Կորսված գիսաստղեր

Կորսված գիսաստղ է անվանվում նախկինում հայտնաբերված գիսաստղը, որը իր վերջին պերիհելիով անցումից հետո այլևս չի դիտարկվել նրա հաշվարկված պարբերության ժամանակահատվածի անցնելուց հետո, հիմնականում սա տեղի է ունենում, որովհետև չի եղել բավարար տեղեկություններ գիսաստղի ուղեծիրը ճշգրիտ հաշվարկելու համար և հետևաբար կանխատեսելու նրա գտնվելու վայրը։ Համաձայն ՄԱՄ անվանումաբանության այսպիսի գիսաստղերը նշանակվում են «P/» նշանով գիսաստղի համարում, և «D/» նշան է տրվում այն կորսված գիսասղտերին, որոնք այլևս գոյություն չունեն, ոչնչացել են, կամ անհետացել[1]։

Բիելայի գիսաստղ դիտարկվել է երկու անգամ 1846, և այն այլևս չի երևացել 1852 թվականից սկսած

Կորսված գիսաստղերը կարող են համեմատվել կորսված աստերոիդների հետ, մի տարբերությամբ, որ գիսաստղերի ուղեծրերի վրա ազդում են նաև ոչ-ձգողական ուժեր, այնպիսիք, ինչպիսին են միջուկից արտանետվող գազերի և մասնիկների առաջացրած ուժերը։ Օգտագործելով այս տվյալները Բրայան Մարսդենը կարողացավ հաջողությամբ կանխագուշակել կորսված Սվիֆթ–Թատլ գիսաստղի հայտնությունը 1992 թվականին։

Կորսման պատճառներ

5D/Բրորսեն, կորսվել է 1879 թվականի հայտնությունից հետո։

Աստղագետների կողմից գիսաստղերի իրենց հաջորդ հայտնության ժամանակ չդիտարկման համար գոյություն ունեն մի քանի պատճառներ։ Նախ, գիսաստղի ուղեծիրը կարող է ազդեցության ենթարկվել հսկա մոլորակների ձգողության կողմից, որը գումարվելով գազերի արտանետումների ազդեցությանը կարող է զգալիորեն փոխել գիսաստղի պերիհելին և դրանով անցման ժամանակը։ Առավել ևս, այս կարգի ազդեցությունները կարող են փոխել գիսաստղի ուղեծիրը այնքան, որ այն տեսանելի չլինի Երկրից, կամ նույնիսկ դուրս շպրտեն այն Արեգակնային համակարգից, սրա օրինակ է համարվում Լեքսելի գիսաստղը։ Քանի որ որոշ գիսաստղեր պարբերաբար ունենում են պայծառության ժայթքումներ, հնարավոր է, որ այդ ժայթքման պահին այն հայտնաբերվել է, և հետագայում կորսվել երբ այլևս այսպիսի ժայթքումներ չեն եղել։

Գիսաստղերի կորստի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ նրանց վրա ցնդող նյութերի սպառումը։ Երբ գիսաստղի միջուկում առկա բոլոր ցնդող նյութերը ժայթքում են այն վերածվում է փոքր, մուգ, իներտ քարի կտորի[2], որոնք անվանում են ծեր գիսաստղ, որն իրենից ներկայացնում է աստերոիդ։ Սա կարող է պատահած լինել 5D/Բրորսեն գիսաստղի հետ, որը ըստ Մարսդենի հավանաբար «խունացել է» ուշ 19-րդ դարում[3]։

1995 թվականին մասերի բաժանված 73P/Շվասման-Վախման գիսաստղի B մասից արտանետվող նյութը լուսանկարված Հաբլ աստղադիտակից։

Որոշ դեպքերում գիսաստղերը բաժանվում են մասերի պերիհելիով անցման ժամանակ, կամ իրենց ուղեծրի մեկ այլ հատվածում։ Այս երևույթի ամենահայտնի օրինակն է Բիելայի գիսաստղը, որի բաժանումը երկու մասերի դիտարկվել է 1852 թվականին, ինչից հետո այն անհետացել է։ Վերջերս դիտարկվել է 73P/Շվասման-Վախման գիսասղտի բաժանումը մասերի։

Երբեմն, նոր մարմնի հայտնաբերումը, իրականում հանդիսանում է հնում կորսված մարմնի վերա-հայտնաբերում, ինչը տեղի է ունենում ուղեծրի ճշգրիտ հաշվարկների հետևանքով պարզելով նախկինում այդ մարմնի գնտվելու վայրը։ Կորսված գիսաստղերի դեպքում սա հատուկ դեպք է։ Օրինակ՝ 177P/Բարնարդ գիսաստղը (նշանակվում է նաև P/2006 M3) հայտնաբերվել էր 1889 թվականի հունիսի 24-ին Էդվարդ Բարնարդի կողմից, դրանից հետո այն վերահայտնաբերվել է 116 տարի անց 2006 թվականի հուլիսի 19-ին[4]։ 177P գիսաստղը անցավ Երկրից 0,36 ա. մ. հեռավորության վրա[5]։

Գիսաստղերը կարող են հեռանալ, սակայն դեռևս չհամարվել կորսված, նույնիսկ եթե նրանց վերադարձը չի սպասվում առաջիկա հարյուրավոր կամ հազարավոր տարիների ընթացքում։ Ավելի հզոր աստղադիտակներով հնարավոր դարձավ դիտարկել գիսաստղեր, որոնք ունեն ավելի երկար ուղեծրի պարբերություններ։ Օրինակ՝ Հեյլ-Բոպպի գիսաստղը դիտարկվել է անզեն աչքով իր 1997 թվականին հայտնվելուց հետո մոտ 18 ամիսների ընթացքում[6]։ Սպասվում է, որ այն դեռևս կդիտարկվի մեծ աստղադիտակներով մինչև 2020 թվականը, այդ ժամանակ այն կունենա մոտ 30th տեսանելի մեծություն[7]։

Գիսաստղերը կարող են նաև ոչնչանալ բախվելով այլ երկնային մարմնի հետ, օրինակ՝ Շումեյկեր-Լևիի 9 գիսաստղը, որը բախվել է Յուպիտերին 1994 թվականին։

Աղյուսակ

Գիսաստղերը հիմնականում դիտարկվում են պարբերական վերադարձերի ժամանակ։ Երբեմն նրանք չեն վերադառնում ժամանակին, և ապա հետագայում գտնվում են, երբեմն էլ նրանք բաժանվում են մասերի։ Այս մասերը իրենց հերթին կարող են հետագայում դիտարկվել, սակայն գիսաստղը այլևս համարվում է անվերադարձ կորսված։ Ստորև բերվում է կորսված գիսաստղերի ցանկը նրանց ճակատագրի բացատրությամբ՝

ԱնունՀայտնաբերվել էՊարբերություն (տարի)Դիտարկվել է վերջին անգամՎերստին հայտնաբերվել էՃակատագիրը
D/1770 L1 (Լեքսել)17705,6Հավանաբար կորսվել է Յուպիտերին մոտ անցման ժամանակ 1779 թվականին, որի արդյունքում այն կարող էր նույնիսկ դուրղ նետվել Արեգակնային համակարգից
3D/Բիելա17726,61852Բաժանվել է երկու մասերի (1846), ապա հազարավոր մասերի, ստեղծելով Անդրոմեդիդներ ասուպների հոսքը
27P/Կրոմելին181827,918731928Երեք իրարից անկախ հայտնաբերումներ, որոնք իրար հետ են կապվել Կրոմելինի կողմից 1930 թվականին
289P/Բլանպայն18195,22003Կորսված է եղել 1819 թվականից թույլ պայծառության պատճառով, վերահայտնաբերվել է 2003 թվականին լավ դիտարկման պայմանների պատճառով, սկզբում նշանակվել է որպես աստերոիդ 2003 WY25, հետագայում նույնականացվել է 1819 թվականի գիսաստղի հետ 184 տարի և 35 ուղեծիր անց; դիտարկվել է 2013 և 2014 թվականներին պերիհելիի մոտ, հավանաբար հանդիսանում է Ֆենիցիդներ ասուպների հոսքի աղբյուր 1956 թվականից
273P/Պոնս–Գամբարտ182718020121917 թվականին մոտավոր հաշվարկված 64±10 տարի պարբերությունը սխալ էր, վերահայտնաբերվել է 185 տարի անց, հավանաբար համընկնում է 1110 թվականի չինացիների կողմից դիտարկված գիսաստղի հետ
54P/դե Վիկո–Սվիֆթ–ՆԻԹ18447,31894, 19652002Կորսվել է մի քանի անգամ Յուպիտերի ձգողության ազդեցության պատճառով
122P/դե Վիկո184674,41995Չի դիտարկվել 1921 թվականին նախատեսվող հայտնությունից սկսած; վերահայտնաբերվել է 1995 թվականին 149 տարի և 2 ուղեծիր անց
5D/Բրորսեն18465,51879Կորսվել է սկսած 1879 թվականից, չնայած ճշգրիտ հաշվարկված ուղեծրի
80P/Պետերս–Հարթլի18468,11982Վերահայտնաբերվել է 1982 թվականին 136 տարի և 17 ուղեծիր անց, դրանից հետո պարբերաբար դիտարկվում է
20D/Վեստֆալ185261,91913Սպասվում էր 1976 թվականին, սակայն չի դիտարկվել, հաջորդ հնարավոր հայտնությունը 2038 թվականին
109P/Սվիֆթ–Թատլ1862133,31992Վերահայտնաբերվել է 130 տարի անց 1971 թվականին ինչպես և հաշվարկվել էր Բրայան Մարսդենի կողմից, հետագայում նույնականացվել է 1737 թվականին Եվրոպայում և 188 մ.թ.ա. և 68 մ.թ Չինաստանում դիտարկված գիսաստղի հետ, հանդիսանում է Պերսեիդներ ասուպային հոսքի աղբյուր
55P/Թեմպլ–Թատլ186533,21965Վերահայտնաբերվել է 1965 թվականին 99 տարի և 3 ուղեծիր անց, նյունականացվում է 1366 և 1699 թվականներին դիտարկված գիսաստղի հետ, հանդիսանում է Լեոնիդներ ասուպային հոսքի աղբյուր
11P/Թեմպլ–Սվիֆթ–ԼԻՆԵԱՐ18696,419082001Վերահայտնաբերվել է 2001 թվականին 93 տարի և 15 ուղեծիր անց, չի դիտարկվել 2008 թվականին, քանի որ անցել է Արեգակի մյուս կողմով, հետագայում դիտարկվել է 2014 թվականին ինչպես և սպասվում էր
72P/Դենինգ–Ֆուջիկավա18819,019782014Վերահայտնաբերվել է 1978 թվականին 97 տարի և 11 ուղեծիր անց, ապա նորից կորսվել և վերահայտնաբերվել է 2014 թվականի 4 ուղեծիր անց
15P/Ֆինլեյ18866,519261953Պարբերաբար դիտարկվում է սկսած 1953 թվականից
177P/Բարնարդ1889118,82006Վերահայտնաբերվել է 117 տարի անց[4]
206P/Բարնարդ–Բոատինի18925,82008Վերահայտնաբերվել է 2008 թվականին 116 տարի և 20 ուղեծիր անց, չի դիտարկվել սպասվող 2014 թվականի վերադարձին, հաջորդ սպասվող պերիհելին 2021 թվականին է
17P/Հոլմս18926,919061964Պարբերաբար դիտարկվում է սկսած 1964 թվականին, 2007 թվականին ունեցել է մեծ ժայթքում
205P/Ջիակոբինի (D/1896 R2)18966,72008Վերահայտնաբերվել է 2008 թվականին 112 տարի և 17 ուղեծիր անց, դիտարկվել է 2015 ինչպես և սպասվում էր, ունի երեք տեսանելի մաս
18D/Պերայն–Մրկոս18966,751909, 19681955Կորսվել է 1909 թվականից հետո, վերահայտնաբերվել է 1955 թվականին և նորից կորսվել է 1968 թվականից հետո
113P/Սփիթալեր18907,11993Վերահայտնաբերվել է 1993 թվականին 103 տարի և 15 ուղեծիր անց, պարբերաբար դիտարկվում է սկսած 1994 թվականից
97P/Մետկալֆ–Բրյուինգտոն190610,51991Վերահայտնաբերվել է 1991 թվականին 84 տարի և 11 ուղեծիր անց, ուղեծրային պարբերությունը երկարել է Յուպիտերի մոտով 1993

թվականի անցումից հետո

69P/Թեյլոր19156,951976Վերահայտնաբերվել է 1976 թվականին 61 տարի և 9 ուղեծիր անց, պարբերաբար դիտարկվում է սկսած 1977 թվականից
25D/Նեույմին19165,41927Դիտարկվել է միայն երկու անգամ, կորսված է 1927 թվականից
34D/Գեյլ192711,01938Դիտարկվել է միայն երկու անգամ, կորսված է 1938 թվականից
73P/Շվասման-Վախման19305,41979Բաժանվել է 4 մասերի 1995 թվականին և տասնյակների 2006 թվականին, սնում է Տաու Հերկուլիդիս ասուպային հոսքը
57P/դու Տոյտ–Նեույմին–Դելպորտ19416,41970Վերահայտնաբերվել է 1970 թվականին 29 տարի և 5 ուղեծիր անց, պարբերաբար դիտարկվում է սկսած 1983 թվականից
107P/Վիլսոն–Հարինգտոն19494,31992Կորսված է եղել 30 տարի, վերահայտնաբերվել է որպես Մարսի ուղեծիրը հատող աստերոիդ 1979 թվականին, նույնականացվել է 1992 թվականին կորսված գիսաստղի հետ
271P/վան Հաուտեն–Լեմոն196618,52012Հայտնաբերվել է 1960 թվականին, վերահայտնաբերվել է 2012 թվականին 3 ուղեծիր անց
75D/Կոհոուտեկ19756,61988Դիտարկվել է միայն երեք անգամ, կորսված է 1988 թվականից
157P/Տրիտոն19786,42003Վերահայտնաբերվել է 2003 թվականին 25 տարի և 4 ուղեծրի պտույտ անց, դրանից հետո պարբերաբար դիտարկվում է
83D/Ռասել19796,11985Դիտարկվել է միայն երկու անգամ, կորսված է 1985 թվականից, հավանաբար Յուպիտերի ազդեցության պատճառով 1988 թվականի անցման ժամանակ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ