Կրետեական փշամուկ

Կրետական փշամուկ
Կրետական փշամուկ
Կրետական փշամուկ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգԿրծողներ (Rodentia)
ԸնտանիքՄկներ (Muridae)
ՑեղAcomys
ԵնթացեղAcomys
ՏեսակԿրետական փշամուկ (A. minous)
Միջազգային անվանում
Acomys minous
Bate, 1906
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Կրետեական փշամուկ[1] (Acomys minous), մկների ընտանիքին պատկանող կրծողների տեսակ։ Հանդիսանում են Կրետեի էնդեմիկ կենդանատեսակ։

Անատոմիա

Կրետեական փշամուկը, ինչպես նաև Acomys ցեղի այլ ներկայացուցիչներ, բավականաչափ մեծ և ավելի ծանր են, քան տնային մուկը։ Ինչպես փշավոր մկների այլ ներկայացուցիչներ, ունեն խոշոր ականջներ և աչքեր, թեփուկավոր ցցված պոչ, փշանման մազեր մեջքի վրա։ Իրանի երկարությունը կազմում է 90-130 մմ, պոչի երկարությունը՝ 90-120 մմ, հետևի ոտքերի երկարությունը՝ 18-20 մմ, ականջների մեծությունը՝ 16-20 մմ։ Կենդանու քաշը 30-86 գրամ է։ Վզի վերին հատվածի բուրդը մոխրագույն է, կողքերում՝ մոխրաշիկագույն, իսկ որովայնին՝ սպիտակ։

Տարածվածությւն

Կրետեական փշամուկը Կրետե կղզու էնդեմիկ է։ Կենդանիներն ապրում են տափաստանային բուսականությամբ չորային, ժայռոտ լեռնային շրջաններում։ Ձմռանը կենդանիները հաճախ բնակություն են հաստատում բնակելի և կենցաղային շենքերում։ Քանի որ Կրետեում չեն հայտնաբերվել փշամկան մկան բրածո մնացորդներ, ենթադրվում է որ նրա նախնիները կղզի են բերվել մարդկանց կողմից հեռու անցյալում։

Վարքի առանձնահատկություններ

Կրետեական մուկն ակտիվ է և՛ աղջամուղջին, և՛ օրվա գիշերային ժամերին։ Շատ լավ մագլցում է քարաժայռերի վրա, վազքի ժամանակ պոչով խփում է մեջքին։

Նրանք ապրում են փոքր խմբերով, որոնցում էգերը հանդիսանում են առաջնորդ։ Ամենակերներ են, միայն թե նրանց հիմնական սնունդը բուսական է, մեծ մասամբ՝ հացահատիկային։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Stéphane Aulagnier, Patrick Haffner, Anthony J. Mitchell-Jones, François Moutou, Jan Zima: Die Säugetiere Europas, Nordafrikas und Vorderasiens. Der Bestimmungsführer. Haupt, Bern u. a. 2009, ISBN 978-3-258-07506-8, S. 240—241.
  • Anthony J. Mitchell-Jones, Giovanni Amori, Wieslaw Bogdanowicz, Boris Krystufek, P. J. H. Reijnders, Friederike Spitzenberger, Michael Stubbe, Johan B. M. Thissen, Vladimiŕ Vohralik, Jan Zima: The Atlas of European Mammals. Poyser, London, 1999, ISBN 0-85661-130-1, S. 292—293.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետեական փշամուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետեական փշամուկ» հոդվածին։