Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրասնոդարի երկրամաս (ռուս. ՝ Краснодарский край ), երկրամաս Ռուսաստանի Դաշնությունում , Ռուսաստանի դաշնային սուբյեկտ ։ Վարչական կենտրոնն է Կրասնոդար քաղաքը։
Սահմանակցում է Ռուսաստանի Ռոստովի մարզի , Ստավրոպոլի երկրամասի , Կարաչայ-Չերքեզական և Ադըղեայի հանրապետությունների, մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության հետ, ինչպես նաև՝ ծովային սահմանով Ղրիմի Հանրապետության հետ։
Բնակչության թիվ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով երկրամասի բնակչության թիվը կազմում է 5 513 804 մարդ[3] (2016)։ Երկրամասը զբաղեցնում է երրորդ տեղը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների շարքում՝ ըստ բնակչության թվի՝ Մոսկվայից և Մոսկվայի մարզից հետո։ Բնակչության խտությունը կազմում է 73.05 մարդ/կմ² (2016)։ Քաղաքային բնակչության բաժինը կազմում է 54.32 %[3] (2016)։
Ազգային կազմ Կրասնոդարի երկրամասի ազգային կազմը 2010 թվականի մարդահամարի տվյալներով[4] ունի հետևյալ տեսքը․
Կրասնոդարի երկրամասը բաժանվում է 45 մունիցիպալ կազմավորումների՝ 8 քաղաքային օկրուգների և 37 մունիցիպալ շրջանների։
Քաղաքային օկրուգները և դրանց կենտրոնները.
I. քաղաք Կրասնոդար — ք. Կրասնոդար II. քաղաք Նովոռոսիյսկ — ք. Նովոռոսիյսկ III. քաղաք-բուժավայր Գելենջիկ — ք. Գելենջիկ IV. քաղաք Գորյաչի Կլյուչ — ք. Գորյաչի Կլյուչ V. քաղաք-բուժավայր Սոչի — ք. Սոչի VI. քաղաք Արմավիր — ք. Արմավիր VII. քաղաք-բուժավայր Անապա — ք. Անապա VIII. դաշնային տարածք Սիրիուս – քտա Սիրիուս Շրջանները և դրանց վարչական կենտրոնները.
Աբինսկի շրջան — ք. Աբինսկ Ապշերոնսկի շրջան — ք. Ապշերոնսկ Բելայա Գլինայի շրջան — գ. Բելայա ԳլինաԲելորեչենսկի շրջան — ք. Բելորեչենսկ Բրյուխովեցկայայի շրջան — ստ. ԲրյուխովեցկայաՎիսելկիի շրջան — ստ. ՎիսելկիԳուլկևիչիի շրջան — ք. Գուլկևիչի Դինսկայայի շրջան — ստ. ԴինսկայաԵյսկի շրջան — ք. Եյսկ Կավկազսկայայի շրջան — ք. Կրոպոտկին Կալինինսկայայի շրջան — ստ. ԿալինինսկայաԿանևսկայայի շրջան — ստ. ԿանևսկայաԿորենովսկի շրջան — ք. Կորենովսկ Կրասնոարմեյսկայայի շրջան — ստ․ ՊոլտավսկայաԿռիլովսկայայի շրջան — ստ. ԿռիլովսկայաԿրիմսկի շրջան — ք. Կրիմսկ Կուրգանինսկի շրջան — ք. Կուրգանինսկ Կուշչյովսկայայի շրջան — ստ. ԿուշչյովսկայաԼաբինսկի շրջան — ք. Լաբինսկ Լենինգրադսկայայի շրջան — ստ. ԼենինգրադսկայաՄոստովսկոյի շրջան — քտա Մոստովսկոյ Նովոկուբանսկի շրջան — ք. Նովոկուբանսկ Նովոպոկրովսկայայի շրջան — ստ. ՆովոպոկրովսկայաՕտրադնայայի շրջան — ստ. ՕտրադնայաՊավլովսկայայի շրջան — ստ. ՊավլովսկայաՊրիմորսկո-Ախտարսկի շրջան — ք. Պրիմորսկո-Ախտարսկ Սևերսկայայի շրջան — ստ. ՍևերսկայաՍլավյանսկի շրջան — ք. Կուբանի Սլավյանսկ Ստարոմինսկայայի շրջան — ստ. ՍտարոմինսկայաՏբիլիսկայայի շրջան — ստ. ՏբիլիսկայաՏեմրյուկի շրջան — ք. Տեմրյուկ Տիմաշյովսկի շրջան — ք. Տիմաշյովսկ Տիխորեցկի շրջան — ք. Տիխորեցկ Տուապսեի շրջան — ք. Տուապսե Ուսպենսկոեի շրջան — գ. ՈւսպենսկոեՈւստ-Լաբինսկի շրջան — ք. Ուստ-Լաբինսկ Շչերբինովսկայայի շրջան — ստ. Ստարոշչերբինովսկայա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 676 )։