Հագագային աղեղ, կոշտ մուտք, կոկորդային խուլ պայթական բաղաձայն հնչյուն։ Գործածվում է շատ լեզուներում, առաջանում է ձայնալարերի փակվածքի հաղթահարման արդյունքում։ Ձայնալարերը օդի հոսանքի ազդեցությամբ կտրուկ բացվում են պայթական հնչումով։ Միևնույն ժամանակ բերանի խոռոչի օրգանները գտնվում են հանգիստ վիճակում կամ պատրաստվում հաջորդ հնչյունի արտաբերմանը։
Խոսակցական ռուսերենում հագագային աղեղը արտաբերվում է որոշ ձայնարկություններում, օրինակ՝ «не-а», նաև երբ երկու ձայնավորների հանդիպադրման դեպքում կատարվում է շատ հստակ տարբերակում (со-автор, му-ар, у-Ивана, по-одному):Ռուսաց լեզվում այս թույլ պայթյունը չունի իմաստափոխական ոչ մի նշանակություն։
Գերմաներենի կոնտեքստում հագագային աղեղը կոչվում է «կոշտ մուտք»։ Այս հնչյունը արտասանվում է բառի սկզբում և ձայնավորով սկսվող հիմքի հանգույցում, օրինակ՝ ’offen (բաց)։ Հենց այս հնչյունն է գերմաներենին տալիս յուրահատուկ կտրուկություն։Սեմական լեզվաընտանիքին պատկանող լեզուներում հագագային աղեղը, որպես կանոն, լիարժեք հնչյուն է։ Եբրայերենում այս հնչյունը նշանակվում է א (ալեֆ) տառով։ Ժամանակակից եբրայերենում հազվադեպ է արտասանվում, բացի դրանից՝ ע (ային) հնչյունը, ձայնավոր ʕ հնչյունը երբեմն արտասանվում են հագագային աղեղի նման։ Արաբերենում հագագային աղեղը նշանակվում է ء (համզա) սիմվոլով և համարվում լիարժեք ձայնավոր հնչյուն։ «Համզա» և «ային» հնչյունները, ինչպես նաև մյուս ձայնավորները կարող են կրկնապատկվել, օրինակ՝ رَأْسٌ رئيس سيئٌ أَمْرٌ: Ձայնավոր հնչյունները, գտնվելով «համզա» սիմվոլի հարևանությամբ, արտաբերվում են այնպես, ինչպես միջին ձայնավորների զուգորդությամբ։
Հագագային աղեղը հանդիպում է նաև արհեստական լեզուներում, օրինակ՝ նա’վի, գոա’ուլդյան։ Առաջինը Պանդորայի բնիկների հորինած լեզուն է «Ավատար» ֆիլմում, իսկ երկրորդը՝ տիեզերքի Աստղային դարպասների ցեղերից մեկի լեզուն։
Blevins, Juliette The Bimoraic Foot in Rotuman Phonology and Morphology(անգլ.) // Oceanic Linguistics. — 1994. — В. 2. — Т. 33. — С. 491—516. — doi:10.2307/3623138
Gussenhoven, Carlos Dutch(անգլ.) // Journal of the International Phonetic Association. — 1992. — В. 2. — Т. 22. — С. 45—47. — doi:10.1017/S002510030000459X
Ladefoged, Peter Vowels and Consonants (Second ed.). — Blackwell, 2005. — ISBN 0-631-21411-9
Olson, Kenneth; Mielke, Jeff; Sanicas-Daguman, Josephine; Pebley, Carol Jean; Paterson, Hugh J., III The phonetic status of the (inter)dental approximant(անգլ.) // Journal of the International Phonetic Association. — 2010. — В. 2. — Т. 40. — С. 199—215. — doi:10.1017/S0025100309990296
Roach, Peter British English: Received Pronunciation(անգլ.) // Journal of the International Phonetic Association. — 2004. — В. 2. — Т. 34. — С. 239—245. — doi:10.1017/S0025100304001768
Schane, Sanford A. French Phonology and Morphology. — Boston, Mass.: M.I.T. Press, 1968. — ISBN 0-262-19040-0
Sivertsen, Eva Cockney Phonology. — Oslo: University of Oslo, 1960.
Thelwall, Robin Illustrations of the IPA: Arabic(անգլ.) // Journal of the International Phonetic Association. — 1990. — В. 2. — Т. 20. — С. 37—41. — doi:10.1017/S0025100300004266
Thompson, Laurence Saigon phonemics(անգլ.) // Language. — 1959. — В. 3. — Т. 35. — С. 454—476. — doi:10.2307/411232
Watson, Janet The Phonology and Morphology of Arabic. — New York: Oxford University Press, 2002. — ISBN 0-19-824137-2