Հակինթ (բույս)
Հակինթ (բույս) | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
| ||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Hyacinthus | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
| ||||||||||||||
Հիացմունք, Հակինթ (լատին․՝ Hyacinthus), շուշանազգիների ընտանիքի կոճղեզավոր բազմամյա բույսերի ցեղ։
Ծաղկագործության մեջ տարածված է Հիացմունք (Հակինթ արևելյան), (H. orientalis) տեսակը (ունի 400-ից ավելի սորտեր)։
Կենսաբանական նկարագիր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Gc20_hyacinthos_orientalis.jpg/200px-Gc20_hyacinthos_orientalis.jpg)
Սոխուկը լայն կոնաձև է։ Տերևները արմատամերձ են, նշտարաձև, հյութալի, փայլուն կանաչ գույնի։ Ծաղկակիր ցողունը գլանաձև է, հյութալի, անտերև,բարձրություն՝ 20-50 սմ։ Ծաղկաբույլը հասկանման ողկույզ է, ծաղիկները զանգակաձև են, պարզ կամ լիաթերթ, հասկանման ծաղկաբույլում հավաքված, կապույտ, սպիտակ, դեղին, կարմիր, վարդագույն և այլն, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը մսոտ է, կլորավուն, մուգ դարչնագույն կամ սև։
Տարածում
Հայրենիքը Միջերկրական ծովի արևելյան երկրներն են (Սիրիա, Փոքր Ասիա, Հունաստան և այլն), որտեղից և մշակության մեջ է մտել 16-րդ դարում։ Ամենատարածված, վաղ գարնանը ծաղկող սոխուկավոր բույսերից է։
Աճեցում և բազմացում
Հակինթները նախընտրում են լուսավոր և արևոտ հողամասեր, այգու կիսապարարտ, թեթև ջրաթափանց հողեր։ Կտրած ծաղիկներ ստանալու համար նկուղում պահված սոխուկները բաց գրունտում տնկում են սեպտեմբեր ամսին, որպեսզի մինչև ցրտերն սկսվելը կարողանան արմատակալել։ Սոխուկները տնկում են 10-12 սմ խորությամբ, բույսը բույսից 10-12 և շարքը շարքից 15-20 սմ հեռավորությամբ։ Մեր պայմաններում առատ ոռոգում են պահանջում։ Խիստ ձմռանը անհրաժեշտ է սոխուկները ծածկել փտած գոմաղբի 10-15 սմ հաստության շերտով, իսկ վաղ գարնանը, մինչև տերևների երևալը գոմաղբը հեռացնել, թողնել տեղում միայն 1-2 սմ շերտ։
Անհրաժեշտ է սիստեմատիկաբար քաղհանել դաշտը և մաքրել մոլախոտերից։ Այդ նույն ժամանակ էլ տեղում մնացած գոմաղբը խառնել հողի հետ։ Ծաղիկները կտրելիս պետք է աշխատել տերևները չվնասել, որպեսզի բույսը շարունակի իր նորմալ վեգետացիան և սոխուկները հասունանան։ Եթե նախատեսված է բույսերը թողնել տեղում՝ հետագա տարիներին ծաղկեցնելու համար, ապա մեր պայմաններում անհրաժեշտ է սեզոնի ընթացքում դաշտը միքանի անգամ ոռոգել, որպեսզի սոխուկները նորմալ աճեն և չցամաքեն։ Փխրեցումը անհրաժեշտ է կատարել մակերեսային, քանի որ տերևները ոչնչանալուց հետո բույսի տեղը չի երևում և հողուրագից սոխուկները կարող են վնասվել։ Ինչ վերաբերում է այն սոխուկներին, որոնք նախատեսված են ձմեռվա ընթացքում վաղ ծաղկեցման համար, ապա դրանք պետք է գրունտից հանել հունիսի վերջին, այն ժամանակ, երբ տերևները դեղնում ու չորանում են։ հանված սոխուկները չորացնելուց հետո փոխադրում են սառը նկուղ ու պահում մինչև թաղարների մեջ կամ գրունտում տնկելը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2b/Floriade_canberra02.jpg/300px-Floriade_canberra02.jpg)
Լավագույն գեղազարդիչ բույսերից է։
Տեսակներ
Հայտնի է 3 տեսակ[2]։
- Hyacinthus litwinovii
- Hyacinthus orientalis
- Hyacinthus transcaspicus
Գեղարվեստական գրականության մեջ
- Հակինթ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 24-26։
Գրականություն
- Бекетов А. Н. Гиацинт, растения // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Coccoris, Patricia (2012) The Curious History of the Bulb Vase. Published by Cortex Design.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 66)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ (բույս)» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակինթ (բույս)» հոդվածին։ |