Կրոնը Բելգիայում
Eurobarometer-ի հարցման համաձայն 2005 թվականի տվյալներով Բելգիայի թագավորության բնակչության 43 %-ը հավատում է Աստծուն[1]։
Բելգիայի կրոնը Կաթոլիկներ (58%) Այլ քրիստոնյաներ (7%) Մուսուլմաններ (5%) Այլ կրոններ (2%) Աթեիստներ (27%) Չեն պատասխանել (1%) Other (0%)
Բելգիայի թագավորության սահմանադրությունը երաշխավորում է կրոնի դավանանքի ազատությունը։
Բելգիայում գերակշռող դավանանքը Հռոմեական կաթոլիկ եկեղեցին է։ Այլ կրոնների և դավանանքների շարքում խոշորներն են Անգլիկան եկեղեցին, բողոքականությունը, իսլամը և հուդայականությունը։
Գոյություն ունի կրոնների (դավանանքների) պետական ֆինանսավորման ծրագիր։ Ամեն տարի Բելգիայի կառավարությունը հիմնական կրոններին տրամադրում է 140 մլն եվրո։ Այդ գումարի 85.5 %-ը գնում են կաթոլիկության դավանանքի աջակցությանը, 8 %-ը՝ կազմակերպված աշխարհիկության վրա, 2,5 %-ը՝ բողոքական և ավետարանչական դավանանքին, իսկ 2,1 %-ը՝ իսլամական։ Գումարի մնացյալ հատվածը հավասարապես կիսվում է ուղղափառների, հուդայականների և անգլիկանների միջև։
Կրոնական կազմակերպություններ
Բելգիայում գործում են ճանաչված և ոչ ճանաչված կրոնական միավորումներ։ Պետական սուբսիդավորում ունեցող ճանաչված կրոնական կազմակերպություններն են.
- բողոքականներ՝
- Բելգիայի Միացյալ բողոքական եկեղեցին,
- Բելգիայի միսիոներական քրիստոնեական եկեղեցին,
- մեթոդիստները,
- անգլիկանները,
- Յոթերորդ օրվա ադվենտիստները,
- ուղղափառները
- (Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան,
- Կոստանդնուպոլսի պատրիարքարան,
- սերբական և ռումինական ուղղափառ եկեղեցիներ,
- իսլամական կազմակերպություններ,
- հրեական համայնքները[2]։
Քրիստոնեություն
Կաթոլիկ եկեղեցի
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Binderveld_-_Sint-Jan_de_Doperkerk.jpg/220px-Binderveld_-_Sint-Jan_de_Doperkerk.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5c/25120-CLT-0006-01_Kerk_Saints-Martin-et-Ad%C3%A8le_Orp-Jouche.jpg/220px-25120-CLT-0006-01_Kerk_Saints-Martin-et-Ad%C3%A8le_Orp-Jouche.jpg)
Բելգիայի բնակչության մոտ 76 %-ը համարում է իրեն կաթոլիկ, սակայն ակտիվ ծխականները բնակչության միայն 8 %-ն են։ Բելգիայում հաշվվում է կաթոլիկ եկեղեցու 3 946 ծխական համայնք։
Բողաքական եկեղեցի
Բելգիայում խոշորագույն բողոքական կազմակերպությունը «Բողոքական և ավետարանչական դավանանքի վարչական խորհուրդն» է։ Այդ կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին Բելգիայի երկու խոշորագույն բողոքական եկեղեցիների՝ Բելգիայի բողոքական միացյալ եկեղեցու և Բողոքական և ավետարանչական եկեղեցիների դաշնային սինոդի միավորումից։
«Բողոքական և ավետարանչական դավանանքի վարչական խորհուրդն» իրենից ներկայացնում է վարչական համագործակցության կառուցվածքը Բելգիայի բողոքական միացյալ եկեղեցու և Բողոքական և ավետարանչաական եկեղեցիների դաշնային սինոդի միջև։
Վարչական խորհուրդի գլխավոր առաքելությունը քաղաքացիական իշխանությունների հետ միացյալ ներկայացուցչությունն է։
Իսլամ
Իսլամը Բելգիայում երկրորդ ամենատարածված կրոնն է։ Տարբեր տվյալներով երկրում ապրում է 450-ից մինչև 600 հազար մուսուլման բնակիչ, որոնք կազմում են թագավորության ընդհանուր բնակչության 5-ից 6 %-ը։ Մուսուլմանների մեծ կենտրոնացումը նկատվում է Բրյուսելում (մոտ 22 %).
Հուդայականություն
Բելգիայում ապրում է մոտ 40 հազար հրեա, գործում են 45 ժողովարան։