Կրոնն Էստոնիայում

(Վերահղված է Կրոնը Էստոնիայումից)

Էստոնիան Եվրոպայի ամենանվազ կրոնականացված պետություններից մեկն է[1], որի բնակչության մոտ 70 %-ն իրեն համարում է ոչ կրոնական։ Կրոնականացված բնակչության թվում գերիշխում են լյութերական և ուղղափառ քրիստոնյանները։

Համաձայն վերջին 2010 թվականի հարցումների[2]` Էստոնիայի քաղաքացիների 18 %-ը պատասխանել է, որ «իրենք հավատում են Աստծու գոյությանը», այն դեպքում, երբ 50 %-ն ասել է, որ «հավատում են որոշակի ոգու կամ կենդանի ուժի գոյությանը» և 29 %-ը, որ «չի հավատում որևէ տեսակի ոգու, աստծու և կենդանի ուժի»։ Ըստ այս հարցման՝ Էստոնիան Եվրոպական Միության 25 անդամներից ամենաքիչ կրոնականացվածն է։ Gallup-ի կողմից 2006-2008 թվականներին անց կացված հարցումները ցույց են տալիս, որ էստոնացիների 14 %-ն է դրական պատասխանել «Արդյո՞ք կրոնը կարևոր դեր ունի Ձեր առօրյայում» հարցին, որով նվազագույն արդյունքն ունի 143 հարցված երկրների շրջանակում[3]։

Բնակչության ամեն 3-րդից պակաս մարդ իրեն համարում է հավատացյալ, որոնցից մեծամասնությունը Լյութերական է, այն դեպքում, երբ ռուս փոքրամասնությունը դավանում է արևելյան ուղղափառություն։ Գիշերահավասարի հնագույն ավանդույթները (ինչպես սբ. Հովհաննեսի տոնը) անց է կացվում մեծ հարգանքով։ Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության այն մասը, ովքեր իրենց պատկան են համարում որևէ կրոնի[4].

Նաև կան քիչ թվով բողոքականություն, հուդայականություն և բուդդայականություն դավանողներ։ Maavalla Koda (Taaraism) կազմակերպությունը միավորում է ավանդական բնապաշտական կրոնների հետևորդներին[5][6]։ Ռուսական նորհեթանոսական «Vene Rahvausu Kogudus Eestis» կազմակերպությունը գրանցված է Տարտու քաղաքում[7]։

Ծանոթագրություններ