«Հայրենական պատերազմի շքանշան» (ռուս.՝ Орден Отечественной войны), ԽՍՀՄ ռազմական շքանշան, հաստատված Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշանի ստեղծման կարգը», մայիսի 20-ին 1942 թ.։ Հետագայում շքանշանի նկարագրության մեջ որոշ փոփոխություն է մտցվել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ հունիսի 19-ին, 1943 թ., իսկ շքանշանի կարգավիճակի մեջ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դեկտեմբերի 16-ին, 1947 թ.։
Պատերազմի ժամանակ այս շքանշանով պարգևատրվել են 1 276 000 մարդ, այդ թվում, մոտ 350 հազարը՝ I աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել են Կարմիր Բանակի շարքային և հրամանատարային կազմը, Ռազմածովային նավատորմը և պարտիզանական ջոկատները, ԽՍՀՄ-ի համար մղված մարտերում «քաջություն, տոկունություն և արիություն դրսևորած», ինչպես նաև այն զինծառայողները, ում գործողությունները նպաստել են Կարմիր բանակի ռազմական գործողությունների հաջողությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։