Կռվողը (2010 ֆիլմ)

«Կռվողը» (անգլ.՝ The Fighter), ռեժիսոր Դևիդ Օ. Ռասսելի գեղարվեստական ֆիլմ, որը հիմնված է երկու բռնցքամարտիկ եղբայրների իրական կյանքի վրա, որոնք հաղթահարել են խոր անձնական դրամաներ և որոնց միավորել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու նպատակը։ Գլխավոր դերը կատարել է Մարկ Ուոլբերգը։ Պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, սահմանափակ վարձակալությամբ, իսկ ռուսական վարձակալությունում կայացել է 2011 թվականի փետրվարի 23-ին[12]։

Կռվողը
անգլ.՝ The Fighter
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և բոքսի մասին ֆիլմ
Թեմաանհաջող ընտանիք[1], բռնցքամարտ[1], քույր-եղբայրների հարաբերություններ[1], Միքի Ուորդ[1], պրեկարիատ[1], Դիքի Էքլունդ[1] և թմրամոլություն[1]
Թվական2010 և ապրիլի 7, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ռասսել[3][4][5][…]
ՊրոդյուսերՄարկ Ուոլբերգ, Ռայան Քավանա[6] և Դարրեն Արոնոֆսկի[4]
Սցենարի հեղինակՍքոթ Սիլվեր
ԴերակատարներՄարկ Ուոլբերգ[5][7][8][…], Քրիստիան Բեյլ[5][7][9][…], Էմի Ադամս[5][9][10][…], Մելիսա Լեո[5][7][9][…], Շուգար Ռեյ Լեոնարդ[11], Ջեք ՄաքԳի[9][11], Խոսե Անտոնիո Ռիվերա[11], Ջեննա Լամիա, Փոլ Քեմփբել, Թեդ Արսիդի, Ֆրենկ Ռենզուլլի, Բիանկա Հանթեր և Էրիկա ՄաքԴերմոթ
ՕպերատորՀոյտե վան Հոյտեմա
ԵրաժշտությունՄայքլ Բրուք
ՄոնտաժՓամելա Մարտին
Պատմվածքի վայրԱտլանտիկ Սիթի[1], Լոուել[1] և Լոնդոն[1]
ԿինոընկերությունRelativity Media, Mandeville Films և Closest to the Hole Productions
Տևողություն115 րոպե
 The Fighter (2010 film) Վիքիպահեստում

Երկրորդ պլանի դերակատարներ Քրիստիան Բեյլը և Մելիսա Լեոն դերասանական աշխատանքների համար արժանացել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Սյուժե

Միկկի Ուորդը (Մարկ Ուոլբերգ) այնքան էլ հաջողակ բռնցքամարտիկ չէ, նա մարզվում է իր եղբոր՝ Լոուել (Մասաչուսեթս) քաղաքի լեգենդ Դիկկի Էկլունդի (Քրիստիան Բեյլ) ղեկավարությամբ։ Դիկկին իր ժամանակ մեծ հույսեր էր տալիս և նույնիսկ մարտերից մեկում նոկդաունի է ենթարկել հենց Շուգար Ռեյ Լեոնարդին: Սակայն հիմա նա ուժեղ կախվածության մեջ է թմրանյութից և թվում է, թե ներքաշում է նաև իր եղբորը։ Միկկի մայրը՝ Էլիսը (Մելիսա Լեո), որը հանդես էր գալիս որպես իր որդու մենեջեր, այնքան էլ հաջողությամբ չի կազմակերպում մարտեր որդու համար։

Հերթական անհաջող մարտից և եղբոր ձերբակալումից հետո Միկկին, խորհրդակցելով իր ընկերուհի Շարլինի (Էմի Ադամս) հետ, որոշում է ինքնուրույն մարզվել։ Դա առաջացնում է սուր կոնֆլիկտ իր բազմանդամ ընտանիքի հետ, որը այդպիսի արարքը դիտարկում է որպես դավաճանություն։

Դերերում

  • Մարկ Ուոլբերգ — Միկկի Ուորդ
  • Քրիստիան Բեյլ — Դիկ «Դիկկի» Էքլունդ
  • Էմի Ադամս — Շարլին Ֆլեմինգ
  • Մելիսա Լեո — Էլիս Ուորդ
  • Ջեկ Մակգի — Ջորջ Ուորդ
  • Մայք Օ′Կիֆ — Միկկի Ուորդի մարզիչը(խաղում է ինքն իրեն)
  • Դենդրի Թեյլոր — Գեյլ«Դեղնադարչնագույն Շուն» Էքլունդ
  • Ջեննա Լամիա — Շերրի Ուորդ
  • Բիանկա Հանթեր — Քեթի Էքլունդ
  • Էրիկա Մակդերմոտտ — Սինդի Էքլունդ
  • Շանթի Սոկ — Կարեն
  • Ռոյ Ջոնս — զվարճացող

Ստեղծում

Կինոնկարի ստեղծումը բավականին տանջալից է անցել և նկարահանումները բազմիցս հետաձգվել են անբավարար ֆինանսավորման պատճառով։ Փոխվել է նաև ռեժիսորը։ Երեք անգամ փոխվել է Դիկկի Էքլունդի դերակատարը. արդեն դերն ստանձնած Բրեդ Փիթը, ապա Մեթ Դեյմոնը (երկու անգամ) որոշ ժամանակ անց դուրս են եկել նախագծից։

Կինոստուդիան պատրաստ էր հրաժարվել նկարահանումներից, բայց պրոդյուսերությունն ստանձնած Մարկ Ուոլբերգը բառացիորեն վերականգնել է այն։ Հենց ամենասկզբից նա այդ նախագծին վերաբերվել է հատուկ առաջնահերթությամբ, միգուցե Միկկի Ուորդի և իր սեփական հաջողության պատմության նմանության կամ սպորտում կայանալու մանկական երազանքների պատճառով։ Մարկը 2 տարի նվիրել է կանոնավոր մարզումներին և նկարահանումներին ներկայացել գերազանց մարզավիճակում, որը համապատասխանում էր իրենից տասը տարով երիտասարդ հերոսին։

Միլլի Ուորդի դերը սկզբում փորձել է Մայքլ Ֆասբենդերը։

Որպեսզի Քրիստիան Բեյլը հասնի կոկաին օգտագործող Դիկկի Էքլունդի դերի լիարժեք ներկայացման, նա անցել է խիստ դիետաի՝ սնվելով միայն մրգերով և բանջարեղենով, թեև ըստ պայմանագրի դա նրանից չէր պահանջվում։ Նա այնքան էր նիհարել, որ իր գործընկեր Մարկ Ուոլբերգը հասարակության առաջ իր մտահոգությունն է հայտնել նրա առողջության մասին։ Սակայն դա Քրիստիանի առաջին փորձությունը չէր․ նախկինում ևս նա իրեն ենթարկել էր այդպիսի դաժան փորձության, երբ նկարահանվել էր «Մեքենավարը» և «Փրկարար լուսաբացը» կինոնկարներում։

Իրական կյանքում Դիկկին շատ ավելի մեծ է իր խորթ եղբայր Միկկիից, թեև Քրիստիան Բեյլն ավելի երիտասարդ է, քան Մարկ Ուոլբերգը։

Սաունդտրեկ

ՍտեղծագործությունՀեղինակԿատարող
«Հիմա հավանու՞մ ես ինձ»Քելվին Սուոբի, Դեն Թեյլոր, Սպենսեր Փեյջ, Քրիս Էլլուլ և Արլեստեր ՔրիստիանThe Heavy
«Քաղցր Երազներ»Քիտ Սենթ-ՋոնՔիթ Սենթ-Ջոն
«Հնարավոր չէ ընդմիշտ թաքցնել քո սերը»Ջեյմս Վիլյամ Հենթերլի և Դեննիս ՔլայնֆելթMariner
«Պինդ ոսկի»Քիտ ՄենսֆիլդՔիթ Մենսֆիլդ
«Ներքև և Կեղտոտ»Սքոթ Նիքոլի և Ջեյմի ԴանլեփՄայքլ Մալհոլլանդ
«Սրբերին»Քիմ ԴիլThe Breeders
«Այնպես Որ Ձեր Մեջ»Բադդի Բյուի, Դին Դոթրի և Ռոբերտ ՆիքսAtlanta Rhythm Section
«Սառա ժպիտ»Դերիլ Հոլլ և Ջոն ՕութսHall & Oates
«Այստեղ Ես Նորից Եմ Գնում»Դեյվիդ Քովերդեյլ և Բերնի ՄարսդենWhitesnake
«Պարի սրահի օրերը»Դարրեն Քոսթին, Նիկ Ֆելդման և Ջեկ ՀյուսWang Chung
«Ուղարկիր Ինձ Քո Սերը»Ջեյմի ՔարփենթերՋեյմի Քարփենթեր
«La Maleta En El Camino»Անտուան ԴյուամելԱնտուան Դյուամել
«Ես սկսեցի կատակը»Բարրի Գիբ, Ռոբեն Գիբ և Մորիս Գիբ
«Հասմիկ աղջիկ»Սինն Սիսամաութ և Փեն ՌոնՍինն Սիսամաութ և Փեն Ռոն
«Լավ Ժամանակներ Վատ Ժամանակներ»Ջիմի Փեյջ, Ջոն Փոլ Ջոնս և Ջոն ԲոնեմLed Zeppelin
«Նկարագրություն»Մեթթ Քոսքենմաքի և Դեվիդ Ջոն Վանաքոր
«Ձայները կրում են»Մայքլ Հաուսման, Ռոբերտ Հոլմս,Էյմի Մանն և Ջոզեֆ Փեշի'Til Tuesday
«HBO խաղարկային ներկայացման թեմա»Ֆերդինանդ Ջեյ ՍմիթՖերդինանդ Ջեյ Սմիթ
«Կտրիր իմ միտքը»Էնթոնի Քիդիս, Ֆլի, Ջոն Ֆրուշանթե և Չադ ՍմիթRed Hot Chili Peppers
«Ռոք Ն՛ Ռոլլի Խառնաշփոթ»Ջիմ Գորդոն և Ռիկ ԳրեչTraffic
«Վերադարձ Թամբին»Սթիվեն Թայլեր և Ջո ՓերրիAerosmith
«Կանացի Կոդեքս (Ուղիղ Եթեր)»Էլ Բարր, Թիմոթի Բրեննան, Քեն Քեյսի, Մեթթ Քելլի,Ջեյմս Լինչ, Մարկ Օրրելլ և Ջոշուա ՈւոլլեսDropkick Murphys
«Սիեստա»Դենիել ԻնդարթMariachi La Estrella
«Դուք չեք լսու՞մ իմ թակոցը»Միք Ջագեր և Քիտ ՌիչարդսThe Rolling Stones
«Ներկեք քաղաքը Կարմիր»Ջեյմս Ֆինթան ՄակկոննելլThe Mahones
«Փառք և հետևանք»Բեն ՀարփերԲեն Հարփեր

Պարգևներ և մրցանակներ

ՄրցանակԿատեգորիաԱնունԱրդյունք
ՕսկարԼավագույն ֆիլմԴեյվիդ Հոբերման, Թոդ Լիբերման, Մարկ ՈւոլբերգՄրցանակ
Լավագույն ռեժիսորությունԴևիդ Օ. ՌասսելՄրցանակ
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերՔրիստիան ԲեյլՀաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դերԷմի ԱդամսՄրցանակ
Մելիսա ԼեոՀաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենարՍքոթ Սիլվեր, Փոլ Թամասի, Էրիկ Ջոնսոն, Քիտ ԴորրինգտոնՄրցանակ
Լավագույն մոնտաժՊամելա ՄարտինՄրցանակ
BAFTAԵրկրորդ պլանի լավագույն տղամարդու դերՔրիստիան ԲեյլՄրցանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դերԷմի ԱդամսՄրցանակ
Լավագույն օրիգինալ սցենարՍքոթ Սիլվեր, Փոլ Թամասի, Էրիկ ՋոնսոնՄրցանակ
Ոսկե գլոբուսԼավագույն ֆիլմ- դրամաՄրցանակ
Լավագույն ռեժիսորությունԴևիդ Օ. ՌասսելՄրցանակ
Լավագույն տղամարդու դերը դրամայումՄարկ ՈւոլբերգՄրցանակ
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերՔրիստիան ԲեյլՀաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դերԷմի ԱդամսՄրցանակ
Մելիսա ԼեոՀաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների ընկերության մրցանակԼավագույն դերասանական անձնակազմՄրցանակ
Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերՔրիստիան ԲեյլՀաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն կնոջ դերԷմի ԱդամսՄրցանակ
Մելիսա ԼեոՀաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կռվողը (2010 ֆիլմ)» հոդվածին։