Հայթաղ (Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայթաղ (այլ կիրառումներ)

Հայթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի Րախիշ վերին հոսանքի ձախ ափին։ Աղբրաձոր, Գահանիստ, Արախիշ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։

Գյուղ
Հայթաղ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Արախիշ
Բնակչություն20 մարդ (2005)[1]
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հայթաղ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հայթաղ (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Աշխարհագրություն

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Վայկունիք գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Շալուայի վերին հոսանքում՝ նրա երկու վտակների գետի հետ միախառնման եռանկյունում[3]։

Պատմություն

18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի ճնշման տակ տարածաշրջանի բնակավայրերիը հայաթափել են, որն էլ պատճառ հանդիսացավ, որ տվյալ գավառի գյուղերի զգալի մասի, այդ թվում ՝ Հայթաղի պատմությունը մոռացության մատնվի[3]։

Տիրելով բարձրադիր այդ գավառներին քոչվոր քրդերի և թուրքերի համար ալպիական մարգագետիններից օգտվելու հնարավորություններ ստեղծվեցին։

19-րդ դարի սկզբներին ամայության մատնված գյուղում հաստատվել էին քուրդ խանշնարած մի քանի ընտանիքներ։ Հայկական բնակավայրը նրանք անվանել են Ղուշասու[3]։

Գյուղում հաստատված եկվորները մի քանի տասնամյակի ընթացքում ոչնչացրել են հայկական պատմամշակութային արժեքները։ Այսօր այդ հուշարձանների հետքերն անգամ չեն երևում։

Ադրբեջանի խորհրդային կարգերի հաստատելուց հետո ռազմավորական նշանակության այդ բարձադիր վայրերը հանձնվեցին ԱԽՍՀ-ին[3]։

Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի կազմում։

Ազատագրվել է 1993 թվականի ապրիլին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 30 մարդ է։ 2015 թվականին ուներ 8 մարդ, կա 3 տնտեսություն[5]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի200820092010
Բնակիչ13127

Տնտեսություն

Զբաղվում են անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղից 5 կմ հարավ՝ Րախիշ գետի աջ ձորալանջին, պահպանվել են Աղբրաձորի վանքի ավերակները՝ XI դարի միանավ փոքրիկ եկեղեցով և մոտակա գերեզմանադաշտով (XI-XVII դարերի խաչքարերով և գերեզմանաքարերով)։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։