Հայաստանի կանաչների կուսակցություն

Հայաստանի կանաչների կուսակցություն, նաև հայտնի որպես սոցիալ-էկոլոգիական կուսակցություն, Կանաչ քաղաքական կուսակցություն Հայաստանում։

Հայաստանի կանաչների կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան

Պատմություն

Կուսակցությունը ստեղծվել է 1999 թվականի փետրվարին` «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախկին անդամ Արմենակ Դովալթանի կողմից[1]։ Ներկայումս կուսակցությունը չունի քաղաքական ներկայացուցչություն և գործում է որպես արտախորհրդարանական ուժ։

Գաղափարախոսություն

Կուսակցությունը Հայաստանի գլխավոր կանաչ քաղաքական ուժն է և ակտիվորեն հանդես է գալիս շրջակա միջավայրի մեծ պաշտպանության օգտին ամբողջ երկրում։ Սակայն կուսակցության առաջնորդ Դովալթյանը հաստատել է, որ էկոլոգիան կուսակցության համար միակ կարևոր հարցը չէ։ Կուսակցությունը խրախուսում է տնտեսական զարգացումը, արտաքին արտագաղթի մակարդակի նվազումը և աջակցում է Հայաստանի և հայկական Սփյուռքի միջև միասնության ամրապնդմանը[2]։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Դովալթյանը կոչ է արել վերջ դնել օտարերկրյա միջամտությանը Հայաստանում և ավելացնել Հայաստանի աջակցությունը Արցախի Հանրապետությանը[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ