Հայկական ռազմաքաղաքական կազմակերպությունների կողմից սպանված թուրք դիվանագետների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ստորև ներկայացված ցանկում գտնվում են թուրք այն դիվանագետներն ու այլ պաշտոնյաները, որոնք սպանվել են հայկական ռազմաքաղաքական կազմակերպությունների կողմից։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) և Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները (ՀՑԱՄ) եղել են հայկական ազգայնական ռազմաքաղաքական կազմակերպություններ[1], որոնք Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում թիրախավորել էին թուրք դիվանագետներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով զինված հարձակումներ, կազմակերպել պայթյուններ, սպանություններ և այլ հարձակումներ[2]։ Կազմակերպությունների նման գործողությունների գլխավոր նպատակը Հայոց ցեղասպանության վրա միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումն էր և Թուրքիային ստիպելը 1915 թվականի ջարդերը ճանաչել որպես ցեղասպանություն[3]։

Ահմեթ Բենլերի Volkswagen-ը

Հարձակումները հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան, ներառյալ թուրք դիվանագետների, դեսպանությունների աշխատակիցների և պատահական անցորդների։ Դրանց հետևանքով բազմաթիվ մարդիկ ստացել են նաև տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ[4]։ Հայկական ռազմաքաղաքական կազմակերպությունների գործողությունները մեծապես քննադատվել են միջազգային հանրության, ներառյալ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի կողմից, որը թուրք դիվանագետների սպանությունները որակել է որպես «ահաբեկչություն»[5][6][7]։ Հաջորդող տարիներին միջազգային հանրության արձագանքը հանգեցրեց ԱՍԱԼԱ-ի անդամների ձերբակալությունների և արտահանձման[8][9]։ Թուրքիայում ԱՍԱԼԱ-ի և ՀՑԱՄ-ի հարձակումներն ու Հայոց ցեղասպանության ժխտումը շարունակում են մնալ խիստ զգայուն և հակասական թեմաներ[10], իսկ դրանց քննարկումները հաճախ բախվում են խիստ զգայական քաղաքական բանավեճերի, որոնք ուղեկցվում են ատելության խոսքով[11]։

Չնայած դրան, այս հարձակումները հանդիսանում են շարունակվող լարվածության և պատմական վերքերի մասին հիշատակում, որոնք առ այսօր ազդում են հայ-թուրքական հարաբերությունների վրա[12]։

Դեսպանների ցանկ

ԴեսպանԿարգավիճակԴիվանագիտական առաքելությունՍպանության տարեթիվԾնթ.
Իսմայիլ ԷրեզՀավատարմագրված դեսպանՓարիզ, ՖրանսիաՀոկտեմբերի 24, 1975 թվական[13][14][15]
Դանիշ ԹունալըղիլՀավատարմագրված դեսպանՎիեննա, ԱվստրիաՀոկտեմբերի 27, 1975 թվական[16]
Թահա ՋարըմՀավատարմագրված դեսպանՎատիկանՀունիսի 9, 1977 թվական[17]
Բեշիր ԲալջըօղլուՈչ գործող դեսպանՄադրիդ, ԻսպանիաՀունիսի 2, 1978 թվական[18]
Գալիփ ԲալքարՀավատարմագրված դեսպանԲելգրադ, ՍերբիաՄարտի 9, 1983 թվական[19]

Բարձրաստիճան դիվանագետներ

ԴիվանագետՊաշտոնԴիվանագիտական առաքելությունՍպանության տարեթիվԾնթ.
Մեհմեթ ԲայդարԳլխավոր հյուպատոսՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆՀունվարի 27, 1973 թվական[8]
Բահադըր ԴեմիրՀյուպատոս
Օքթար ՋիրիթԱռաջին քարտուղարԲեյրութ, ԼիբանանՓետրվարի 16, 1976 թվական[20][21]
Շարըք ԱրըյաքԳլխավոր հյուպատոսՍիդնեյ, ԱվստրալիաԴեկտեմբերի 17, 1980 թվական[22][23][24]
Քեմալ ԱրըքանԳլխավոր հյուպատոսԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆՀունվարի 28, 1982 թվական
Օրհան ԳյունդյուզՊատվո հյուպատոսԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆՄայիսի 4, 1982 թվական

Անվտանգության աշխատակիցներ

ԱնձԶինվորական կոչումՊաշտոնԴիվանագիտական առաքելությունՍպանության տարեթիվԾնթ.
Թալիփ ԵներանհայտվարոդՓարիզ, ՖրանսիաՀոկտեմբերի 24, 1975 թվական[25]
Էնգին Սևերանհայտանվտանգության կցորդՍիդնեյ, ԱվստրալիաԴեկտեմբերի 17, 1980 թվական[22][23][24]
Ջեմալ Օզենանհայտանվտանգության կցորդՓարիզ, ՖրանսիաՍեպտեմբերի 24, 1981 թվական
Աթիլա Ալթըքաթռազմաօդային ուժերի գնդապետռազմական կցորդՕտտավա, ԿանադաՕգոստոսի 27, 1982 թվական[26]

Դիվանագիտական այլ աշխատակիցներ

ԴիվանագետՊաշտոնԴիվանագիտական առաքելությունՍպանության տարեթիվԾնթ.
Յըլմազ ՉոլփանԶբոսաշրջության խորհրդատուՓարիզ, ՖրանսիաԴեկտեմբերի 22, 1979 թվական[27]
Գալիփ ՕզմենՎարչական կցորդԱթենք, ՀունաստանՀուլիսի 31, 1980 թվական[28][29][30]
Ռեշաթ ՄորալըԱշխատանքային հարցերով կցորդՓարիզ, ՖրանսիաՄարտի 4, 1981 թվական
Թեջելի ԱրըԿրոնական հարցերով պաշտոնյաՓարիզ, Ֆրանսիա
Մեհմեթ Սավաշ ԵրգյուչՔարտուղարԺնև, ՇվեյցարիաՀունիսի 9, 1981 թվական
Էրքութ ԱքբայՎարչական կցորդԼիսաբոն, ՊորտուգալիաՀունիսի 7, 1982 թվական[31]
Բորա ՍյուելքանՎարչական կցորդԲուրգաս, ԲուլղարիաՍեպտեմբերի 9, 1982 թվական
Դուրսուն ԱքսոյՎարչական կցորդԲրյուսել, ԲելգիաՀուլիսի 14, 1983 թվական[32][33][34]
Էրդողան ՕզենԱշխատանքային հարցերով կցորդՎիեննա, ԱվստրիաՀունիսի 20, 1984 թվական
Էվներ ԷրգունՄԱԿ-ի պաշտոնյաՎիեննա, ԱվստրիաՆոյեմբերի 19, 1984 թվական

Դիվանագետների ընտանիքների անդամների ցանկ

ԱնձՀարաբերությունԴիվանագիտական առաքելությունՍպանության տարեթիվԾնթ.
Նեջլա ՔուներալփԳործող դեսպանի կինՄադրիդ, ԻսպանիաՀունիսի 2, 1978 թվական[18]
Ահմեթ ԲենլերԳործող դեսպանի որդիՀաագա, ՆիդերլանդներՀոկտեմբերի 12, 1979 թվական[35]
Նեսլիհան ՕզմենԳործող վարչական կցորդի դուստրԱթենք, ՀունաստանՀուլիսի 31, 1980 թվական[28][29][30]
Նադիդե ԱքբայԳործող վարչական կցորդի կինԼիսաբոն, ՊորտուգալիաՀունվարի 11, 1983 թվական[36]
Ջահիդե ՄըհչըօղլուԳործող գործերի հավատարմատարի կինԼիսաբոն, ՊորտուգալիաՀուլիսի 27, 1983 թվական[37]
Ըշըք ՅոնդերՔարտուղարի կինԹեհրան, ԻրանԱպրիլի 28, 1984 թվական[38]

Ծանոթագրություններ

Գրականություն

Տես նաև