Կրյոզո
Կրյոզո կամ Լը Կրյոզո (ֆր.՝ Le Creusot), քաղաք կենտրոնական Ֆրանսիայում, Բուրգունդիայի պատմական շրջանի Սոն և Լուար դեպարտամենտում։ Հիմնադրվել է XVIII դարի վերջին։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կրյոզո, Լը Կրյոզո | |||
Le Creusot | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Ղեկավար | Անդրե Բիլարդոն | ||
Մակերես | 18,11 կմ² | ||
ԲԾՄ | 355 մ | ||
Բնակչություն | 23 207 մարդ (2008) | ||
Խտություն | 1281 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 71200 | ||
Փոստային դասիչ | 71200[1] | ||
Պաշտոնական կայք | le-creusot.fr | ||
| |||
Աշխարհագրություն
Կրյոզոն գտնվում է Փարիզից 280 կմ դեպի հարավ-արևելք, Դիժոնից 75 կմ դեպի հարավ-արևմուտք, Մակոնից 65 կմ դեպի հարավ-արևմուտք։ Կրյոզոն դեպարտամենտի երրորդ խոշոր քաղաքն է Շալոն-սյուր-Սոն, Մակոն քաղաքներից հետո։ Բնակչության թիվը կազմում է 23, 207 մարդ (2008 թվականի դրությամբ)։
Տնտեսություն
Նախկին հանքարդյունաբերական քաղաքն այժմ համարվում է հատուկ պողպատների արտադրության, մեքենաշինական (ArcelorMittal, Schneider Electric, Alstom մետաղագործական ընկերություններ) և ռազմական արդյունաբերության կենտրոն։ Կրյոզոյի մոտ արդյունահանվում է քարածուխ։
1990-ական թվականներին զարգանում է տուրիստական ուղղվածությունը։ Գլխավոր տեսարժան վայր է համարվում «Parc des Combes» զբոսայգին։
Կրյոզոն նաև համարվում է Բուրգունդիայի երկրորդ կրթական կենտրոնը (Դիժոնից հետո) իր համալսարանական թաղամասերով՝ կամպուսով։
Քույր-քաղաքներ
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրյոզո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 696)։ ![]() |