Համաշխարհային ցուցահանդես (2015)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համաշխարհային ցուցահանդես (այլ կիրառումներ)

Համաշխարհային ցուցահանդես 2015 (ոչ պաշտոնական՝ «Էքսպո-2015», իտալ.՝ Esposizione Universale Milano 2015, Expo 2015), համաշխարհային ցուցահանդես, որը կազմակերպվել է Իտալիայի Միլան քաղաքում 2015 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 31[1][2]։ Ցուցահանդեսը Միլանում կազմակերպվել է երկրորդ անգամ։ Առաջին անգամ Միլանում համաշխարհային ցուցահանդես կայացել է 1906 թվականին։ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Միջազգային ցուցահանդեսների գրասենյակը պաշտոնապես հայտարարել է միջոցառման մասին[3]։ 2008 թվականի մարտի 31-ին որպես ցուցահանդեսի վայր ընտրվել է Միլան քաղաքը[4]։ «Էքսպո-2015»-ը ընթացել է «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրի ներքո[5][6][7][8](իտալ.՝ Nutrire il Pianeta, Energia per la Vita)[9]:

Համաշխարհային ցուցահանդես (2015)
Երկիր Իտալիա
Գտնվելու վայրՄիլան
Ցուցահանդեսի տեսակExpo
Բացվել է2015
ԿազմակերպիչQ3736101?
Ժամանակագրություն
Expo 2010 Shanghai China?Համաշխարհային ցուցահանդես (2020)
Կայքexpo2015.org

Թեմա

Միլանի 2015 թվականի համաշխարհային ցուցահանդեսի կարգախոսն է եղել «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար»։ Թեմատիկան ներառել է տեխնոլոգիա, նորարարություն, մշակույթ, ավանդույթներ, ստեղծարարություն, և ինչպես են այս ամենը կապված սննդի և դիետայի հետ։

Հաշվի առնելով նոր գլոբալ սցենարներն ու ծագող խնդիրները՝ «Էքսպո-2015»-ի ժամանակ մշակվել են նախորդ ցուցահանդեսների թեմաները (օրինակ՝ Ջուրը Սարագոսային «Էքսպո-2008»-ի ժամանակ)` աշխարհի բոլոր բնակիչների համար առողջ, անվտանգ և բավարար սննդի իրավունքի սկզբունքային շեշտադրմամբ։

Ֆուտուրիստները մտահոգություն են հայտնել հետագա տարիներին սննդի որակի մասին։ Այս մտահոգություններն ավելի վաղ ներկայացվել էին ՄՏԻ Հռոմի ակումբում, սակայն անտեսվել էր այն ժամանակ, երբ պարզվել էր, որ ռեսուրսների աճը կգերազանցի սպառման աճին, սակայն, գյուղատնտեսական ավելցուկների արագ սպառումը հստակ դրսևորել է խնդրի հրատապությունը՝ ինչպես «Կերակրել երկիրը» և կանխել սովը։ [փա՞ստ]

Յոթ ենթաթեմաներ

Ցուցահանդեսը ներառել է յոթ ենթաթեմաներ[10]՝

  • Գիտություն սննդի անվտանգության, ապահովության և որակի համար
  • Ագրո սննդամթերքի մատակարարման շղթայի նորարարություն
  • Գյուղատնտեսության և կենսաբազմազանության տեխնոլոգիա
  • Դիետիկ կրթություն
  • Պարենի հարցերով համերաշխություն և համագործակցություն
  • Սնունդ ավելի լավ ապրելակերպի համար
  • Սնունդն աշխարհի մշակույթների և էթնիկ խմբերի համար

Հայտի պատմություն

Միջազգային ցուցահանդեսների գրասենյակի անդամ երկրների գլխավոր խորհրդի նիստը կայացել է 2006 թվականի հոկտեմբերի 30-ին Փարիզի կենտրոնակայանում։ Ղազախստանը հայտարարել է իր մասնակցության մտադրության մասին։ 2008 թվականի մարտի 31-ին Միջազգային ցուցահանդեսների գրասենյակը ընտրել է հաղթող թեկնածու երկրին։[փա՞ստ]

Թեկնածու քաղաքներ

«Էքսպո-2015»-ի հյուրընկալության հայտ են ներկայացրել հետևյալ քաղաքները՝

ՔաղաքՈրկիրԹեմաՔվեարկության ձայներ
Միլան Իտալիա«Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար»86
Իզմիր Թուրքիա«Ավելի լավ աշխարհի նոր ուղիները։ Առողջություն բոլորի համար»65

The list of the participating countries is given below[11]։

Տեղայնք

Albero della vita (Կյանքի ծառ
Միլանի Piazza Castello-ն որպես «Էքսպո-2015»-ի դարպաս

«Էքսպո-2015» զբաղեցրել է 1.1 կմ2 տարածք, կայացել է Միլանի հյուսիս-արևմուտքում՝ Ռհո և Պերո կոմունաներում, Մասիմիլիանո Ֆուկսասի նախագծած Fiera Milano-ի հարևանությամբ։ Գոտին նախկինում եղել է արդյունաբերական տարածք, նախքան նյութատեխնիկական, կոմունալ ծառայությունների և գյուղատնտեսական վայրի փոխանակվելը։ Fiera Milano-ն և Էքպոյի վայրը միմյանց կապված են Ռհոյի լաստանավային կայանին կից կառուցված հետիոտնի կամրջով։

Էքսպոն բաղկացած է 3 պլաններից՝ նախնական, հայեցակարգային և գլխավոր։

Մասնակից երկրներ

Տաղավարներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային ցուցահանդես (2015)» հոդվածին։