Հայաստանի համայնքներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ
(Վերահղված է Համայնք (Հայաստան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համայնք

Հայաստանի Հանրապետության համայնքներ, տեղական ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ Հայաստանում։ Համայնքները ընդգրկում են մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Հայաստանի բոլոր բնակավայրերն առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ ընդգրկված են համայնքների մեջ։ Երևան և Գյումրի քաղաքները նույնպես համայնք են։ Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով և իրավական ակտերով[1]։

Մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի, երկու և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին՝ առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը։ Մեկից ավելի բնակավայր ընդգրկող համայնքի վարչական կենտրոն համարվում է առավել բնակչություն ունեցող բնակավայրը։ Կան նաև բացառություններ, օրինակ՝ Նաիրի, Անի, Արաքս և այլ համայնքներ։ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ (Ֆիոլետովո, Վերին Դվին, Արզնի և այլն)։

Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային հարցեր լուծելու համար ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ (ՏԻՄ)` համայնքի ղեկավարներ և համայնքի ավագանիներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով և կարող է կազմել 5-65 հոգի[1]։

Երբեմն հայերենում համայնք են անվանվում նաև հայկական տարբեր կազմակերպություններ (կրոնական համայնք, քաղաքային համայնք, հայկական համայնքները սփյուռքում և այլն)։ Հայկական համայնքներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Ֆրասնիայում և այլուր։

Պատմություն

Հայաստանի համայնքները

Հայաստանի Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը[1]։ Համայնքները կազմավորվել են դեռևս 1995 թվականի դեկտեմբերին՝ ներառվելով մարզերի մեջ։ ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Հայաստանը բաժանվեց թվով 10 մարզերի և 931 համայնքների։ Մայրաքաղաք Երևանին տրվեց մարզի կարգավիճակ։ Մարզերը բաժանվեցին քաղաքային և գյուղական համայնքների, իսկ Երևանը՝ թաղային համայնքների[1]։ Ի սկզբանե Հայաստանում գոյություն ունեցող 931 համայնքից 871-ը գյուղական էին (1999 թվականի տվյալներով)։ Համայնքները իրենց գոյության ընթացքում պարբերաբար խոշորացվել են։

2015-2022 թթ․ Հայաստանի Ազգային ժողովը իրականացրել է բարեփոխումներ, որոնց նպատակն էր համայնքների օպտիմիզացումը։ Բարեփոխումները անցել են 6 փուլերով․ 2015 թվականին՝ 1-ին փուլ (915-ից 896), 2016 թվականին՝ 2-րդ փուլ (896-ից 793), 2017 թվականին՝ 3-րդ փուլ (793-ից 502), 2020 թվականին՝ 4-րդ փուլ (502-ից 483), 2021 թվականին՝ 5-րդ փուլ (483-ից 79), 2022 թվականին՝ 6-րդ փուլ (79-ից 71)։ Ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է՝ ստեղծելով 36 նոր վարչատարածքային միավոր[1][2]։

Այժմ Հայաստանում գործում է թվով 71 համայնք[2]։ Դրանք բաշխված են 10 մարզերի միջև։ Նրանք ձևավորված են կա՛մ բնակավայրերի համախմբմամբ, կա՛մ ազգային կազմով։ Որոշ համայնքներ Հայաստանի Հանրապետությունում կրկնօրինակում են նախկին ՀԽՍՀ շրջանների զբաղեցրած տարածքները։ Այդպիսին է Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, որը ձևավորվել է նախկին Նաիրի շրջանի հիման վրա։

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզում գործում է թվով 8 համայնք։ Դրանք են՝ Աշտարակ, Ապարան, Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին, Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ։ Շամիրամ համայնքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։ Շամիրամ գյուղում ապրում են եզդիներ և հայեր։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Աշտարակ համայնք
656․9825,107ԱշտարակԱգարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրեվանք, Լեռնարոտ, Լուսաղբյուր, Խնուսիկ, Կարբի, Կարին, Կոշ, Ղազարավան, Մուղնի, Նիգատուն, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Նոր Երզնկա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով[3]
Ապարան համայնք
612․8925,172ԱպարանԱրագած, Արայի, Ափնա, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լուսա, Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Մելիք, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ[4]
Ալագյազ համայնք133.414,896ԱլագյազԱվշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Շենկանի, Ջամշլու, Ռյա թազա, Սադունց, Սիփան[5]
Ծաղկահովիտ համայնք17․142,163ԾաղկահովիտԲերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, Վարդաբլուր[6]
Թալին համայնք
948.7538,060ԹալինԱգարակավան, Ակունք, Աշնակ, Արագածավան, Արտենի, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Լուսակն Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Ձորա, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար[7]
Արևուտ համայնք144.35631ԱրևուտԴդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ[8]
Շամիրամ9․151․500ՇամիրամԱզգային փոքրամասնությամբ (եզդիներով) բնակեցված համայնք
Մեծաձոր համայնք23.61305ՄեծաձորՕթևանՉշփոթել Մեծամոր համայնքի հետ[9]

Արարատի մարզ

Արարատի մարզում գոյություն ունի 5 համայնք՝ Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի, Վերին Դվին։ Վերջինս բնակեցված է ասորիներով։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Արտաշատ համայնք
620․76109․545ԱրտաշատԱբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջազատ, Կանաչուտ, Կաքավաբերդ, Հնաբերդ, Հովտաշեն, Մասիս, Մխչյան, Մրգանուշ, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Ջրաշեն, Վարդաշեն, Վերին Արտաշատ, Քաղցրաշեն[10]
Արարատ համայնք420․4144․434ԱրարատԱրարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Տիգրանաշեն[11]
Մասիս համայնք18․7322․831ՄասիսԱյնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփառ, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ[12]
Վերին Դվին12․342․300Վերին ԴվինԱզգային փոքրամասնությամբ (ասորիներով) բնակեցված համայնք[13]
Վեդիի համայնք
40․2453․330ՎեդիԱյգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լանջանիստ, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Շաղափ, Ոսկետափ, Սիսավան, Վանաշեն, Տափերական, Ուրցաձոր, Փոքր Վեդի[14]

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում համայնքների միավորումից հետո ձևավորվեց 8 համայնք՝ Արմավիր համայնք, Արաքս համայնք, Խոյ համայնք, Մեծամոր համայնք, Վաղարշապատ, Փարաքար համայնք, Ֆերիկ։ Վերջինս բնակեցված է եզդիներով և հայերով, ինչի պետճառով չի մտնում Խոյ համայնքի կազմի մեջ և առանձին համայնք է։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Արմավիր համայնք
149.5165.515ԱրմավիրԱյգեվան, Արաքս, Լենուղի, Լուկաշին, Խանջյան, Հացիկ, Մայիսյան, Մյասնիկյան, Նորավան, Սարդարապատ[15]
Արաքս համայնք123.3827.934ԳայԱկնաշեն, Ապագա, Առատաշեն, Արաքս, Արտիմետ, Գրիբոյեդով, Լուսա, Խորոնք, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ, Ջրարբի[16]
Բաղրամյան համայնք506.6219.957ԲաղրամյանԱրգինա, Արևադաշտ, Արտամետ, Բագարան, Դալարիկ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ ,Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ[17]
Խոյ համայնք111.8131.031ԳեղակերտԱղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան[18]
Մեծամոր համայնք32,6278.682ՄեծամորԱլաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, ՓշատավանՉշփոթել Մեծաձոր համայնքի հետ[19]
Վաղարշապատ
26.7045.232ՎաղարշապատՈսկեհատ[20]
Փարաքար համայնք
59.9128.740ՓարաքարԱյգեկ, Արևաշատ, Բաղրամյան, Թաիրով, ՄերձավանՄուսալեռ, Նորակերտ, Պտղունք[21]
Ֆերիկ4․06441ՖերիկԱզգային փոքրամասնությամբ (եզդիներով) բնակեցված համայնք[22]

Գեղարքունիքի մարզ

Հայաստանի մակերեսով ամենամեծ մարզը՝ Գեղարքունիքի մարզը, բաժանված է 5 համայնքների։ Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքները հանդիսանում են Գեղարքունիքի համայնքները։ Մարզում ներառված էր նաև խոշորացված Գեղամասար համայնքը, որը հետագայում միացվել է Վարդենիս համայնքին։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Գավառ համայնք
668.3429.146ԳավառԲերդկունք, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիր, Հայրավանք, ՆորատուսՍարուխան[23]
Ճամբարակ համայնք
417.6511.993ՃամբարակԱղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արծվաշեն, Արտանիշ, Բարեպատ, Գետիկ, Դպրաբակ, Դրախտիկ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի, Շողակաթ, Ջիլ, Վահան[24]
Մարտունի համայնք1127.1289.207ՄարտունիԱստղաձոր, Արծվանիստ, Գեղհովիտ, Երանոս, Զոլաքար, Լեռնակերտ, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ծովինար, Ձորա, Մադինա, Ներքին Գետաշեն, Նշխարք, Վաղաշեն, Վարդաձոր, Վարդենիկ, Վերին ԳետաշենՏարածքային առումով Հայաստանի ամենամեծ համայնքն է[25]
Սևան համայնք
319.5443.947ՍևանԳագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր[26]
Վարդենիս համայնք1213.0139․162ՎարդենիսԱզատ, Ախպրաձոր, Ակունք, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Զառիվեր, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կախակն, Կարճաղբյուր, Կութ, Կուտական, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վանեվան, Վերին Շորժա, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ[27]

Լոռվա մարզ

Լոռվա մարզը, Կոտայքի մարզի հետ զուգահեռ, ամենաշատ համայնքներ ունեցող մարզն է։ Այստեղ կա 11 համայնք՝ Ալավերդի, Գյուլագարակ, Թումանյան, Փամբակ, Լերմոնտովո, Ֆիոլետովո, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Լոռի Բերդ։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Վանաձոր համայնք
25.1176․500ՎանաձորԳուգարք, Դարպաս, Շահումյան[28]
Ալավերդի համայնք
295,1340.365ԱլավերդիԱխթալա, Ակներ, Ամոջ, Այգեհատ, Առողջարանին կից գյուղ, Արդվի, Արևածագ, Աքորի, Բենդիկ, Թեղուտ, Ծաթեր, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամլուղ, Շնող, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարկոփ, Օձուն[29]
Գյուլագարակ համայնք
199․718․853ԳյուլագարակԱմրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր[30]
Թումանյան համայնք382․436․727ԹումանյանԱթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր[31]
Փամբակ համայնքՓամբակԱզնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Գուշար, Դեբեդ, Եղեգնուտ, Ժամատուն, Լեռնապատ, Լեռնաջուր, Ծաղկոց, Մարգահովիտ, Ձորագետ, Ձորա, Վահագնաձոր, Վահագնի, Քարաբերդ[32]
Սպիտակ համայնք
615.3143.460ՍպիտակԱրջհովիտ, Արևաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթա, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր[33]
Ստեփանավան համայնք
59.0720․527ՍտեփանավանԱրմանիս, Կաթնաղբյուր, Ուրասար[34]
Տաշիր համայնք
403․5915․865ՏաշիրԱպավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Գետավան, Գոգավան, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա շիշկա, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայելովկա, Նովոսելցովո, Նորամուտ, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ[35]
Լոռի Բերդ համայնք
170.415.369Լոռի ԲերդԱգարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ[36]
Լերմոնտովո համայնք25․63880ԼերմոնտովոԱնտառաշենԱզգային փոքրամասնությամբ (ռուսներով/մոլոկաններով) բնակեցված համայնք[37]
Ֆիոլետովո համայնք44․301․271ՖիոլետովոԱզգային փոքրամասնությամբ (ռուսներով/մոլոկաններով) բնակեցված համայնք[38]

Կոտայքի մարզ

Հայաստանի Կոտայքի մարզում ներառված է 11 համայնք․ Աբովյան, Ակունք, Արզնի, Բյուրեղավան, Գառնի, Հրազդան, Նաիրի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Չարենցավան, Ջրվեժ։ Արզնի համայնքը բնակեցված է ասորիներով և համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված համայնք։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Հրազդան համայնք278․7166․582ՀրազդանԼեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի[39]
Աբովյան համայնք
173.8289․145ԱբովյանԱռինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի[40]
Ակունք համայնք302․849․922ԱկունքԶառ, Զովաշեն, Կապուտան, Կոտայք, Հատիս, Նոր Գյուղ, Սևաբերդ
Բյուրեղավան համայնք24,5212․229ԲյուրեղավանՋրաբեր, Նուռնուս[41]
Գառնի համայնք58․7513․058ԳառնիԳեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան, Ողջաբերդ[42][43]
Նաիրի համայնք272.5925․708ԵղվարդԱրագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Պռոշյան, Սարալանջ, Քասախ[44]
Ծաղկաձոր համայնք
395․367․240ԾաղկաձորԱղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ[45]
Նոր Հաճն համայնք98.0231․888Նոր ՀաճնԱրգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Քանաքեռավան, Քարաշամբ[46]
Չարենցավան համայնք
24․52539․494ՉարենցավանԱլափարս, Արզական, Բջնի, Կարենիս, Ֆանտան[47]
Ջրվեժ համայնք54․9010․670ՋրվեժԶովք, Ձորաղբյուր[48]
Արզնի համայնք18․073․004ԱրզնիԱզգային փոքրամասնությամբ (ասորիներով) բնակեցված համայնք[49]

Շիրակի մարզ

Շիրակի մարզի համայնքները թվով 6-ն են՝ Աշոցք, Ամասիա, Գյումրի, Ախուրյան, Անի, Արթիկ։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Գյումրի
36.26118․600Գյումրի[50]
Ախուրյան համայնք558․8944․950ԱխուրյանԱզատան, Ախուրիկ, Ախուրյան կայարանի գյուղ, Այգաբաց, Առափի, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Լեռնուտ, Կամո, Կապս, Կառնուտ, Կարմրաքար, Կրաշեն, Հայկավան, Հացիկ, Հացիկավան, Հովիտ, Հովունի, Ղարիբջանյան, Մայիսյան, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ոսկեհասկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Ջրառատ, Վահրամաբերդ, Փոքրաշեն, Քեթի[51]
Ամասիա համայնք201․878․765ԱմասիաԱլվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ, Հողմիկ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Ողջի, Պաղակն, Ջրաձոր[52]
Անի համայնք444․5422․986ՄարալիկԱղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ[53]
Աշոցք համայնք558.6210․703ԱշոցքԱրփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր ,Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար[54]
Արթիկ համայնք415․6952․263ԱրթիկԱնուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ[55]

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզում գոյություն ունի 7 համայնք՝ Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև, Կապան, Քաջարան, Մեղրի։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Կապան համայնք
799․8143․937ԿապանԱգարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Ըրկենանց, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար[56]
Գորիս համայնք336․0429․540ԳորիսԱկներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ
Մեղրի համայնք740.0511․769ՄեղրիԱգարակ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն
Սիսիան համայնք
1723․0432․274ՍիսիանԱխլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի[57]
Տաթև համայնք263,596․251ՏաթևՇինուհայր, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի[58]
Տեղ համայնք157,315․543ՏեղԱրավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն[59]
Քաջարան համայնք
579․278․233ՔաջարանԱնդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ[60]

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզը բաղկացած է 5 համայնքներից՝ Արենի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Եղեգիս։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Եղեգնաձոր համայնք460․9220․480ԵղեգնաձորԳետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն[61]
Արենի համայնք437.8511․412ԱրենիԱգարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Ամաղու, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Մոզրով, Չիվա, Ռինդ[62]
Եղեգիս համայնք479,636․431ԵղեգիսԱղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Շատին, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ[63]
Վայք համայնք
610.188․896ՎայքԱզատեկ, Ախտա, Արին, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կապույտ, Կարմրաշեն, Հերհեր, Հորադիս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Ուղեձոր, Փոռ[64]
Ջերմուկ համայնք
505.819372ՋերմուկԳնդեվազ, Կեչուտ[65]

Տավուշի մարզ

Տավուշի մարզը թվով ամենաքիչ համայնքներով մարզն է։ Այստեղ են գտնվում Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի համայնքները։

ԱնվանումԶինանշանՄակերես (կմ2)ԲնակչությունՀամայնքի կենտրոնԲնակավայրերՆշումներԾանոթագրություն
Իջևան համայնք
941.6347․337ԻջևանԱզատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն[66]
Բերդ համայնք78․52831․695ԲերդԱյգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ[67]
Դիլիջան համայնք
625.2526․701ԴիլիջանՀաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ[68]
Նոյեմբերյան համայնք
338․8633․780ՆոյեմբերյանԱյրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջևան[69]

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։