնակցել նրան։ Սակայն իր որդու սպանությունը բրիտանացիների կողմից վայրկենապես փոխում է իր վերաբերմունքը առկա իրավիճակի նկատմամբ։ Նա դառնում է ոստիկանական ջոկատի հրամանատար, որոնք կռվում են բրիտանացիների դեմ։

Դերասանական կազմ

ԴերասանԴեր
Մել ԳիբսոնԲենջամին Մարտին
Հիթ ԼեջերԳեբրիել Մարտին
Ջոելի ՌիչարդսոնՇարլոտա Սելթոն
Ջեյսոն ԱյզեկսԳնդապետ Թավինգթոն
Քրիս ԿուպերԳնդապետ Հարրի Բյորվել
Չեկի ԿարիոԺան Վիլնյով
Ռենե ՕբերժոնուաՕլիվեր
Լայզա ԲրեներԷնն Հաուարդ
Թոմ ՈւիլքինսոնԼորդ-գեներալ Չարլզ Քորնուոլիս
Դոնալ ԼոգԴեն Սքոթ
Լեոն ՌիփփիՋոն Բիլինգս
Ադամ ԲոլդուինԿապիտան Ուիլքինս
Ջեյ Արլեն ՋոնսՕկամ
Ջոն Դ. ՎիերաՊիտեր Հաուարդ
Գրեգորի ՍմիթԹոմաս Մարտին
Պիտեր ՎուդվարդՉարլզ Օ’Հարա
Միկա ԲուրեմՄարգարեթ Մարտին

Մրցանակներ և պարգևներ

Օսկար, 2001 թ․

  • Օպերատորի լավագույն աշխատանք (անվանակարգ)
  • Լավագույն ձայն (անվանակարգ)
  • Լավագույն բնօրինակ սաունթրեք (անվանակարգ)

MTV մրցանակաբաշխություն 2001 թ.

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմի շահույթը ԱՄՆ–ում կազմել է $113 330 342, մնացած երկրներում - $101 964 000, Ռուսաստանում - $790 000.
  • Նկարահանումների ընթացքում բոլոր հնարքները Հիթ Լեջերը ինքնուրույն է կատարել։
  • Ըստ սցենարի՝ Բենջամին Մարտինի հերոսն ուներ վեց երեխա, սակայն Մել Գիբսոնը ցանկացավ, որ ավելացնեն ևս մեկին, քանի որ ինքն իրական կյանքում ունի յոթ երեխա։
  • Հարիսոն Ֆորդը հրաժարվել է խաղալ գլխավոր հերոսի դերը, քանի որ կարդալով սցենարը՝ նրան այն չափազանց դաժան է թվացել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ