Հակոբ Արշակյան

հայ ճարտարագետ, պետական գործիչ

Հակոբ Վրեժի Արշակյան (ապրիլի 16, 1985(1985-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, պետական գործիչ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (04.10.2018-01.06.2019)[1][2], ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (01.06.2019[3]-02.04.2021)[4][5]: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (04.08.2021)[6]:

Հակոբ Արշակյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Դրոշ
Դրոշ
2019-2021
Նախորդողպաշտոնը հիմնադրվել է
Դրոշ
Դրոշ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Դրոշ
Դրոշ
04.10.2018 - 01.06.2019
ՆախորդողԱշոտ Հակոբյան
Հաջորդողպաշտոնը վերացվել է
Դրոշ
Դրոշ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
16.05.2018 - 04.10.2018
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 02.08.2021-ից
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ փոխնախագահ
Դրոշ
Դրոշ
 04.08.2021-ից
 
Կուսակցություն՝Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ՀԱՊՀ (2009) և ՀԱՊՀ (2011)
Մասնագիտություն՝ճարտարագետ և պետական գործիչ
Ծննդյան օրապրիլի 16, 1985(1985-04-16) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն

Հակոբ Արշակյանը ծնվել է 1985 թվականին, Երևանում։ 2005-2009 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա» բաժինը՝ ստանալով միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր մասնագիտացումը, 2009-2011 թվականներին՝ նույն համալսարանի էլեկտրոնային տեխնիկա բաժնի մագիստրատուրայում և ստացել «Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում» մասնագիտացում։

2008-2012 թվականներին եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թվականից՝ «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ։ 2010-2014 թվականներին «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում եղել է համակարգերի ինժեներ, 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան), 2017-2018 թվականներին «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն։

2018 թվականի մայիսի 16-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ[7], 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1], 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[3]։

ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստում Հակոբ Արշակյանը ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ՝ 5 տարի ժամկետով[8]։

Կուսակցական գործունեություն

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[9][10][11][12][13][14]։

2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

2021 թվականի օգոստոսի 4-ին ԱԺ նիստում ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ։

Այլ տվյալներ

2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014 թվականին եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, մայիսի 14-ին ՔՊ ջոկատի հետ մարտական հերթապահություն է իրականացրել Արցախ Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայրում[15]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Ծանոթագրություններ