Կորցրած օղակ

«Կորցրած օղակ» (անգլ.՝ Missing Link), stop motion տեխնոլոգիայով ստեղծված լիամետրաժ տիկնիկային անիմացիոն ֆիլմ։ Գլխավոր հերոսների դերերը հնչյունավորել են Հյու Ջեքմանը, Զոյի Սալդանան և Թիմոթի Օլիֆանտը[4][5][6]։

Կորցրած օղակ
անգլ.՝ Missing Link
Տեսակկինոնկար
Ժանրկինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Գործողության վայրՄիացյալ Թագավորություն
ՌեժիսորChris Butler?
ՍցենարիստChris Butler?
ՊրոդյուսերԹրևիս Նայթ և Arianne Sutner?
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
ԽմբագիրStephen Perkins?
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ԸնկերությունLaika
ԴիստրիբյուտորAnnapurna Pictures և AGC Studios?
Տևողություն95 րոպե
Թվականապրիլի 12, 2019, մայիսի 30, 2019, ապրիլի 11, 2019[1], մայիսի 22, 2020 և ապրիլի 5, 2019[2]
MPAA վարկանիշPG
Բյուջե102 300 000 $
Շահույթ16 649 539 $[3] և 26 565 710 $[3]
missinglink.movie(անգլ.)

Սյուժե

Մուլտֆիլմը խիզախ հետազոտող Լեոնել Ֆրոստի մասին է, որը երազում է աշխարհին պատմել տարբեր լեգենդար մարդկանց մասին, որոնցից մեկը Լինկն է. նա մարդկանց կապում է իրենց նախնիների հետ[7]։

Հնչյունավորողներ

դերասանդեր
Զաք Գալիֆիանակիսպարոն Լինկ
Հյու ՋեքմանըԼեոնել Ֆրոստ
Զոյի ՍալդանաԱդելինա Ֆորթնայթ
Թիմոթի Օլիֆանտ
Էմմա Թոմփսոն
Ամրիտա Աչարիա
Սթիվեն Ֆրայ
Դեվիդ Ուիլյամս
Մեթթ Լուկաս

Ստեղծում

2018 թվականի ապրիլի 25-ին հայտարարվում է, որ Laika-ն սկսել է նոր մուլտֆիլմի՝ «Հինգերորդ ֆիլմի» աշխատանքները։ Այն գրել և նկարահանել էին գլխավոր հերոսներ Քրիս Բալթերը, Հյու Ջեքմանը, Զոյի Սալդանան, Զաք Գալիֆիանակիսը։ Ֆիլմը պետք է նկարահանվեր Annapurna Pictures-ի հետ համագործակցությամբ, որը նույնպես պետք է զբաղվեր ներքին վարձույթի հարցերով։ 2018 թվականի մայիսի 7-ին հայտարարվում է,որ ֆիլմը պետք է անվանվի «Կորցրած օղակ» և լրացուցիչ դերասանների թվում կլինեն Սթիվեն Ֆրայը, Էմմա Թոմփսոնը, Թիմոթի Օլիֆանտը, Մեթթ Լուկասը, Դեվիդ Ուիլյամսը, ՉինգՎալդես-Արանը, Արմիտա Արչին[8][9]։

Ըստ տեղեկությունների, ֆիլմի արտադրությունը սկսվել է 2018 թվականի մայիսին, երբ Laika-ի նկարիչները 65 եզակի պատկերներով ավելի քան 110 դեկորացիա են պատրաստել նկարահանումների համար[10]։

Շահույթ

Մուլտֆիլմը ամենաբարձր վարձատրվող տիկնիկային մուլտֆիլմերի ցանկում զբաղեցնում է 17-րդ տեղը. Հյուսիսային Ամերիկայում՝ 16 649 539 դոլար[11], այլ երկրներում՝ 9 599 930 դոլար, միասին 26 249 469 դոլար[12] ընդհանուր շահույթով։

Քննադատություն

Ֆիլմը հիմնականում դրական գնահատականներ է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 89% վարկանիշ, որը հիմնված է 155 քննադատների գրախոսության վրա, միջին գնահատականով 10-ից՝ 7.2[13]

Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100 միավորից 68-ը, որը հիմնված է 30 գրախոսությունների վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական կարծիքներ»[14] կարգավիճակին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

AllMovie AlloCiné