Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ
- Հոդված
- քննարկում
Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ | |
---|---|
Տեսակ | զինված կազմակերպություն |
Էթնիկ կազմ | հայեր |
Գաղափարախոսություն | Համախմբել Լիբանանում բնակվող հայ երիտասարդներին նոր ռազմաքաղաքական կազմակերպության կազմում |
Ղեկավար | Աբրահամ Ասչյան |
Գործունեության տարածք | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Ստեղծման տարեթիվ | 1972 |
Համախոհներ | Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, Հայ հեղափոխական բանակ |
Անդամների քանակ | գաղտնի է |
Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ՝ ՀՑԱՄ (ռուս.՝ Бойцы за справедливость в отношении геноцида армян, անգլ.՝ Justice Commandos against Armenian Genocide, JCAG, ДжСАГ), հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն[1][2]։ Ստեղծվել է 1972 թվականին ՀՅԴ-ի XX համագումարում, որը կայացել է Վիեննայում (Ավստրիա)։ Գործել է 1975—1983 թվականներին, նպատակը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչումը և անկախ Հայաստանի ստեղծումը[3]։
Գործունեության հիմնական շրջանները եղել են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Կազմակերպությունը հարձակումներ է գործել թուրք դիվանագետների վրա նրանց համարելով պաշտոնական Թուրքիայի ներկայացուցիչներ։ Հնարավոր է, որ ՀՑԱՄ-ը ուղիղ կապ ունի Դաշնակցություն կուսակցության հետ[4]։1982 թվականին թուրքական հատուկ ծառայությունների կողմից սպանվում է ՀՑԱՄ-ի առաջնորդ Աբրահամ Ասչյանը, այս դեպքից հետո կազմակերպության մասին ոչինչ հայտնի չէ։ Չի բացառվում, որ կազմակերպությունը փոխել է իր անվանումը և դարձել «Հայ հեղափոխական բանակ»։